Թեժ գիծ +37410 511 211

Հաշիվների բացում և սպասարկում

 Հաշիվների բացում և սպասարկում

"Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ում (այսուհետ՝ Բանկ) ֆիզիկական անձանց համար բացվում են

  • խնայողական բանկային հաշիվներ, որոնք իրենց հերթին լինում են՝

 հաշվարկային հաշիվներ,
 կուտակային հաշիվներ*,

  • առարկայազուրկ մետաղական հաշիվներ,
  • այդ թվում՝ սոցիալական ապահովության (այսուհետ՝ կենսաթոշակային) և միանվագ դրամական վճարների հաշիվներ3, սոցիալական փաթեթի, զինծառայողների վնասների հատուցման3 հատուկ հաշիվներ:

 

Իրավաբանական անձանց (իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերեր և իրավաբանական անձ չհանդիսացող/իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություններ) համար բացվում են՝

  • ընթացիկ բանկային հաշիվներ
  • առարկայազուրկ մետաղական հաշիվներ
  • կառուցապատողի հատուկ հաշիվներ
  • POS տերմինալի նպատակային հաշիվներ

________________________________________

1 Կուտակային հաշվով կարող են իրականացվել բացառապես հետևյալ գործառնությունները.
• կանխիկի մուտքագրում,
• փոխանցում սեփական հաշիվների միջև,
• արտարժույթի փոխանակում սեփական հաշիվների միջև,
• ժամկետային ավանդի ներգրավում,
• վարկային պարտավարությունների կատարում, այդ թվում՝ անակցեպտ գանձման կարգով,
• հաճախորդի պարտավորությունների դիմաց անակցեպտ գանձումներ:
2 Առարկայազուրկ մետաղական հաշիվները նախատեսված են անկանխիկ ոսկու հաշվառման համար` հիմք են հանդիսանում միայն ոսկու հարգը և կշիռը: Ոսկու քանակի հաշվառումն իրականացվում է կշռային արտահայտությամբ` գրամներով: Առարկայազուրկ մետաղական հաշիվներ կարող են բացվել միայն 999.9 հարգի ոսկով:
3 Հաշվի բացման համար ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության կողմից (այսուհետ` Լիազոր մարմին) Բանկին է տրամադրում վճարման ցուցակ, այդ թվում` սոցիալական ապահովության հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները:
Շահառուի կենսաթոշակային հաշիվը մինչ վերջինիս կողմից Բանկ ներկայանալը և բանկային հաշվի սպասարկման պայմանագիր կնքելը համարվում է չնույնականացված:
Բանկային հաշվին մուտքագրվում են բացառապես պարբերական դրամական վճարների գումարը, ինչպես նաև հաշվին առկա դրամական միջոցների դրական մնացորդի նկատմամբ Բանկի կողմից հաշվարկված տոկոսները կամ միանվագ դրամական վճարների գումարը:
Բանկային հաշվից ելքագրումներն իրականացվում են բացառապես լիազոր մարմնի և հաճախորդի կարգադրության հիման վրա:
Շահառուի անվամբ բացված միանվագ դրամական վճարների բանկային հաշվին առկա միջոցները վճարվում են մասնակի կամ ամբողջությամբ, իսկ բանկային հաշիվը, առանց շահառուի կամ այլ անձի և Բանկի միջև բանկային հաշվի սպասարկման պայմանագիր կնքելու, սպասարկվում է մինչև դրանում առկա միջոցներն ամբողջությամբ դուրս գրելը:
4 ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման նպատակով բացվող հատուկ հաշիվ: Մանրամասների համար՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=185518
5 Բանկային հաշիվ, որին կատարվում են կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրով գնորդի` կառուցապատողին կանխավճարային վճարումները:
6 POS տերմինալի նպատակային հաշիվը կիրառվում է ապրանքների/ծառայությունների դիմաց վճարումների ընդունման համար սահմանված սպասարկման միջոցների՝ ՊՈՍ և ՀԴՄ տերմինալ, C-POS, ինտերնետ-խանութ/հավելված/ծրագրային միջոց, C-PAY, ինչպես նաև QR կոդ և վճարման հարցումների հղում գեներացնելու այլ ծրագրային միջոցների դեպքում:

 

Հաշվի բացման և փակման ընթացակարգեր, ժամկետներ, սակագներ, հաշվի սպասարկման և գործառնությունների իրականացման սակագներ

 

Հաշվի բացում

Հաճախորդի համար հաշիվը բացվում է ամփոփագրում նշված փաստաթղթերը ներկայացնելու դեպքում՝ նույն պահին, եթե չի առաջանում ներկայացված փաստաթղթերի լրացուցիչ ուսումնասիրություն կամ լրացման անհրաժեշտություն: Ընդ որում, այլ լեզուներով ներկայացված փաստաթղթերը պետք է ունենան «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով վավերացված հայերեն թարգմանություն:

Հաշիվները բացվում են հետևյալ արժույթներով՝

• ՀՀ դրամ • ԱՄՆ դոլար • ԵՎՐՈ • ՌԴ ռուբլի
• Առարկայազուրկ մետաղական հաշիվներ /ոսկի 999.9 հարգի/

Այլ արժույթով հաշիվներ կարող են բացվել հաճախորդի պահանջով, որոնց համար կարող են սահմանվել այլ սակագներ:

Հաշիվների բացման սակագներ

Ֆիզիկական անձանց համար ՀՀ դրամով հաշիվներ

0 ՀՀ դրամ

Ֆիզիկական անձանց համար այլ արժույթով և առարկայազուրկ մետաղական (ոսկի) հաշիվներ

0 ՀՀ դրամ

Իրավաբանական անձանց հաշիվներ

1,000 ՀՀ դրամ

Կառուցապատողի հատուկ հաշիվներ

20,000 ՀՀ դրամ

POS տերմինալի նպատակային հաշիվ

0 ՀՀ դրամ

Հաշվի նվազագույն մնացորդ

0 ՀՀ դրամ

Հեռահար բանկային ծառայությունների բաժնի միջոցով հաշվի բացման նպատակով ոչ ռեզիդենտ հաճախորդի հեռահար նույնականացում*

50,000 ՀՀ դրամ

Ոչ ռեզիդենտ հաճախորդներից հաշվի բացման առցանց հայտի ընդունում*

յուրաքանչյուրը 25,000 ՀՀ դրամ

* Նույնականացումն իրականացվում է սակագնով նախատեսված վճարման ստացումից հետո

Հաշվի սպասարկում

Բանկն իրականացնում է հաշվի/հաշիվների համալիր սպասարկում և հաճախորդի հանձնարարությամբ այն բոլոր հաշվարկային և դրամարկղային գործառնությունները, որոնք ՀՀ իրավական ակտերով արգելված չեն:
Բանկը հաճախորդի հաշիվների վարումն իրականացնում է, եթե հաշվի վարման ընթացքում բացակայում է ««Կոնվերս Բանկ» ՓԲԸ Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ընթացակարգով» նախատեսված կամ ՀՀ օրենսդրությամբ գործող այլ սահմանափակում:

Հաշիվների վարման սակագներ

Ֆիզիկական անձանց հաշիվներ*

Հաշվարկային հաշիվ

1,200 ՀՀ դրամ տարեկան

Կուտակային հաշիվ

0 ՀՀ դրամ

Իրավաբանական անձանց հաշիվներ*

4,800 ՀՀ դրամ տարեկան

Ֆիզիկական և իրավաբանական անձանց առարկայազուրկ մետաղական (ոսկի) հաշիվներ

0.1%, նվազագույնը 5,000 ՀՀ դրամ, առավելագույնը 10,000 ՀՀ դրամ

Գանձումը կատարվում է հաշվի բացման օրվանից սկսված` տարին մեկ անգամ` տարեկան միջին մնացորդից, ընդ որում, եթե հաշիվը փակվում է տարվա ընթացքում, գանձումն իրականացվում է փակման պահին` տվյալ ժամանակահատվածի միջին մնացորդից:

Կենսաթոշակային հաշիվներ, այդ թվում՝ չնույնականացված

0 ՀՀ դրամ

Միանվագ դրամական վճարի հաշիվ

0 ՀՀ դրամ

Պատվովճարի գումարի հաշիվներ

0 ՀՀ դրամ

Զինծառայողների վնասների հատուցման հաշիվներ

0 ՀՀ դրամ

Կառուցապատողի հատուկ հաշիվներ

5,000 ՀՀ դրամ ամսական

POS տերմինալի նպատակային հաշիվ

0 ՀՀ դրամ

* 2 տարի և ավելի հաշվարկային, կուտակային և ընթացիկ հաշվով գործարք չիրականացնելու դեպքում հաճախորդի հաշվից ամսական գանձվում է 5,000 ՀՀ դրամ:

Սույն սակագինը չի կիրառվում

ü եթե հաճախորդի որևէ հաշվով (այդ թվում՝ ցպահանջ) վերջին 2 տարվա ընթացքում կատարվել են գործարքներ, բացառությամբ Բանկի գանձումների, ավանդի մարումների և տոկոսի հաշվեգրումների,

ü եթե հաճախորդը Բանկում ունի գործող ավանդ, պարտատոմս կամ որևէ ֆինանսավորում,

ü արգելանքի տակ գտնվող հաշիվների համար,

ü օրենքով սահմանված կարգով սնանկության/լուծարային գործընթացում գտնվող հաճախորդների հաշիվների համար:

Հաշվարկային, կուտակային կամ ընթացիկ հաշվի մնացորդը 5,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթից պակաս լինելու դեպքում` գանձվում է մնացորդային գումարը (զրոյական մնացորդի դեպքում` առանց գանձման) և ավտոմատ կերպով փակվում հաշիվը:

  • Հաշվի վարման միջնորդավճարը գանձվում է հաճախորդի հաշվից՝ այդ հաշվի օգտագործման յուրաքանչյուր տարվա համար՝ միանվագ, ընդ որում հաշվի օգտագործման առաջին 12 ամիսների վճարը գանձվում է հաշվի բացման պահին, իսկ յուրաքանչյուր հաջորդող 12 ամիսների վճարը՝ այդ ժամանակահատվածի առաջին 5 բանկային օրվա ընթացքում: Միջնորդավճարը հաշվի փակման դեպքում վերադարձման ենթակա չէ:
  • Պետական ոչ առևտրային կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների և պետական կառավարման մարմինների ՀՀ դրամով ընթացիկ հաշիվների վարման համար միջնորդավճար չի գանձվում:
  • Կենսաթոշակային հաշիվների դեպքում հաճախորդը (հաշվի տերը) տարեկան մեկ անգամ՝ ոչ ուշ, քան վերջին անգամ Բանկ ներկայանալու ամսվան հաջորդող 12-րդ ամսվա վերջին աշխատանքային օրը, անձամբ Բանկ ներկայանալու միջոցով պետք է Բանկին հավաստիացնի իր ՀՀ-ում գտնվելու փաստը: Սույն կետում նշված պահանջը համարվում է շահառուի կողմից կատարված, եթե նա, անձամբ Բանկ ներկայանալով, հայտարարություն է ստորագրում ՀՀ-ում գտնվելու վերաբերյալ կամ նույնականացվում է և ստորագրում որևէ այլ փաստաթուղթ:

Հաշվի մնացորդի նկատմամբ կիրառվող տարեկան պարզ տոկոսադրույք

Տարեկան տոկոսային եկամտաբերություն

Ընթացիկ հաշիվներ

0%

-

Հաշվարկային և Ցպահանջ հաշիվներ

ՀՀ դրամով

0.1%

0.1%

Այլ արժույթով

0%

-

Կուտակային հաշիվներ

ՀՀ դրամով

Մնացորդը մինչև 50,000 ՀՀ դրամ լինելու դեպքում

0.1%

0.1%

Մնացորդը 50,000 ՀՀ դրամը գերազանցելու դեպքում

3.5%

3.55%

Մնացորդը 50 մլն ՀՀ դրամը գերազանցելու դեպքում

0.1%

0.1%

ԱՄՆ դոլարով

Մնացորդը մինչև 100 ԱՄՆ դոլար լինելու դեպքում

0%

-

Մնացորդը 100 ԱՄՆ դոլարը գերազանցելու դեպքում

0.5%

0.5%

Մնացորդը 100,000 ԱՄՆ դոլարը գերազանցելու դեպքում

0%

-

Եվրոյով և ՌԴ ռուբլով

0%

-

Առարկայազուրկ մետաղական (ոսկի) հաշիվներ

0%

-

Կենսաթոշակային հաշիվներ, այդ թվում՝ չնույնականացված

0%

-

Միանվագ դրամական վճարի հաշիվ

0%

-

Պատվովճարի գումարի հաշիվներ

7.5%

7.71%

Զինծառայողների վնասների հատուցման հաշիվ

5%

5.09%

Թղթակցային հաշիվների, հատուկ տարանցիկ և նպատակային հաշիվների դեպքում տոկոսները հաշվարկվում և վճարվում են համաձայն պայմանագրերի, մնացած դեպքերում տոկոսների վճարումը կատարվում է եռամսյակին հաջորդող առաջին հինգ բանկային օրվա ընթացքում:

Տարեկան տոկոսային եկամտաբերություն

Ձեր հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են պարզ տոկոսադրույքի հիման վրա, իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ կստանայիք Դուք` եթե ավանդի դիմաց ստացված տոկոսագումարները կանոնավոր վերաներդրվեին ավանդի տեսքով:

Ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերության չափի հաշվարկման համար հիմք է ընդունվում ՀՀ ԿԲ ""Բանկային ավանդների տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկումը" Կանոնակարգ 8/02"-ով սահմանված հետևյալ բանաձևը՝

 

APY=(1+r/ո)ո-1,

որտեղ`

  • APY - տարեկան տոկոսային եկամտաբերություն
  • r - տարեկան պարզ տոկոսադրույք
  • ո - մեկ տարվա ընթացքում տոկոսագումարների կապիտալացման հաճախականություն

Ընդհանուր դրույթներ և պայմաններ

 

Ուշադրություն

Հաշվեգրման ենթակա տոկոսների դիմաց գանձվում է եկամտային հարկ կհաշվարկվի 10% դրույքաչափով:

Բանկն իրավունք ունի փոփոխելու ցպահանջ ավանդների և բանկային հաշվում եղած դրամական միջոցների համար վճարվող տոկոսների չափը, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

Հաշվից անակցեպտ գանձումներ

Հաշվից/հաշիվներից կարող են անակցեպտ կարգով գանձումներ կատարվել.

  1. ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ հաճախորդի հանձնարարականի հիման վրա,
  2. Բանկի նկատմամբ առկա պարտավորությունների գումարի չափով,
  3. Բանկի հետ կնքված այլ պայմանագրերով/համաձայնագրերով սահմանված այլ դեպքերում,
  4. ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:

Հաշվի սառեցում

Բանկում հաշիվների (այդ թվում՝ առարկայազուրկ մետաղական) տնօրինումը սահմանափակվում է.

  • Հաճախորդի դիմումի կամ հանձնարարականի հիման վրա,
  • Վեց ամսվա ընթացքում հաճախորդի կողմից իր որևէ ընթացիկ/խնայողական քարտային կամ առարկայազուրկ մետաղական հաշվով որևէ գործառնություն չկատարվելու, ինչպես նաև գործող գերծախս կամ հաշվի հետ կապված այլ պրոդուկտ չունենալու դեպքում,
  • Եթե հաճախորդի պարտավորության կատարման ապահովման միջոց է հանդիսանում Հաշվի դրամական միջոցների գրավը,
  • Եթե հաճախորդը Բանկի նկատմամբ ունի չկատարված պարտավորություններ, այդ թվում` երրորդ անձանց տրված երաշխավորության ուժով,
  • Եթե Բանկի պահանջով հաճախորդը սահմանված ժամկետում չի ներկայացրել պահանջվող փաստաթղթեր և տեղեկատվություն,
  • Եթե հաճախորդի գործունեությունը կամ նրա կողմից կատարված որևէ գործառնություն փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի տեսանկյունից դիտարկվել է որպես կասկածելի լինելու չափանիշներին համապատասխանող և դրա համար պահանջվող հիմնավոր փաստաթղթերը և/կամ փաստարկները չեն ներկայացվել նշված ժամկետներում,
  • Եթե հաճախորդի գործունեությունը դիտարկվել է կասկածելի,
  • Եթե Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության, հարկային մարմինների և այլ իրավասու մարմնի որոշմամբ արգելանք է դրվել հաճախորդի հաշիվների վրա
  • Հաճախորդի հետ կնքված այլ պայմանագր/եր/ով սահմանված դեպքերում,
  • ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:
     

Հաշվի փակում

Բանկում հաշիվները (այդ թվում՝ առարկայազուրկ մետաղական) փակվում են.

  • Հաճախորդի կողմից Պայմանագրով նախատեսված դրույթներից որևէ մեկի խախտման դեպքում,
  • Հաշվում առկա դրամական միջոցները, Սակագներով Հաշվի նվազագույն մնացորդ սահմանված լինելու դեպքում, նվազագույն չափից պակաս լինելու և այդ մասին Բանկի կողմից զգուշացման (գրավոր կամ բանավոր) օրվանից մեկ ամսվա ընթացքում, եթե այլ ժամկետ սահմանված չէ Սակագներով, չվերականգնելու դեպքում,
  • Սակագներով նախատեսված միջնորդավճարները սահմանված ժամկետում հաճախորդի կողմից չվճարելու դեպքում,
  • փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի վերաբերյալ և ՀՀ այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների խախտման դեպքում կամ այդ ակտերով նախատեսված այլ դեպքերում,
  • եթե հաճախորդի գործունեությունը կամ վերջինիս հետ գործարար հարաբերությունը Բանկի կարծիքով կարող է որևէ կերպ գործընկեր կամ միջազգային կազմակերպությունների մոտ առաջացնել Բանկի կողմից Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում ոչ արդյունավետ մեխանիզմների կիրառման կասկածներ և/կամ բացասական ազդեցություն ունենալ Բանկի հեղինակության վրա (օրինակ, եթե հաճախորդը կամ նրա հետ փոխկապակցված անձինք հայտնվում են Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Անվտանգության Խորհրդի, Ամերիկայի Միացյալ Նահանգների կամ Եվրամիության կամ այլ հատուկ ցուցակված անձանց (սանկցիոն) ցանկերից որևէ մեկում),
  • Հաշվի սառեցումից (տնօրինման սահմանափակումից) մեկ տարի հետո, ընդ որում Փակման ենթակա հաշվի մնացորդը երեք ամսվա ընթացքում չօգտագործելու դեպքում գանձվում է 1,000 ՀՀ դրամ յուրաքանչյուր տարվա համար (եթե մնացորդը փոքր է 1,000 ՀՀ դրամ/համարժեք արտարժույթ գումարից, ապա գանձվում է ամբողջ մնացորդային գումարը, և հաշիվը փակվում է),
  • Հաճախորդի փակման դիմումի ներկայացման դեպքում,
  • Միանվագ դրամական վճարների հաշվին առկա միջոցներն ամբողջությամբ դուրս գրելուց հետո,
  • ՀՀ նորմատիվ իրավական ակտերով դրա համար նախատեսված այլ հիմքերի առկայության դեպքում:
          

Հաշվի փակման սակագներ

Ֆիզիկական անձանց հաշիվներ

0 ՀՀ դրամ

Իրավաբանական անձանց հաշիվներ*

2,000 ՀՀ դրամ

*Հաշվի փակման սակագինը կիրառվում է այն դեպքերում, երբ փակվում են հաճախորդի բոլոր ընթացիկ հաշիվները: Հաճախորդը կարող է վերաբացել հաշիվը՝ նախկին հաշվեհամարի վերականգնմամբ:

 

Բանկի հետ հաղորդակցման եղանակ

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել "Կոնվերս Բանկ" ՓԲԸ հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումն ամենահարմարավետն է՝ հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն:
Բացի այդ, պայմանագրի գործողության ընթացքում, էլեկտրոնային կապի միջոցով կամ Ձեր ընտրությամբ` այլ եղանակով (օրինակ՝ փոստային կապ, Բանկի տարածքում՝ առձեռն, և այլն), Բանկը Ձեզ կտրամադրի ծառայության ընդհանուր պայմանների և այլ վճարների, հաղորդակցման կարգի, պայմանագրից բխող իրավունքների, պարտականությունների կամ պատասխանատվության վրա ուղղակի ազդեցություն ունեցող իրավական ակտերի և այլ հանգամանքների փոփոխության մասին:

Փաստաթղթերի տրամադրում առձեռն` Բանկի տարածքում (ներառյալ ԱԱՀ)

Հաշվի քաղվածք, հաշվի շարժի վերաբերյալ տեղեկատվություն1

Ֆիզիկական անձանց համար

ü ՀՀ օրենսդրությամբ և/կամ պայմանագրով սահմանված պարբերականությամբ հաճախորդի նախընտրած եղանակով քաղվածքի տրամադրում՝ 0 ՀՀ դրամ

ü ՀՀ օրենսդրությամբ և/կամ պայմանագրով սահմանված պարբերականությամբ էլեկտրոնային եղանակով տրամադրված քաղվածքների՝ հաճախորդի ցանկությամբ հավելյալ տրամադրում վերջինիս նախընտրելի եղանակով և նախընտրելի ժամանակահատվածի համար (յուրաքանչյուր ժամանակահատվածի համար մեկ անգամ)՝ 0

ü Նախորդ կետերում սահմանված պարբերականությունից բացի՝

- Մինչև 3 տարի վաղեմության՝ 1,000 ՀՀ դրամ

- 3 տարի և ավելի վաղեմության՝ 3,000 ՀՀ դրամ (Բանկում պահպանված լինելու դեպքում)

Իրավաբանական անձանց համար

ü Մեկ անգամ (անկախ պարբերականությունից)՝ 0 ՀՀ դրամ

ü Կրկնօրինակի դեպքում՝

- Մինչև 1 ամիս վաղեմության՝ 1,800 ՀՀ դրամ

- 2 ամսից մինչև 1 տարի վաղեմության՝ 3,000 ՀՀ դրամ

- 1 տարուց մինչև 3 տարի վաղեմության՝ 12,000 ՀՀ դրամ

- 3 տարի և ավելի վաղեմության՝ 24,000 ՀՀ դրամ (Բանկում պահպանված լինելու դեպքում)

Տարբեր հաստատություններ ներկայացնելու համար տեղեկանք՝ ընթացիկ և հաշվարկային հաշիվների վերաբերյալ, բացառությամբ՝ սնանկ ճանաչված հաճախորդների

Մեկ ամսվա ընթացքում բացված հաշիվների դեպքում2

5 000 ՀՀ դրամ

Ավելի վաղ բացված հաշիվների դեպքում

3 000 ՀՀ դրամ

Բանկի ինտերնետային կայքի միջոցով ներկայացված հայտի հիման վրա

3,000 ՀՀ դրամ

Կատարված գործարքների վերաբերյալ տեղեկանքներ/գրություններ

Մինչև 1 ամիս վաղեմություն ունեցող

3 000 ՀՀ դրամ

1 ամսից ավելի վաղեմություն ունեցող

5 000 ՀՀ դրամ

Կատարված փոխանցման SWIFT հաստատում

3,000 ՀՀ դրամ

Կատարված փոխանցման SWIFT հաստատում (հեռակառավարման համակարգերով հայտն ուղարկելու դեպքում)

2,000 ՀՀ դրամ

Դրամարկղային չեկային գրքույկների տրամադրում

Գրքույկ (25 թերթ)

4,800 ՀՀ դրամ

Մեկ թերթ

500 ՀՀ դրամ

Փաստաթղթերի, գործարքի կատարման հիմքերի և փաստաթղթերի պատճեններ (յուրաքանչյուր փաստաթղթի համար)

Մինչև 1 ամիս վաղեմություն ունեցող

1 800 ՀՀ դրամ

Մինչև 1 տարի վաղեմություն ունեցող

3 000 ՀՀ դրամ

Մեկ տարուց ավելի վաղեմություն ունեցող

12 000 ՀՀ դրամ

Փաստաթղթերի, քաղվածքների կամ այլ փաստաթղթերի առաքում (ներառյալ ԱԱՀ)

Ներհանրապետական

Ֆիզիկական անձանց համար

0

Իրավաբանական անձանց համար

500 ՀՀ դրամ

Միջազգային

Օրենքով և պայմանագրով սահմանված լինելու դեպքում

Առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության սահմանած սակագին

Այլ դեպքերում

Առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության սահմանած սակագին + 1,500 ՀՀ դրամ

Պատվիրակված առաքման ծառայության միջոցով

Ներհանրապետական

3,000 ՀՀ դրամ

Միջազգային

Առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության սահմանած սակագին + 5,000 ՀՀ դրամ

Այլ ծառայություններ

Բանկի ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր հաճախորդի կողմից տրամադրվող լիազորագրում ստորագրության հաստատում և ընդունում, այդ թվում` հեռակառավարման համակարգերով

3,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ)

Բանկի հաճախորդ չհանդիսանալու վերաբերյալ տեղեկանքի/գրության տրամադրում` բացառությամբ՝ սնանկ ճանաչված հաճախորդների

5,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ)

Գործարքի վերաբերյալ ավտոմատ տեղեկատվության ուղարկում

1 SMS արժեքը 20   ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ)

Գանձումը կատարվում է խնայողական/ընթացիկ հաշվից

Հաշիվներից կոմունալ վարձավճարների ավտոմատ գանձում

100 ՀՀ դրամ (ամսական)

1 Նույն հաճախորդին տեղեկանքի և քաղվածքի միաժամանակյա տրամադրման և տեղեկանքի դիմաց գանձում նախատեսված լինելու դեպքում գանձումը կատարվում է միայն տեղեկանքի դիմաց:

2 Մեկից ավելի գործող հաշիվ ունենալու պարագայում դիտարկվում է ավելի վաղ բացված հաշվի բացման ամսաթիվը՝ անկախ տեղեկանքում ներառվելու դրույթից:

Հաշվով կատարվող գործառնությունների սակագներ

Գործառնություններ կանխիկով

  • Հնամաշ* դրամանիշերի ընդունում, այդ թվում՝ փոխանակում.

- ՀՀ դրամ՝ 0
- Այլ արժույթ՝ 3.0%*, նվազագույնը` 500 ՀՀ դրամ

*Սույն սակագնի իմաստով հնամաշ են համարվում նաև 1996-2006թթ. թողարկման ԱՄՆ դոլարի թղթադրամներն, ընդ որում այս սակագինը ենթակա չէ կիրառման հետևյալ դեպքերում.
- Մինչև 5,000 ԱՄՆ դոլարի չափով վարկի մարման գործարքներ,
- Բանկում երեք ամիս և ավելի գործող հաշիվ ունեցող հաշվետեր հաճախորդների հաշիվներին մեկ օրվա ընթացքում մինչև 1,000 ԱՄՆ դոլարի չափով կանխիկ մուտքի գործարքներ:

  • Կանխիկի մուտքագրում դրամարկղում
 ՀՀ դրամ
այդ թվում՝ վարկային պայմանագրերի գծով ՀՀ դրամով իրականացվող կանխիկ մարում, բացառությամբ Բանկի ծառայությունների դիմաց կատարվող վճարումների և ավանդի ներգրավման նպատակով իրականացվող կանխիկ մուտքերի
- Մինչև 50,000 ՀՀ դրամ` 500 ՀՀ դրամ,
- 50,001 - 200,000 ՀՀ դրամ` 1,000 ՀՀ դրամ
- 200,000 ՀՀ դրամը գերազանցող, ինչպես նաև Բանկի ծառայությունների դիմաց կատարվող վճարումներ, տոկոսների նախապես վճարման պայմանով ֆինանսավորումների տրամադրման ժամանակ իրականացվող տոկոսի մարումներ և ավանդի ներգրավման նպատակով իրականացվող կանխիկ մուտքեր՝ անկախ մուտքագրվող գումարի չափից` 0
 ԱՄՆ դոլար և Եվրո1` 0
 Այլ արժույթ1՝ 5%
  • Բանկի վճարային տերմինալով հաշվին/քարտին գումարի մուտքագրում, վարկի մարում` 0
  • Դրամարկղում խմբային կանխիկ մուտքի ցանկերի մշակում՝ յուրաքանչյուրը 4,000 ՀՀ դրամ
  • Կանխիկի տրամադրում հաշվետեր հաճախորդներին2
 Հաշվին կանխիկ մուտքագրված գումարի դեպքում3
- ՀՀ դրամ՝ 0
- ԱՄՆ դոլար և Եվրո1` 3%
- Այլ արժույթ1՝ 5%
- Զինծառայողների վնասների հատուցման և պատվովճարի գումարի հաշիվներ՝ 0
- Հաշվին կանխիկ մուտքագրված արտարժույթի անկանխիկ փոխանակման արդյունքում առաջացած գումարի տրամադրում՝ 0

 Հաշվին անկանխիկ մուտքագրված գումարի դեպքում
- ՀՀ դրամ՝ 0.25%
- ԱՄՆ դոլար և Եվրո1` 3%
- Այլ արժույթ1՝ 5%
- կենսաթոշակային և միանվագ դրամական վճարների, սոցիալական փաթեթի և պետական աջակցության հաշիվներից՝ 0
- Զինծառայողների վնասների հատուցման և պատվովճարի գումարի հաշիվներից՝ 0
- POS տերմինալի նպատակային հաշվից` 0
 Քարտային հաշվից4, բացառությամբ բանկոմատների և POS տերմինալների միջոցով իրականացվող գործարքների, ինչպես նաև կենսաթոշակային և զինծառայողների վնասների հատուցման հաշիվների և վերաթողարկված և/կամ նոր տպագրված այն քարտային հաշիվների, որոնք հաճախորդներին չեն տրամադրվել Բանկի կողմից սահմանված ժամկետներում (անկախ մուտքագրման եղանակից)՝
- ՀՀ դրամ` 1%
- ԱՄՆ դոլար և Եվրո1` 3%
- Այլ արժույթ1՝ 5%
 Առարկայազուրկ մետաղական հաշվից ՀՀ դրամով ստանալու դեպքում՝ 0
  • Կանխիկի տրամադրում ոչ հաշվետեր հաճախորդներին
 Այլ բանկերից փոխանցումով ստացված գումարների վճարում
- ՀՀ դրամ՝ 0.35%, նվազագույնը` 500 ՀՀ դրամ
- Այլ արժույթ1՝ 5%, նվազագույնը` 500 ՀՀ դրամ
 Ներբանկային փոխանցումով ստացված գումարների վճարում
- ՀՀ դրամ՝ 0.25%, նվազագույնը` 100 ՀՀ դրամ
- ԱՄՆ դոլար և Եվրո1՝ 3.5%, նվազագույնը` 300 ՀՀ դրամ
- Այլ արժույթ1՝ 5%, նվազագույնը` 300 ՀՀ դրամ
  • Գանձապետարանից ստացված գումարների վճարում (նաև հետ վճարում)
- Մինչև 20,000 ՀՀ դրամ՝ 50 ՀՀ դրամ
- 20,000 ՀՀ դրամ և ավելի՝ 0.25%, նվազագույնը 100 ՀՀ դրամ
  • Արագ փոխանցման համակարգերի միջոցով ստացված գումարների վճարում՝ 0

• Հնամաշ կամ Բանկի կողմից սահմանված որոշակի նմուշի դրամանիշերի ընդունում, փոխանակում1
- ՀՀ դրամ՝ 0
- Այլ արժույթ՝ 3.0%, նվազագույնը` 500 ՀՀ դրամ
• Կանխիկ արժույթի ստուգում և փաթեթավորում (ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո, Ռուբլի)` ստուգվող գումարի 0.1%, նվազագույնը` 500 ՀՀ դրամ
• ՀՀ մետաղյա դրամանիշերի խոշորացում
 Հաշվետեր հաճախորդների համար՝ հաշվին մուտքագրելու դեպքում՝ 0
 Ոչ հաշվետեր հաճախորդների համար
- Մինչև 50 հատ՝ անվճար
- 50-ից ավելի՝ 3.0%, նվազագույնը` 100 ՀՀ դրամ
________________________________________
1 Բանկի կողմից հաճախորդների առանձին խմբերի, գործարքների կամ դրամանիշերի առանձին տեսակների համար կարող է սահմանվել առավել բարենպաստ միջնորդավճար:
2 Մասնաճյուղերից 5 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ և ավելի գումար կանխիկացնելու դեպքում հաճախորդը պետք է մեկ օր առաջ ներկայացնի համապատասխան հայտ:
3 Սակագինը գործում է 2008թ-ի մայիսի 1-ից հետո կատարված կանխիկ մուտքերի նկատմամբ:
4 Քարտային հաշվից կանխիկացման համար գործում է նշված սակագինը, եթե տվյալ քարտի պայմաններով քարտային հաշվից կանխիկացման ավելի բարձր սակագին սահմանված չէ:

