Թեժ գիծ +37410 511 211

Ղեկավարներ

Գրիգորի Զաքարյան
Ներդրումային դեպարտամենտի տնօրեն, Տնօրինության անդամ


 Գրիգորի Զաքարյանը 1998-2002թ.թ.-ին սովորել է ԵՊՀ Տնտեսագիտության ֆակուլտետի բակալավրիատում, այնուհետև մագիստրատուրայում տնտեսագիտության տեսություն մասնագիտությամբ: Նույն ֆակուլտետում 2007թ.-ին ավարտել է նաև ասպիրանտուրան՝ ստանալով տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:
Իր աշխատանքային գործունեությունը սկսել է ՀՀ կենտրոնական բանկում 2002թ.-ին որպես դրամավարկային վիճակագրության մասնագետ: Այնուհետև երկար տարիներ տարբեր պաշտոններ է զբաղեցրել Զարգացման Հայկական Բանկում ֆինանսական շուկաների բաժնի ղեկավարից մինչև Վարչության անդամ:
2017թ.-ից միացել է Կոնվերս Բանկի թիմին, նախ որպես Ֆինանսական տնօրենի տեղակալ, Գանձապետարանի, դիլինգի և ֆինանսական շուկաների վարչության պետ, իսկ 2022թ.-ից որպես Ներդրումային դեպարտամենտի տնօրեն, Տնօրինության անդամ:
Որպես ֆինանսական փորձագետ մասնակցել է UNDP տարբեր նախագծերում, ՎԶԵԲ և ՀՀ ԿԲ գլխավորությամբ կապիտալի շուկաների զարգացման աշխատանքային կոմիտեում ներգրավված է եղել որպես նախագահ:
2015թ.-ին ստացել է CFA ինստիտուտի որակավորման սերտիֆիկատ, հեղինակել է երեք գիտական հոդված: Մասնակցել է մի շարք միջազգային կոնֆերանսների և սեմինարների:
2018թ.-ից սկսել է դասավանդել Հայաստանի Ամերիկյան Համալսարանում ներածական ֆինանսներ և կորպորատիվ ֆինանսներ առարկաները:
Ամուսնացած է, ունի երկու երեխա: