Բժշկական և ինժեներական սարքավորումների ձեռքբերման լիզինգային ֆինանսավորում
Ֆինանսավորման տրամադրման պայմաններ՝
Ընկերություններ | "ԳԵՈ-ՆԱԼ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ" ՍՊԸ և "ՕՊՏՈ ԼԱՎ" ՍՊԸ | |
Լիզինգի առարկան | Ընկերություններից բժշկական և ինժեներական սարքավորումների ձեռքբերում: | |
Տարեկան տոկոսադրույք և ժամկետ՝ | ||
Ժամկետ | ԱՄՆ ԴՈԼԱՐ և ԵՎՐՈ | ՀՀ ԴՐԱՄ |
12 ամիս | 4% | 9% |
24 ամիս | 5% | 10% |
36 ամիս | 6% | 11% |
Լիզինգի գումար | ձեռք բերվող սարքավորման արժեքի 70%-ը | |
Լիզինգի հայտի ուսումնասիրման և տրամադրման միջնորդավճար | 0 |
Լիզինգային ֆինանսավորում
Կոնվերս բանկն առաջարկում է օտարերկրյա և տեղական շուկաներից ձեռք բերվող նոր և օգտագործված սարքավորումների, տեխնիկայի և տրանսպորտային միջոցների լիզինգային ֆինանսավորում:
Ովքե՞ր կարող են օգտվել Բանկի լիզինգային ֆինանսավորումից
Բանկի լիզինգային ֆինանսավորումից կարող է օգտվել բանկի հաշվետեր հանդիսացող ցանկացած իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որի գործունեության ֆինանսավորումն արգելված չէ բանկի վարկային քաղաքականությամբ, իսկ ագրոլիզինգավորման դեպքում նաև` ֆիզիկական անձ, ինչպես նաև ֆիզիկական անձանց խմբավորում, որի կողմից բանկում հանդես է գալիս լիազորված համապատասխան խմբի անդամը:
Ի՞նչ է լիզինգային ֆինանսավորումը և ինչպե՞ս է այն իրականացվում:
Լիզինգային ֆինանսավորումը միջին ժամկետայնության ֆինանսական գործիք է մեքենաների, սարքավորումների, ավտոմեքենաների և գույքի գնման համար։ Բանկը, որպես կանոն, գնում է վարձակալի կողմից ընտրված սարքավորումները և նրան է հանձնում որոշակի հաստատված ժամկետով` որպես վարձակալություն։ Վարձակալության ընթացքում վարձակալը պարբերական վճարում է վարձավճար` փոխհամաձայնեցված տոկոսադրույքով։ Վարձակալության ժամկետի ավարտին սարքավորումները կա’մ փոխանցվում են վարձակալին` սեփականության իրավունքով, կա’մ վերադարձվում են վարձատուին, դուրս գրվում, կա’մ օտարվում երրորդ կողմի։
Լիզինգային ֆինանսավորման համար սահմանվում են հետևյալ սահմանափակումները՝
Ժամկետ | Մեքենա, սարքավորումների համար` առավելագույնը` 5 տարի, անշարժ գույքի համար` առավելագույնը 10 տարի: Նշված ժամկետներից շեղումները համապատասխան ընդունելի հիմնավորումների դեպքում ենթակա են հաստատման Գլխավոր Վարկային Կոմիտեի կողմից |
---|---|
Կանխավճար | Նվազագույնը 20 %, իսկ ՀՀ ոչ ռեզիդենտների կամ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց դեպքում դեպքում` 40%: Եթե լիզինգի առարկայի ձեռքբերումն իրականացվում է արտերկրից, ապա կանխավճարի չափը պետք է հաշվարկվի այնպես, որ այն գերազանցի գույքի ներկրման հետ կապված Բանկի բոլոր ծախսերը (եթե այդ ծախսերը ենթակա են վճարման բանկի հաշվին), ներառյալ` ներկրման, տեղափոխման, ապահովագրման, մաքսազերծման, հարկման և բոլոր այլ ծախսերի հանրագումարը: |
Տոկոսադրույք |
Շարժական գույքի սարքավորումների լիզինգ` ՀՀ դրամ` Ծրագրային/սեփական միջոցներ` 14%/20%, ԱՄՆ դոլար 14%, ԵՎՐՈ` 12% |
Լիզինգի այտի դիտարկման վճար | 10,000 ՀՀ դրամ, որը գանձվում է Հայտը ներկայացնելիս |
Լիզինգի տրամադրման վճար | Նվազագույնը` Իրավաբանական անձանց համար 50 հազ ՀՀ դրամ, Ֆիզիկական անձանց համար 30 հազ ՀՀ դրամ: Ավելի բարձր վճար սահմանվում է` կախված գործարքի յուրահատկությունից, լիզինգի առարկայի ձեռքբերման պայմաններից: |
Վճարներ | Լիզինգի առարկայի գնահատման, ապահովագրության, գրանցման, լիզինգային իրավունքի գրանցման, ինչպես նաև հետագա օգտագործման ընթացքում Բանկի կողմից կատարվելիք բոլոր ծախսերը (օրինակ՝ ավտոմեքենայի տեխ. զննության, և բնապահպանական վճարներ, գույքահարկ և այլն) ենթակա են փոխհատուցման Հաճախորդի կողմից առաջին իսկ պահանջի դեպքում կամ ենթակա են կատարման Հաճախորդի կողմից Բանկի անունից` հօգուտ Բանկի։ |
Մարումներ | Լիզինգավճարի տեսքով, որպես կանոն, ամսական պարբերականությամբ: Անկախ լիզինգավճարի հաշվարկվող արժույթից, լիզինգավճարը ենթակա է վճարման ՀՀ դրամով: Հաճախորդը կարող է կատարել վաղաժամկետ մարում` Բանկին վճարելով պայմանագրով սահմանված վճարներն ամբողջությամբ: |
Ապահովում | Հաճախորդի կողմից ստանձնած պարտավորությունների ապահովման նպատակով Բանկը կարող է պահանջել լրացուցիչ ապահովում, այդ թվում` երաշխավորություններ: |
Ապահովագրություն | Ավտոմեքենաների ապահովագրությունը պարտադիր է, եթե այլ բան նախատեսված չէ ֆինանսավորման հաստատման արձանագրությունում: Սարքավորումների, գյուղ տեխնիկաի, այլ շարժական գույքի ապահովագրության պահանջ կարող է ներկայացվել` կախված այդ գույքի կիրառման ոլորտից և պայմաններից, որը պետք է արտացոլվի համապատասխան արձանագրությունում, հակառակ դեպքում գույքը ենթակա չէ ապահովագրման: Անշարժ գույքը, որպես կանոն, ենթակա չէ ապահովագրման, եթե այլ բան նախատեսված չէ հաստատման արձանագրությամբ: Ապահովագրությունը իրականացվում է Բանկի հետ համագործակցող ընկերություններում, որպես Բանկի գույքի ապահովագրություն սահմանելով այլ լիազորված օգտագործող: |
Ենթալիզինգի/ենթավարձակալության թույլտվություն | Բանկի նախնական գրավոր համաձայնությամբ: |
Ամսական վճարվող գումարի հաշվարկման, վճարման կարգը և օրինակը:
Արտարժույթի փոխարժեքի փոփոխությունը կարող է ազդեցություն ունենալ արտարժույթով տրամադրված վարկերը /լիզինգը/ այլ արժույթով մարելու դեպքում:
Պայմանագրով Վարձատուի հանդեպ Վարձակալի ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարումն ապահովվելու նպատակով, Վարձատուն կարող է վարձակալից պահանջել պարտավորությունների կատարումն ապահովող գրավներ, երաշխավորություններ և Վարձատուի կողմից ընդունելի այլ միջոցներ` կնքելով համապատասխան պայմանագրեր:
"Վարկ հարաբերած գրավի իրացվելի արժեք" առավելագույն ցուցանիշը որոշվում է յուրաքանչյուր լիզինգային ֆինանսավորման համար առանձին:
Հաճախորդը պետք է փոխհատուցի գնվող ակտիվի գնահատման, ապահովագրության և գրանցման, ինչպես նաև լիզինգային իրավունքի գրանցման հետ կապված ծախսերը։ Եթե լիզինգային ֆինանսավորմամբ ձեռք բերվող սարքավորումը կամ մեքենան ենթակա են հարկման գույքահարկի գծով, ապա վարձակալը պատասխանատու է այդ պարտավորությունների վճարման համար։ Հաճախորդը պետք է կատարի նաև օրենսդրությամբ նախատեսված այլ վճարները (օրինակ՝ ավտոմեքենայի համար տեխսպասարկման և բնապահպանական վճար):
Օժանդակ ծառայություններից օգտվելու դեպքում ծառայությունների գինը /գնի միջակայքը/ սահմանում է ծառայությունը մատուցող կազմակերպությունը:
Վարձավճարի յուրաքանչյուր մարում սահմանված ժամկետում չկատարելու դեպքում Վարձակալը Վարձատուին վճարում է տույժ` ժամկետանց վարձավճարի 0.3 տոկոսի չափով` կետանցի յուրաքանչյուր օրվա համար:
Վարձակալի կողմից կանոնավոր վճարումների ձախողումները բացասաբար կանդրադառնան իր վարկային պատմության և ապագայում նոր լիզինգային ֆինանսավորում կամ վարկ ստանալու հնարավորության վրա, և կարող են հիմք հանդիսանալ բանկի կողմից վարձակալման տրամադրված լիզինգավորման առարկայի վերադարձի համար:
Հաճախորդի կողմից անհրաժեշտ փաստաթղթերը պատշաճ կերպով ներկայացնելիս լիզինգի հայտի վերաբերյալ որոշումը կայացվում է առավելագույնը 10 օրվա ընթացքում:
Բանկի կողմից լիզինգային ֆինանսավորման որոշման կամ մերժման հիմնական գործոններից են.
- Հաճախորդի ֆինանսական վիճակը
- Հաճախորդի վարկային պատմությունը
- Հախախորդի գործունեության հետ կապված այլ գործոններ
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել բանկի Գլխամասային գրասենյակ
Հանրապետության հրապարակ
Վազգեն Սարգսյան 26/1
Հեռ.՝ +374 10 511250, +374 10 511233