Փոխանցումներ5, 6, 7,8, 9, 13

• Ներբանկային փոխանցումներ ՀՀ դրամով
 Հաշվետեր հաճախորդների համար
- Հանձնարարականը Բանկի տարածքում ներկայացնելու դեպքում` 500 ՀՀ դրամ
- Հանձնարարականը հեռակառավարման համակարգերով ներկայացնելու դեպքում ` 0
 Ոչ հաշվետեր հաճախորդների համար՝ 0.1%, նվազագույնը՝ 500 ՀՀ դրամ
 Աշխատավարձային փաթեթի կատարում
- Ցանկով վճարման հանձնարարականի նույն օրը կատարում` մինչև ժ. 16:00-ն ներկայացնելու դեպքում՝ 0
Ցանկով վճարման հանձնարարականի նույն օրը կատարում` ժ. 16:00-ից 18:00-ին ներկայացնելու դեպքում՝ 30,000 ՀՀ դրամ (միանվագ)
• Դրամարկղում, Ինտերնետ և Մոբայլ Բանկ համակարգերի միջոցով հաշվետեր հաճախորդների հաշվից քարտին փոխանցում
- Փոխանցում Կոնվերս Բանկի ArCa, Visa և Mastercard քարտին` 0.1%
- Փոխանցում ՀՀ այլ բանկի ArCa, Visa և Mastercard քարտին` 0.5%
- Փոխանցում արտերկրի բանկի Visa, Mastercard և MIR քարտին՝ 1.5% նվազագույնը 500 ՀՀ դրամ
• ՀՀ այլ բանկեր փոխանցումներ ՀՀ դրամով
 Հաշվետեր հաճախորդների համար
- Հանձնարարականը Բանկի տարածքում ներկայացնելու դեպքում` 500 ՀՀ դրամ
- Հանձնարարականը հեռակառավարման համակարգերով ներկայացնելու դեպքում ` 0
- "Շտապ" պայմանով` 0.1%, նվազագույնը՝ 1,000 ՀՀ դրամ
 Ոչ հաշվետեր հաճախորդների համար՝ 1%, նվազագույնը՝ 1,000 ՀՀ դրամ, առավելագույնը` 15,000 ՀՀ դրամ
• Փոխանցումներ գանձապետական հաշիվներին (ՀՀ պետական կամ համայնքային բյուջե)
 Հաշվետեր հաճախորդների համար
- Հանձնարարականը Բանկի տարածքում ներկայացնելու դեպքում` 500 ՀՀ դրամ
- Հանձնարարականը հեռակառավարման համակարգերով ներկայացնելու դեպքում ` 0
 Ոչ հաշվետեր հաճախորդների համար` 1%, նվազագույնը՝ 1,000 ՀՀ դրամ, առավելագույնը` 15,000 ՀՀ դրամ
• Ֆինանսական կազմակերպությունների, մասնավորապես՝ ներդրումային ընկերություններ, վարկային կազմակերպություններ և այլն, փոխանցումներ՝ 3,000 ՀՀ դրամ՝ անկախ փոխանցման ծավալից
• Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա կամ զինծառայողների ապահովագրության հիմնադրամ կատարվող փոխանցումներ՝ 0
• Հատուկ սոցիալական փաթեթի հաշվից, պատվովճարի հաշվից իրականացվող փոխանցումներ` 0
• Հաշվետեր հաճախորդների փոխանցումներ, որոնք հնարավոր չէ իրականացնել Բանկի հեռակառավարման համակարգերով` 0
• Ներբանկային փոխանցումներ արտարժույթով
- Հաշվետեր հաճախորդների համար՝ 0
- Ոչ հաշվետեր հաճախորդների համար՝ 1%, նվազագույնը՝ 1,000 ՀՀ դրամ, առավելագույնը` 15,000 ՀՀ դրամ
• ՀՀ այլ բանկեր փոխանցումներ Կենտրոնական բանկի թղթակցային հաշիվների միջոցով
 Հանձնարարականը Բանկի տարածքում ներկայացնելու դեպքում
- Մինչև 10,000 ԱՄՆ դոլար/Եվրո՝ 3,000 ՀՀ դրամ
- 10,001 - 40,000 ԱՄՆ դոլար/Եվրո՝ 5,000 ՀՀ դրամ
- 40,001 - 100,000 ԱՄՆ դոլար/Եվրո՝ 7,500 ՀՀ դրամ
- 100,001 և ավելի ԱՄՆ դոլար/Եվրո՝ 10,000 ՀՀ դրամ
 Հանձնարարականը հեռակառավարման համակարգերով ներկայացնելու դեպքում
- Մինչև 10,000 ԱՄՆ դոլար/Եվրո՝ 2,000 ՀՀ դրամ
- 10,001 - 40,000 ԱՄՆ դոլար/Եվրո՝ 4,000 ՀՀ դրամ
- 40,001 - 100,000 ԱՄՆ դոլար/Եվրո՝ 6,000 ՀՀ դրամ
- 100,001 և ավելի ԱՄՆ դոլար/Եվրո՝ 8,000 ՀՀ դրամ
• Բանկի կողմից վարկավորված և այդ գումարների՝ հաճախորդների այլ ֆինանսական կառույցներում կամ գույքի ձեռքբերման պարտավորությունների մարման նպատակով փոխանցումներ` 0
• Վճարման հանձնարարականի կատարում` փոխանցող հաճախորդի հաշվին (OUR)10, 11
 Հանձնարարականը Բանկի տարածքում ներկայացնելու դեպքում
- ԱՄՆ դոլար և Եվրո՝ 0.14%, նվազագույնը՝ 7,500 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 50,000 ՀՀ դրամ
- ՌԴ Ռուբլի՝ 0.1%, նվազագույնը՝ 5,000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 30,000 ՀՀ դրամ
- Այլ արժույթով՝ 0.15%, նվազագույնը՝ 15,000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 50,000 ՀՀ դրամ
- Առարկայազուրկ մետաղական հաշիվներով (ոսկի)՝ Գործարքը կատարելու պահի դրությամբ փոխանցվող մետաղի` ՀՀ ԿԲ կողմից սահմանված դրամային արժեքի 0.15%, նվազագույնը՝ 15,000 ՀՀ դրամ
 Հանձնարարականը հեռակառավարման համակարգերով ներկայացնելու դեպքում
- ԱՄՆ դոլար և եվրո՝ 0.1%, նվազագույնը՝ 7,000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 45,000 ՀՀ դրամ
- ՌԴ ռուբլի՝ 0.08%, նվազագույնը՝ 4,000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 25,000 ՀՀ դրամ
- Այլ արժույթով՝ 0.13%, նվազագույնը՝ 12,000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 50,000 ՀՀ դրամ
• Guaranted OUR (գումարը շահառուին է հասնում ամբողջական)10, 11
 Հանձնարարականը Բանկի տարածքում ներկայացնելու դեպքում
- ԱՄՆ դոլար՝ "OUR" տարբերակի ԱՄՆ դոլարի սակագին՝ գումարած 15,000 ՀՀ դրամ
- Մինչև 12,500 (ներառյալ) եվրո գումարի դեպքում` 12,000 ՀՀ դրամ
- 12,500-ից ավելի եվրո գումարի դեպքում՝ 0.1%, նվազագույնը՝ 15,000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 50,000 ՀՀ դրամ
 Հանձնարարականը հեռակառավարման համակարգերով ներկայացնելու դեպքում
- ԱՄՆ դոլար՝ "OUR" տարբերակի ԱՄՆ դոլարի սակագին՝ գումարած 15,000 ՀՀ դրամ
- Մինչև 12,500 եվրո գումարի դեպքում` 10,000 ՀՀ դրամ
- 12,500-ից ավելի եվրո գումարի դեպքում` 0.1%, նվազագույնը՝ 13,000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 50,000 ՀՀ դրամ
• Վճարման հանձնարարականի կատարում` ստացողի հաշվին (BEN)10, 11
 Հանձնարարականը Բանկի տարածքում ներկայացնելու դեպքում
- ԱՄՆ դոլար և եվրո՝ 5,000 ՀՀ դրամ
- Այլ արժույթ՝ 0.15%, նվազագույնը՝ 5,000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 50,000 ՀՀ դրամ
 Հանձնարարականը հեռակառավարման համակարգերով ներկայացնելու դեպքում
- ԱՄՆ դոլար և եվրո՝ 4,000 ՀՀ դրամ
- Այլ արժույթ՝ 0.13%, նվազագույնը՝ 4,000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 45,000 ՀՀ դրամ
• "Շտապ" պայմանով փոխանցումների դեպքում ի հավելումն համապատասխան սակագնի գանձվում է 10,000 ՀՀ դրամ
• ՀՀ կառավարության կողմից հաստատված ցանկում ընդգրկված օֆշորային տարածքներում գրանցված ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց կողմից/օգտին ԱՄՆ դոլարով վճարման հանձնարարականի կատարում` փոխանցող հաճախորդի հաշվին (OUR)10, 12` 0.3%, նվազագույնը՝ 15,000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 145,000 ՀՀ դրամ
• Փոխանցման փնտրման, պայմանների փոփոխման, hետ կանչման հանձնարարականի կատարում10, 13
- ՀՀ դրամ՝ 2,000 ՀՀ դրամ
- ՌԴ ռուբլի՝ 10,000 ՀՀ դրամ
- ԱՄՆ դոլար14՝ 25,000 ՀՀ դրամ
- Այլ արժույթ և առարկայազուրկ մետաղական հաշիվ14՝ 30,000 ՀՀ դրամ
- Ներբանկային փոխանցում (բոլոր արժույթներով)` 1,000 ՀՀ դրամ
• Փոխանցման հետ վերադարձ թղթակից բանկի կողմից10
- ՀՀ դրամ` 0
- ՌԴ ռուբլի` 10,000 ՀՀ դրամ
- Այլ արժույթ և առարկայազուրկ մետաղական հաշիվ` 25,000 ՀՀ դրամ
• Արտարժույթով ստացված փոխանցման հաշվեգրում` ըստ օրական գնանշման
_________________________________________
5 Քարտային հաշիվներով փոխանցումների նշված սակագները գործում են, եթե տվյալ քարտի պայմաններով քարտային հաշիվներով փոխանցումների համար այլ սակագին սահմանված չէ:
6 Առանձին դեպքերում, հեռակառավարման համակարգերով, այդ թվում՝ Կոնվերս Մոբայլ հավելվածով, որոշակի փոխանցումների և ծառայությունների դիմաց վճարումների համար կարող են սահմանվել այլ սակագներ և դրույքաչափեր, որոնք կարտացոլվեն գործարքի կատարման համապատասխան փաստաթղթում/հանձնարարագրում:
7 Փոխանցումները (այդ թվում՝ նաև մետաղական հաշվով) կատարվում են Բանկում մուտքագրման պահից ոչ ուշ, քան հաջորդ բանկային օրը և համարվում են կատարված, եթե առկա է Բանկի որևէ թղթակցային հաշվից նշված գումարի փաստացի դուրս գրման վավերացումը:
8 ՀՀ դրամով փոխանցումները կատարվում են նույն բանկային օրը վճարման հանձնարարականը Բանկի հեռակառավարման համակարգերից որևէ մեկով մինչև Ժ. 15:00-ն, իսկ թղթային տարբերակով մինչև ժ. 14:00-ն ներկայացնելու դեպքում: Նշված ժամերից հետո ներկայացված հանձնարարականները կարող են կատարվել հաջորդ բանկային օրը:
"Շտապ" պայմանով փոխանցումները կարող են կատարվել նույն բանկային օրը միայն մինչև ժ. 15:00-ն ներկայացնելու դեպքում համապատասխան միջնորդավճարի գանձման դեպքում:
50 մլն ՀՀ դրամ և ավելի գումարի փոխանցման դեպքում Բանկը կարող է չկատարել "Շտապ" պայմանով փոխանցումը: Ամսվա վերջին աշխատանքային օրը ներկայացված ՀՀ պետական բյուջե "Շտապ" պայմանով փոխանցումները կատարվում են առանց համապատասխան միջնորդավճարի գանձման:
Արտարժույթով փոխանցումները կատարվում են հետևյալ ռեժիմներով.
ԱՄՆ դոլարով և եվրոյով մինչև ժ. 15:00-ն վճարման հանձնարարականները ներկայացնելու դեպքում փոխանցվում են նույն բանկային օրը, դրանից հետո ներկայացվածները` հաջորդ բանկային օրը: «Շտապ» պայմանով փոխանցումները կարող են կատարվել նույն բանկային օրը միայն մինչև ժ. 17:00-ն ներկայացնելու դեպքում համապատասխան միջնորդավճարի գանձման դեպքում:
ՌԴ ռուբլիով մինչև ժ. 12:00-ն ներկայացված վճարման հանձնարարականները փոխանցվում են նույն բանկային օրը, դրանից հետո ներկայացվածները` հաջորդ բանկային օրը: "Շտապ" պայմանով փոխանցումները կարող են կատարվել նույն բանկային օրը միայն մինչև ժ. 14:00-ն ներկայացնելու դեպքում` համապատասխան միջնորդավճարի գանձման դեպքում:
Այլ արժույթներով փոխանցումները կատարվում են 3 բանկային օրվա ընթացքում:
9 Բանկը՝ համաձայն առկա տեղեկագրերի, կարող է ինքնուրույն, առանց հաճախորդի նախնական համաձայնության, ընտրել միջոցների փոխանցման ճանապարհը (միջնորդ բանկին) այն դեպքում, երբ փոխանցման ամբողջական ճանապարհը (միջնորդ բանկը) նշված չէ հաճախորդի կողմից ներկայացված վճարման հանձնարարականում:
10 Սակագինը ներառում է թղթակից բանկերի միջնորդավճարները, իսկ երրորդ բանկերի ծախսերը, առկայության դեպքում, գանձվում են լրացուցիչ՝ ըստ փաստացի մեծության:
11 Ոչ հաշվետեր հաճախորդների այլ արժույթով փոխանցումները կատարվում են միայն «BEN» տարբերակով:
12 Ուշադրություն՝ 2019 թվականի հունվարի 1-ից Արաբական Միացյալ Էմիրություններ ցանկացած արժույթով իրականացվող միջազգային վճարման հանձնարարականների մանրամասներում լրացվող տվյալներից բացի, ելնելով փոխանցման նպատակից՝ հաճախորդը պետք է նշի նաև փոխանցման նպատակին համապատասխան կոդ՝ ըստ ներկայացվող ցանկի։ Եթե հաճախորդի կողմից ներկայացված վճարման հանձնարարականում բացակայում է համապատասխան կոդի նշումը, Բանկը կարող է ինքնուրույն և իր հայեցողությամբ, առանց հաճախորդի նախնական համաձայնության, ընտրել ցանկում ներկայացված կոդերից մեկը:
13 Բանկից անկախ պատճառներով հանձնարարականի կատարման արդյունքի անբավարարության դեպքում` վճարված միջնորդավճարի գումարը ենթակա չէ վերադարձման:
14 Վեց ամսից ավելի վաղեմություն ունեցող փոխանցումների վերաբերյալ հարցումների դեպքում հաճախորդից լրացուցիչ կգանձվի 30,000 ՀՀ դրամ:

Ընթացիկ, հաշվարկային, կուտակային և/կամ քարտային հաշիվներ ունեցող հաճախորդները համարվում են հաշվետեր հաճախորդներ:

Հեռահար սպասարկում

Բանկի ծառայությունները մատուցվում են նաև հեռահար կապի միջոցներով, որոնց պայմանները ներկայացված են հետևյալ հղումներով՝

Converse Առցանց Բանկ / Converse Mobile - https://conversebank.am/hy/internet-banking/
SMS – Converse / USSD - https://conversebank.am/hy/sms-converse-ussd/

Հաշվի բացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

Ֆիզիկական անձ (բացառությամբ անհատ ձեռնարկատեր) հաճախորդների դեպքում

Հաճախորդի կողմից ներկայացվող

Անձը հաստատող փաստաթուղթ

Հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ) կամ տեղեկանք ՀԾՀ չստանալու վերաբերյալ (պահանջվում է միայն ՀՀ ռեզիդենտների և/կամ քաղաքացիների դեպքում), չի պահանջվում, եթե հաճախորդը ներկայացնում է նույնականացման քարտը, որտեղ ամրագրված է ՀԾՀ

Բանկի կողմից տրամադրվող ձևաթղթերով

Հաշվի բացման դիմում ֆիզիկական անձ հաճախորդների համար

FATCA հարցաթերթիկ ֆիզիկական անձ հաճախորդների համար

Հաճախորդի ռեզիդենտ իրավաբանական անձ, իրավաբանական անձ չհանդիսացող/իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն (այսուհետ՝ իրավաբանական անձ) լինելու դեպքում

Հաճախորդի կողմից ներկայացվող

Կանոնադրություն

Համապատասխան կազմակերպաիրավական տեսակի իրավաբանական անձանց համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված հիմնադրի որոշում կամ հիմնադիրների ընդհանուր (հիմնադիր) ժողովի արձանագրություն, եթե հիմնադր/ներ/ի (բաժնետերեր, մասնակիցներ) բաժնեմասերի և այլ տվյալների մասին տեղեկատվությունները բացակայում են կանոնադրությունում, ընդ որում`

  • բաժնետերերի կամ մասնակիցների ֆիզիկական անձ լինելու դեպքում՝ տեղեկություն բաժնեմասերի չափի մասին, անձը հաստատող փաստաթղթի տվյալներ, գրանցման հասցե, հեռախոսահամար (առկայության դեպքում)
  • բաժնետերերի կամ մասնակիցների իրավաբանական անձ լինելու դեպքում՝ կազմակերպության կանոնադրություն, պետական գրանցման վկայական, բաժնետիրական ընկերության դեպքում` 5%-ից ավելի բաժնեմաս ունեցող բաժնետերերի վերաբերյալ տեղեկանք Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայից, ՀՎՀՀ, եթե ներառված չէ պետական գրանցման վկայականում

"Լիցենզավորման մասին" ՀՀ օրենքով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու դեպքում` համապատասխան լիցենզիան (առկայության դեպքում)

ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրամադրված պետական գրանցման/հաշվառման վկայական

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ/հարկային կոդ), եթե այն ներառված չէ պետական գրանցման վկայականում

Կանոնադրությամբ սահմանված ղեկավար անձի/անց/ անձը հաստատող փաստաթղթ/եր/ի պատճեն/ներ

Բանկի կողմից տրամադրվող ձևաթղթերով

Հաշվի բացման դիմում իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր հաճախորդների համար

Հաճախորդի հաշվի կարգադրիչների Ստորագրության նմուշների և կլոր կնիքի դրոշմի քարտ

FATCA հարցաթերթիկ իրավաբանական անձ հաճախորդների համար

Հաճախորդի ոչ ռեզիդենտ իրավաբանական անձ լինելու դեպքում

Հաճախորդի կողմից ներկայացվող

Կանոնադրություն

Հիմնադիր փաստաթղթերը տվյալ երկրի օրենսդրությամբ սահմանված կարգով (certificate of incumbency, certificate of incorporation և այլն)

Տեղեկություններ բաժնետերերի, մասնակիցների մասին, եթե բացակայում են կանոնադրությունում, ընդ որում`

  • բաժնետերերի կամ մասնակիցների ֆիզիկական անձ լինելու դեպքում՝ տեղեկություն բաժնեմասերի չափի մասին, անձը հաստատող փաստաթղթի տվյալներ, գրանցման հասցե, հեռախոսահամար (առկայության դեպքում)
  • բաժնետերերի կամ մասնակիցների իրավաբանական անձ լինելու դեպքում՝ կազմակերպության կանոնադրություն, պետական գրանցման վկայական, բաժնետիրական ընկերության դեպքում 5%-ից ավելի բաժնեմաս ունեցող բաժնետերերի վերաբերյալ տեղեկանք, ՀՎՀՀ

"Լիցենզավորման մասին" ՀՀ օրենքով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու դեպքում` համապատասխան լիցենզիան (առկայության դեպքում)

Տվյալ երկրի համապատասխան մարմնի կողմից տրված պետական գրանցման վկայական

Կանոնադրությամբ սահմանված ղեկավար անձի/անց/ անձը հաստատող փաստաթղթ/եր/ի պատճեն/ներ

Բանկի կողմից տրամադրվող ձևաթղթերով

Հաշվի բացման դիմում իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր հաճախորդների համար

Հաճախորդի հաշվի կարգադրիչների Ստորագրության նմուշների և կլոր կնիքի դրոշմի քարտ (Բանկում համապատասխան լիազորություն ունեցող անձի կողմից հաստատված կամ Բանկում չհաստատվելու դեպքում օրենքով սահմանված կարգով վավերացված (նոտարի, ապոստիլի, հյուպատոսական վավերացում))

FATCA հարցաթերթիկ իրավաբանական անձ հաճախորդների համար

Անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում

Հաճախորդի կողմից ներկայացվող

ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրամադրված պետական գրանցման վկայական

"Լիցենզավորման մասին" ՀՀ օրենքով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու դեպքում` համապատասխան լիցենզիան (առկայության դեպքում)

ՀՎՀՀ (հարկային կոդ), եթե այն ներառված չէ պետական գրանցման վկայականում

Անձը հաստատող փաստաթուղթ

ՀԾՀ կամ տեղեկանք ՀԾՀ չստանալու վերաբերյալ (պահանջվում է միայն ՀՀ ռեզիդենտների և/կամ քաղաքացիների դեպքում), չի պահանջվում, եթե հաճախորդը ներկայացնում է նույնականացման քարտը, որտեղ ամրագրված է ՀԾՀ

Բանկի կողմից տրամադրվող ձևաթղթերով

Հաշվի բացման դիմում իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր հաճախորդների համար

Հաճախորդի հաշվի կարգադրիչների Ստորագրության նմուշների և կլոր կնիքի դրոշմի քարտ (կնիքի առկայության դեպքում)

FATCA հարցաթերթիկ ֆիզիկական անձ հաճախորդների համար

Բանկի կողմից, ըստ անհրաժեշտության, կարող են պահանջվել նաև լրացուցիչ փաստաթղթեր հաշվի բացման, ինչպես նաև հաճախորդի հետագա սպասարկման ժամանակ:

Ներկայացված փաստաթղթերը հայերեն, անգլերեն կամ ռուսերեն լեզուներով չլինելու դեպքում պահանջվում է դրանց նոտարական վավերացմամբ թարգմանություն հայերեն լեզվով:

Ուշադրություն

Հաշիվներով գործառնությունները կատարվում են համապատասխան հաշվի արժույթով` բացառությամբ արտարժութի փոխարկման գործառնությունների: Վերջիններս կատարվում են այդ պահին Բանկում գործող համապատասխան փոխարժեքով:

«Սակագներ և դրույքներով» նախատեսված վճարներն առաջնահերթության կարգով գանձվում են տվյալ արժույթով կամ ՀՀ դրամով հաշիվներից, իսկ դրանց բացակայության դեպքում գանձումները կարող են կատարվել այլ արժույթով հաշիվներից` գանձման օրվա դրությամբ համապատասխան արժույթի համար նախատեսված ՀՀ ԿԲ փոխարժեքով:

Արտարժույթով գումարի նկատմամբ տոկոսներով արտահայտված միջնորդավճարները հաշվարկվում և գանձվում են ՀՀ դրամով՝ գանձման օրվա դրությամբ համապատասխան արժույթի համար նախատեսված ՀՀ ԿԲ փոխարժեքով:

Բանկն իրավասու է փոփոխել և լրացնել «Սակագներ և դրույքները»՝ պայմանագրով սահմանված կարգով ծանուցելով այդ մասին հաճախորդներին` սեփական ինտերնետային էջում (www.conversebank.am) հաղորդագրություն հրապարակելով, Բանկի տարածքում հայտարարություններ փակցնելու միջոցով, էլ. փոստով ծանուցումն ուղարկելով և/կամ հաճախորդի կողմից ընտրված Բանկի կողմից առաջարկվող այլ եղանակներով տրամադրելու միջոցով, որը համարվում է հաճախորդի պատշաճ իրազեկում:

Համատեղ հաշվով կարող են գործարքներ կատարվել՝
• բոլորի ստորագրությունների պարտադիր առկայության դեպքում, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով վավերացված լիազորագրերի ներկայացման դեպքում, կամ
• հաշիվը բացող անձանցից որևէ մեկի ստորագրության առկայության դեպքում՝ հաշվի բացման և վարման պայմանագրով նախատեսված կարգով:

 

Բանկը պատասխանատվություն չի կրում.

- Հաճախորդի կողմից տրված թերի կամ սխալ տվյալներով հանձնարարականների հետևանքով առաջացած ուշացումների, սխալների և վնասների համար:

- Բանկից դուրս տեղի ունեցած հաղորդակցման ուղիների աշխատանքի խափանման պատճառով առաջացած ուշացումների և վնասների համար:

- Անհաղթահարելի ուժի (ֆորս մաժոր) ազդեցության, այդ թվում՝ տարերային աղետների, համաճարակների, գործադուլների, շրջափակումների, հեղաշրջումների, ռազմական գործողությունների, հեղափոխությունների, օրենսդրության մեջ փոփոխությունների, պետական մարմինների որոշումների հետևանքով առաջացած ուշացումների, վնասների, կորուստների համար:

Բանկը, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից` «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին:

Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ կառավարության հետ կնքած համաձայնագրի պայմաններին համապատասխան, Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար, Բանկը կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:

Առանձին դեպքերում, հիմնվելով «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի, Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) և թղթակից բանկերի պահանջների վրա, Բանկը կարող է սահմանափակել և/կամ չիրականացնել ծառայության մատուցումը:

Հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու հաճախորդի իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կամ օրենքով սահմանված կարգով այլ իրավասու մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա:

Առանց հաճախորդի կարգադրության հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականացվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա: Դրանք արտացոլվում են հաճախորդի բանկային հաշիվների քաղվածքներում, որոնք Բանկի և հաճախորդի միջև համաձայնեցված կարգով տրամադրվում են հաճախորդին:

Հատուկ բանկային և միանվագ դրամական վճարների հաշիվներին մուտքագրված (առկա) միջոցները չեն կարող գրավադրվել, արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց կամ հաճախորդի սնանկության դեպքում հանդիսանալ պարտավորությունների կատարման համար լուծարային միջոց, բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ, նորմատիվ իրավական ակտերով, պայմանագրերով և Բանկի ներքին իրավական ակտերով նախատեսված դեպքերի:

Առանց հաճախորդի համաձայնության կենսաթոշակային և միանվագ դրամական վճարների հաշիվներից միջոցների հետգանձում կամ ՀՀ պետական բյուջե վերադարձ կարող է իրականացվել Լիազոր մարմնի կարգադրության (պահանջի) հիման վրա, կամ միանվագ դրամական վճարները՝ շահռուների կողմից 12 ամսվա ընթացքում ստանալու պահանջ չներկայացվելու դեպքում:

 

Ծանուցում ավանդների հատուցման երաշխավորման պայմանների և կարգի մասին
(Կիրառելի է ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում)

Ձեր ավանդի հատուցման երաշխավորողն է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը (այսուհետև` Հիմնադրամ):

Ավանդի արժութային կառուցվածքը

Ավանդի երաշխավորման առավելագույն չափը

Եթե նույն բանկում ունեք միայն դրամային ավանդ

16 միլիոն ՀՀ դրամ

Եթե նույն բանկում ունեք միայն արտարժութային ավանդ

7 միլիոն ՀՀ դրամ

Եթե նույն բանկում ունեք և ՀՀ դրամով, և արտարժույթով ավանդ

Եթե դրամային ավանդը 7 միլիոն դրամից ավելի է

16 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է միայն դրամային ավանդը)

Եթե դրամային ավանդը 7 միլիոն դրամից պակաս է

7 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է դրա­մա­յին ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը` 7 միլիոն դրամի և հատուցման ենթակա դրամային ավանդի տարբերության չափով)

Հիմնադրամի գտնվելու վայրը` ք. Երևան, Խորենացի 15 ("Էլիտ Պլազա" բիզնես կենտրոն)
Հեռախոս՝ +37410 583514

 

Ուշադրություն

Առարկայազուրկ մետաղական հաշիվները չեն հատուցվում Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:

Վեճերի և տարաձայնությունների լուծման կարգ

Հաճախորդի և Բանկի միջև ծագած ցանկացած վեճ և տարաձայնություն նախ և առաջ լուծվում է երկուստեք` փոխադարձ բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:

Ծանուցում Ֆինանսական համակարգի հաշտարարի վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ "Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին" ՀՀ օրենքի համաձայն՝ "Կոնվերս Բանկ" ՓԲԸ կողմից Ձեզ մատուցվող ծառայությունների հետ կապված տաuը միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջի դեպքում ծագած վեճերն ու տարաձայնությունները կարող են լուծվել Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:

Բանկի և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ Բանկը հրաժարվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից միայն այն գույքային պահանջների մասով, որոնց չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, իսկ գործարքի գումարի չափը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:

Հասցե` 0010 ք. Երևան, Մ. Խորենացու փող., 15"Էլիտ Պլազա" բիզնես կենտրոն 7-րդ հարկ
Էլ. փոստ՝ [email protected]
Հեռախոս` (+37460) 70-11-11
Ֆաքս` (+37410) 58-24-21

Կապ Բանկի հետ

Մանրամասների և հավելյալ տեղեկատվության համար կարող եք՝

  • այցելել Բանկի https://www.conversebank.am ինտերնետային կայք
  • այցելել Բանկի Գլխավոր գրասենյակի Հաճախորդների սպասարկման գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ
  • զանգահարել +374 10 511211 հեռախոսահամարով
  • Whats app՝ +374 95 511211
  • Skype ՝ conversebank-callcenter

Թարմացվել է 15.01.2024թ. 08:49

Տեղեկատվական ամփոփագիր 

Պայմանները մինչ 14․01․2024 

Պայմանները մինչ 18․09․2023 

Պայմանները մինչ 12․09․2023 

Պայմանները մինչ 14.08.2023 

Պայմանները մինչ 08․05․2023 

Պայմանները մինչ 20.01.2023 

Պայմանները մինչ 24.10.2022 
Պայմանները մինչ 01.09.2022 
Պայմանները մինչ 15.08.2022 
Պայմանները մինչ 06.07.2022 
Պայմանները մինչ 20.06.2022 
Պայմանները մինչ 30.04.2022

         

     Ծանուցում ֆինանսական հաշտարարի վերաբերյալ

 

 

ConverseMobile հավելվածի միջոցով ֆիզիկական անձանց հաշիվների բացում

  

Հարգելի հաճախորդներ,

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել բանկի Գլխավոր գրասենյակ` Հանրապետության հրապարակ, Վազգեն Սարգսյան 26/1 հասցով կամ զանգահարել 511 211 հեռախոսահամարներով, ինչպես նաև բանկի բոլոր մասնաճյուղերին` հետևյալ հասցեներով և հեռախոսահամարներով: