Միջազգային առևտրի ֆինանսավորում
Կոնվերս բանկը մատուցում է արտաքին առևտրային գործառնությունների ֆինանսավորման ծառայություններ: Բանկի հաճախորդները կարող են ֆինանսավորում ստանալ ներկրվող ապրանքների դիմաց վճարում կատարելու կամ ապրանքները արտահանման նախապատրաստելու համար:
Արտաքին առևտրային գործառնությունների դիմաց վճարման ընդունված և տարածված ձևերի (ակրեդիտիվներ և երաշխիքներ) կիրառումը կողմերին հնարավորություն է տալիս պայմանագրի միջոցով խուսափել չվճարման ռիսկերից, հրաժարվել վճարման ռիսկային ձևերից (կանխավճար), փաստաթղթերի միջոցով վերահսկել առաքման պայմանների ճիշտ և ժամանակին կատարումը, շահավետ պայմաններով ստանալ արտահանման նախնական ֆինանսավորում և ներմուծման ֆինանսավորում:
Կոնվերս բանկի մասնագետները լիարժեք աջակցում են արտաքին առևտրային գործարքի կազմակերպմանը, պայմանագրի վճարային պարտականությունների համաձայնեցմանը, համապատասխան փաստաթղթերի ձևակերպմանը և միջազգային վճարումների շահավետ և պաշտպանված ձևերի ընտրությանը, ինչպես նաև համապատասխան ֆինանսավորման պայմանների համաձայնեցմանը:
Արտաքին առևտրային գործառնությունների ֆինանսավորման դեպքում Կոնվերս բանկը կիրառում է հետևյալ հիմնական ձևերը՝
- Փաստաթղթային ակրեդիտիվ,
- Երաշխիքներ և պահուստային ակրեդիտիվներ,
- Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) Առևտրի աջակցման ծրագրի (Trade Facilitation Program) շրջանակներում տրամադրվող կարճաժամկետ վերականգնվող վարկեր,
- Ինկասո