Թեժ գիծ +37410 511 211

Ղեկավարներ

Վահե Դալյան
Ռիսկերի կառավարման գծով տնօրեն, Տնօրինության անդամ


Ծնվել է 1969թ. դեկտեմբերի 21-ին: 1992թ.ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Ռադիոտեխնիկա ֆակուլտետը ստանալով Ինժեների որակավորում: Այնուհետև՝ 1994թ. ավարտել է Հայկազյան համալսարանի Բիզնես դպրոցը ստանալով Գործավար կառավարման մագիստրոսի (MBA) որակավորում, իսկ 2002թ.ավարտել է Լոնդոնի բիզնես դպրոցը ստանալով Ֆինանսների մագիստրոսի (MIF) որակավորում:
Աշխատանքային գործունեությունը սկսել է 1995թ.-ից ստանձնելով «Ջինիշյան հիշատակի հիմնադրամի» վարկային ծրագրի տնօրենի պաշտոնը (1995-1998թթ.): 1999-2001թթ. աշխատել է ԱՄՆ ՄԶԳ/Շորբանկ խորհրդատվական ծառայություններ ծրագրում որպես միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների վարկային ծրագրի պատասխանատու: 2003-2006թթ. եղել է ԱՄՆ ՄԶԳ Փոքր ձեռնարկությունների զարգացման նախաձեռնության միկրովարկավորման կազմակերպությունների զարգացման փորձագետ: 2006-2008թթ. աշխատել է ԱՄՆ ՄԶԳ Ֆինանսական ոլորտի զարգացման ծրագրում` նախ որպես միկրովարկավորման մասնագետ, այնուհետև որպես խմբի ղեկավար:
2009թ.-ից առ այսօր Վահե Դալյանն աշխատում է Կոնվերս Բանկում: Զբաղեցրել է ֆինանսական գործիքների բաժնի պետի, ռիսկերի կառավարման բաժնի պետի, ռիսկերի կառավարման վարչության պետի պաշտոնները: 2013 թ.-ի օգոստոսից ստանձնել է Բանկի Գործադիր տնօրենի տեղակալի և Առևտրային ֆինանսավորման վարչության պետի պաշտոնները:
Վահե Դալյանը 2011թ.-ից հանդիսանում է Բանկի Վարչության անդամ: