Արտարժույթով փոխանցումներ
Արտարժույթով փոխանցումները կատարվում են հետևյալ ռեժիմներով.
ԱՄՆ դոլարով և Եվրոյով մինչև 15:00-ն վճարման հանձնարարականները ներկայացնելու դեպքում փոխանցվում են նույն բանկային օրը, դրանից հետո ներկայացվածները` հաջորդ բանկային օրը: "Շտապ" պայմանով փոխանցումները կարող են կատարվել նույն բանկային օրը միայն մինչև 17:00-ն ներկայացնելու դեպքում համապատասխան միջնորդավճարի գանձման դեպքում:
RUB-ով մինչև 12:00-ն վճարման հանձնարարականները ներկայացնելու դեպքում` փոխանցվում են նույն բանկային օրը, դրանից հետո ներկայացվածները` հաջորդ բանկային օրը: "Շտապ" պայմանով փոխանցումները կարող են կատարվել նույն բանկային օրը միայն մինչև 14:00-ն ներկայացնելու դեպքում` համապատասխան միջնորդավճարի գանձման դեպքում:
Այլ արժույթներով փոխանցումները կատարվում են 3 բանկային օրվա ընթացքում:
Արտարժույթով փոխանցումներ ստանալու վավերապայմաններ
- Բանկն իրականացնում է դրամական փոխանցումներ ՀՀ սահմաններում և ՀՀ սահմաններից դուրս` ՀՀ դրամով և արտարժույթով՝ ինչպես հաշվետեր, այնպես էլ ոչ հաշվետեր /առանց հաշվի բացման/ հաճախորդների համար:
- ՀՀ դրամով փոխանցումներ կարող են կատարվել հաշվետեր և ոչ հաշվետեր հաճախորդների կողմից:
- Հաշվետեր հաճախորդների կողմից ներկայացված փոխանցումները կատարվում են ներկայացված վճարման հանձնարարագրերի հիման վրա /կախված գումարի չափից, փոխանցման բնույթից և նպատակից` կարող է պահանջվել նաև այլ հիմնավորող փաստթղթեր/:
- Ոչ հաշվետեր հաճախորդների կողմից ՀՀ պետական բյուջե կատարվող փոխանցումները կատարվում են սոցիալական քարտի առկայության դեպքում, իսկ այլ փոխանցումների դեպքում բանկը կարող է պահանջել անձը հաստատող փաստաթուղթ, ինչպես նաև փոխանցումը հիմնավորող այլ փաստաթղթեր:
- ՀՀ դրամով փոխանցումները կատարվում են բանկի կողմից սահմանված ժամերի ընթացքում` համաձայն բանկի սակագների և դրույքների, որոնք ներկայացված են ներքոնշյալ "Սակագներ և դրույքներ"-ում:
- Այլ արտարժույթով փոխանցումները /Միջազգային դրամական փոխանցումներ/ կարող են կատարվել հաշվետեր և ոչ հաշվետեր /առանց հաշվի բացման/ հաճախորդների կողմից` տարբեր արժույթներով` SWIFT համակարգով:
- Հաշվետեր հաճախորդների փոխանցումները իրականացվում են վճարման հանձնարարականների հիման վրա:
- Ոչ հաշվետեր հաճախորդների դեպքում բանկը պահանջում է անձը հաստատող փաստաթուղթ, ինչպես նաև կարող է պահանջել փոխանցումը հիմնավորող այլ փաստաթղթեր:
- SWIFT համակարգով կատարվող փոխանցումների պայմանները, արժույթը և սակագները ներկայացված են ներքոնշյալ "Սակագներում և դրույքներում":
- Ինչպես նաև ոչ հաշվետեր հաճախորդները կարող են առանց հաշվի բացման փոխանցումներ կատարել արագ փոխանցումների համակարգերով, որոնց մանրամասները` պայմանները, գումարային սահմանաչափերը, արժույթը և սակագները, աշխարհագրական տվյալները և այլն ներկայացված են սույն էջի վերին հատվածում:
- Ներկայացված վճարման հանձնարարագրերի սխալների ուղղումը, փնտրումը կամ չեղյալացումը կարող է կատարվել հաճախորդի կողմից ներկայացված հանձնարարականի հիման վրա` համաձայն ներքոնշյալ սակագների և դրույքների` փոխանցող և ստացող բանկերի հնարավորության սահմաններում և ժամկետներում:
Սակագներ և դրույքներ
Փոխանցումների 1,4,10 ընդհանուր սակագներ՝
- Ներբանկային փոխանցումներ ՀՀ դրամով
Հաշվետեր հաճախորդների համար՝ 0
Ոչ հաշվետեր հաճախորդների համար՝ 0.1%, նվազագույնը՝ 300 ՀՀ դրամ
Աշխատավարձային փաթեթի կատարում
- Վճարման հանձնարարականը մինչև ժ. 16:00 ներկայացնելու դեպքում նույն օրը քարտային հաշիվների համալրում՝ 0
- Վճարման հանձնարարականը ժ. 16:00-ից 18:00 ներկայացնելու դեպքում նույն օրը քարտային հաշիվների համալրում՝ 30,000 ՀՀ դրամ (միանվագ)
- Դրամարկղում, Ինտերնետ և Մոբայլ Բանկ համակարգերի միջոցով խնայողական հաշվից քարտին փոխանցում
- Փոխանցում Կոնվերս Բանկի ArCa, Visa և Mastercard քարտին` 0.1%
- Փոխանցում ԱրՔա համակարգի անդամ բանկի ArCa, Visa և Mastercard քարտին` 0.5%
- Փոխանցում արտերկրի Visa, Mastercard և MIR քարտին (ներառյալ ՎՏԲ-Հայաստան բանկը)՝ 1.5% նվազագույնը 500 ՀՀ դրամ
- ՀՀ այլ բանկեր փոխանցումներ ՀՀ դրամով
Հաշվետեր հաճախորդների համար
- Հանձնարարականը Բանկի տարածքում ներկայացնելու դեպքում` 500 ՀՀ դրամ
- Հանձնարարականը հեռակառավարման համակարգերով ներկայացնելու դեպքում ` 0
- "Շտապ" պայմանով` 0.1%, նվազագույնը՝ 1,000 ՀՀ դրամ
Ոչ հաշվետեր հաճախորդների համար3՝ 0.1%, նվազագույնը՝ 1,000 ՀՀ դրամ
- Տեխնիկական զննության կտրոնների տրամադրման դիմաց իրականացվող փոխանցումներ
- Պետական տուրք` 200 ՀՀ դրամ
- Տեխնիկական զննության անցկացման վճար` 200 ՀՀ դրամ
- Բնապահպանական վճար` 200 ՀՀ դրամ
- Տրանսպորտային միջոցի գույքահարկ` 200 ՀՀ դրամ
- Տեխնիկական զննության կտրոնի խոտանման կամ կորստի դեպքում կտրոնի կրկնօրինակի տրամադրում` 2,000 ՀՀ դրամ
- Երևանի քաղաքապետարանի գույքահարկի, հողի հարկի և աղբահանության գծով վճարների ընդունում
Գույքահարկ
- Մինչև 50,000 ՀՀ դրամ՝ 100 ՀՀ դրամ
- 50,001-100,000 ՀՀ դրամ՝ 200 ՀՀ դրամ
- 100,001 և ավել ՀՀ դրամ՝ 0.1 %, նվազագույնը՝ 300 ՀՀ դրամ
Հողի հարկ
- Մինչև 50,000 ՀՀ դրամ՝ 100 ՀՀ դրամ
- 50,001-100,000 ՀՀ դրամ՝ 200 ՀՀ դրամ
- 100,001 և ավել ՀՀ դրամ՝ 0.1 %, նվազագույնը՝ 300 ՀՀ դրամ
Աղբահանության վճար
- Մինչև 1,000 ՀՀ դրամ՝ 0 ՀՀ դրամ
- 1,001-50,000 ՀՀ դրամ՝ 100 ՀՀ դրամ
- 50,001-100,000 ՀՀ դրամ՝ 200 ՀՀ դրամ
- 100,001 և ավել ՀՀ դրամ՝ 0.1 %, նվազագույնը՝ 300 ՀՀ դրամ
- Ներբանկային փոխանցումներ արտարժույթով և առարկայազուրկ մետաղներով
- Հաշվետեր հաճախորդների համար՝ 0
- Ոչ հաշվետեր հաճախորդների համար՝ 0.1%, նվազագույնը՝ 300 ՀՀ դրամ
- Վճարման հանձնարարականի կատարում` փոխանցող հաճախորդի հաշվին (OUR)2,5
Հանձնարարականը Բանկի տարածքում ներկայացնելու դեպքում
- ԱՄՆ դոլար և Եվրո՝ 0.14%, նվազագույնը՝ 7,500 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 50,000 ՀՀ դրամ
- ՌԴ Ռուբլի՝ 0.1%, նվազագույնը՝ 5,000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 30,000 ՀՀ դրամ
- Այլ արժույթով5, 6՝ 0.15%, նվազագույնը՝ 15,000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 50,000 ՀՀ դրամ
- Առարկայազուրկ մետաղական հաշիվներով (ոսկի)5՝ Գործարքը կատարելու պահի դրությամբ փոխանցվող մետաղի` ՀՀ ԿԲ կողմից սահմանված դրամային արժեքի 0.15%, նվազագույնը՝ 15,000 ՀՀ դրամ
Հանձնարարականը հեռակառավարման համակարգերով ներկայացնելու դեպքում
- ԱՄՆ դոլար և եվրո՝ 0.1%, նվազագույնը՝ 7,000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 45,000 ՀՀ դրամ
- ՌԴ ռուբլի՝ 0.08%, նվազագույնը՝ 4,000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 25,000 ՀՀ դրամ
- Այլ արժույթով5, 6՝ 0.13%, նվազագույնը՝ 12,000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 50,000 ՀՀ դրամ
- Guaranted OUR (գումարը շահառուին է հասնում ամբողջական)
Հանձնարարականը Բանկի տարածքում ներկայացնելու դեպքում
- ԱՄՆ դոլար՝ "OUR" տարբերակի ԱՄՆ դոլարի սակագին՝ գումարած 15,000 ՀՀ դրամ
- Մինչև 12,500 (ներառյալ) եվրո գումարի դեպքում` 12,000 ՀՀ դրամ
- 12,500-ից ավելի եվրո գումարի դեպքում՝ 0.1%, նվազագույնը՝ 15,000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 50,000 ՀՀ դրամ
Հանձնարարականը հեռակառավարման համակարգերով ներկայացնելու դեպքում
- ԱՄՆ դոլար՝ "OUR" տարբերակի ԱՄՆ դոլարի սակագին՝ գումարած 15,000 ՀՀ դրամ
- Մինչև 12,500 եվրո գումարի դեպքում` 10,000 ՀՀ դրամ
- 12,500-ից ավելի եվրո գումարի դեպքում` 0.1%, նվազագույնը՝ 13,000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 50,000 ՀՀ դրամ
- Վճարման հանձնարարականի կատարում` ստացողի հաշվին (BEN)2
Հանձնարարականը Բանկի տարածքում ներկայացնելու դեպքում
- ԱՄՆ դոլար և եվրո՝ 5,000 ՀՀ դրամ
- Այլ արժույթ6՝ 0.15%, նվազագույնը՝ 5,000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 50,000 ՀՀ դրամ
Հանձնարարականը հեռակառավարման համակարգերով ներկայացնելու դեպքում
- ԱՄՆ դոլար և եվրո՝ 4,000 ՀՀ դրամ
- Այլ արժույթ6՝ 0.13%, նվազագույնը՝ 4,000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 45,000 ՀՀ դրամ
- "Շտապ" պայմանով փոխանցումների դեպքում ի հավելումն համապատասխան սակագնի գանձվում է2 10,000 ՀՀ դրամ
- ՀՀ կառավարության կողմից հաստատված ցանկում ընդգրկված օֆշորային տարածքներում գրանցված ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց կողմից/օգտին ԱՄՆ դոլարով վճարման հանձնարարականի կատարում` փոխանցող հաճախորդի հաշվին (OUR)5, 7` 0.3%, նվազագույնը՝ 15,000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 145,000 ՀՀ դրամ
- ՀՀ այլ բանկեր փոխանցումներ Կենտրոնական բանկի թղթակցային հաշիվների միջոցով
Հանձնարարականը Բանկի տարածքում ներկայացնելու դեպքում
- Մինչև 10,000 ԱՄՆ դոլար/Եվրո՝ 3,000 ՀՀ դրամ
- 10,001 - 40,000 ԱՄՆ դոլար/Եվրո՝ 5,000 ՀՀ դրամ
- 40,001 - 100,000 ԱՄՆ դոլար/Եվրո՝ 7,500 ՀՀ դրամ
- 100,001 և ավելի ԱՄՆ դոլար/Եվրո՝ 10,000 ՀՀ դրամ
Հանձնարարականը հեռակառավարման համակարգերով ներկայացնելու դեպքում
- Մինչև 10,000 ԱՄՆ դոլար/Եվրո՝ 2,000 ՀՀ դրամ
- 10,001 - 40,000 ԱՄՆ դոլար/Եվրո՝ 4,000 ՀՀ դրամ
- 40,001 - 100,000 ԱՄՆ դոլար/Եվրո՝ 6,000 ՀՀ դրամ
- 100,001 և ավելի ԱՄՆ դոլար/Եվրո՝ 8,000 ՀՀ դրամ
- Ֆինանսական կազմակերպությունների, մասնավորապես՝ ներդրումային ընկերություններ, վարկային կազմակերպություններ և այլն, փոխանցումներ՝ 3,000 ՀՀ դրամ՝ անկախ փոխանցման ծավալից
- Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա կատարվող փոխանցումներ՝ 0
- Բանկի կողմից վարկավորված և այդ գումարների՝ հաճախորդների այլ ֆինանսական կառույցներում պարտավորությունների մարման նպատակով փոխանցումներ` 0
- Փոխանցման փնտրման, պայմանների փոփոխման, hետ կանչման հանձնարարականի կատարում5, 8
- ՀՀ դրամ՝ 2,000 ՀՀ դրամ
- ՌԴ ռուբլի՝ 10,000 ՀՀ դրամ
- ԱՄՆ դոլար9՝ 25,000 ՀՀ դրամ
- Այլ արժույթ և առարկայազուրկ մետաղական հաշիվ9՝ 30,000 ՀՀ դրամ
- Ներբանկային փոխանցում (բոլոր արժույթներով)` 1,000 ՀՀ դրամ
- Փոխանցման հետ վերադարձ թղթակից բանկի կողմից5
- ՀՀ դրամ` 0
- ՌԴ ռուբլի` 10,000 ՀՀ դրամ
- Այլ արժույթ և առարկայազուրկ մետաղական հաշիվ` 25,000 ՀՀ դրամ
1 Փոխանցումները (այդ թվում՝ նաև մետաղական հաշվով) կատարվում են Բանկում մուտքագրման պահից ոչ ուշ, քան հաջորդ բանկային օրը և համարվում են կատարված, եթե առկա է Բանկի որևէ թղթակցային հաշվից նշված գումարի փաստացի դուրս գրման վավերացումը:
2 ՀՀ դրամով փոխանցումները կարող են կատարվել նույն բանկային օրը միայն վճարման հանձնարարականը "ՀԾ-Ինտերնետ Բանկ" և "ՀԾ Բանկ-հաճախորդ" համակարգերից որևէ մեկով մինչև Ժ. 15:00-ն, իսկ թղթային տարբերակով մինչև ժ. 14:00-ն ներկայացնելու դեպքում: Նշված ժամերից հետո ներկայացված հանձնարարականները կկատարվեն հաջորդ բանկային օրը:
"Շտապ" պայմանով փոխանցումները կարող են կատարվել նույն բանկային օրը միայն մինչև ժ. 15:00-ն ներկայացնելու դեպքում համապատասխան միջնորդավճարի գանձման դեպքում:
50 մլն ՀՀ դրամ և ավելի գումարի փոխանցման դեպքում Բանկը կարող է չկատարել "Շտապ" պայմանով փոխանցումը: Ամսվա վերջին աշխատանքային օրը ներկայացված ՀՀ պետական բյուջե "Շտապ" պայմանով փոխանցումները կատարվում են առանց համապատասխան միջնորդավճարի գանձման:
Արտարժույթով փոխանցումները կատարվում են հետևյալ ռեժիմներով.
ԱՄՆ դոլարով և եվրոյով մինչև ժ. 15:00-ն վճարման հանձնարարականները ներկայացնելու դեպքում փոխանցվում են նույն բանկային օրը, դրանից հետո ներկայացվածները` հաջորդ բանկային օրը: «Շտապ» պայմանով փոխանցումները կարող են կատարվել նույն բանկային օրը միայն մինչև ժ. 17:00-ն ներկայացնելու դեպքում համապատասխան միջնորդավճարի գանձման դեպքում:
ՌԴ ռուբլիով մինչև ժ. 12:00-ն ներկայացված վճարման հանձնարարականները փոխանցվում են նույն բանկային օրը, դրանից հետո ներկայացվածները` հաջորդ բանկային օրը: "Շտապ" պայմանով փոխանցումները կարող են կատարվել նույն բանկային օրը միայն մինչև ժ. 14:00-ն ներկայացնելու դեպքում` համապատասխան միջնորդավճարի գանձման դեպքում:
Այլ արժույթներով փոխանցումները կատարվում են 3 բանկային օրվա ընթացքում:
3 Ոչ հաշվետեր հաճախորդի կողմից փոխանցումը կատարվում է միայն հաջորդ բանկային օրը:
4 Բանկը՝ համաձայն առկա տեղեկագրերի, կարող է ինքնուրույն, առանց հաճախորդի նախնական համաձայնության, ընտրել միջոցների փոխանցման ճանապարհը (միջնորդ բանկին) այն դեպքում, երբ փոխանցման ամբողջական ճանապարհը (միջնորդ բանկը) նշված չէ հաճախորդի կողմից ներկայացված վճարման հանձնարարականում:
5 Սակագինը ներառում է թղթակից բանկերի միջնորդավճարները, իսկ երրորդ բանկերի ծախսերը, առկայության դեպքում, գանձվում են լրացուցիչ՝ ըստ փաստացի մեծության:
6 Ոչ հաշվետեր հաճախորդների այլ արժույթով փոխանցումները կատարվում են միայն "BEN" տարբերակով:
7 Ուշադրություն՝ 2019 թվականի հունվարի 1-ից Արաբական Միացյալ Էմիրություններ ցանկացած արժույթով իրականացվող միջազգային վճարման հանձնարարականների մանրամասներում լրացվող տվյալներից բացի, ելնելով փոխանցման նպատակից՝ հաճախորդը պետք է նշի նաև փոխանցման նպատակին համապատասխան կոդ՝ ըստ ներկայացվող ցանկի։ Եթե հաճախորդի կողմից ներկայացված վճարման հանձնարարականում բացակայում է համապատասխան կոդի նշումը, Բանկը կարող է ինքնուրույն և իր հայեցողությամբ, առանց հաճախորդի նախնական համաձայնության, ընտրել ցանկում ներկայացված կոդերից մեկը:
8 Եթե հանձնարարականի կատարման արդյունքն անբավարար է, և դա տեղի է ունեցել Բանկից անկախ պատճառներով, ապա վճարված միջնորդավճարի գումարը ենթակա չէ վերադարձման:
9 Վեց ամսից ավելի վաղեմություն ունեցող փոխանցումների վերաբերյալ հարցումների դեպքում հաճախորդից լրացուցիչ կգանձվի 30,000 ՀՀ դրամ:
10 Ընթացիկ, խնայողական և քարտային հաշիվներ ունեցող հաճախորդները համարվում են հաշվետեր հաճախորդներ, սակայն քարտային հաշիվներով փոխանցումների նշված սակագները գործում են, եթե տվյալ քարտի պայմաններով քարտային հաշիվներով փոխանցումների համար այլ սակագին սահմանված չէ:
Ընթացիկ, խնայողական և/կամ քարտային հաշիվներ ունեցող հաճախորդները համարվում են հաշվետեր հաճախորդներ:
Ստացված արտարժութային փոխանցումների սակագներ և դրույքներ
Ուշադրություն |
Հաշիվներով գործառնությունները կատարվում են համապատասխան հաշվի արժույթով` բացառությամբ արտարժութի փոխարկման գործառնությունների: Վերջիններս կատարվում են այդ պահին Բանկում գործող համապատասխան փոխարժեքով: |
«Սակագներ և դրույքներով» նախատեսված վճարները գանձվում են ՀՀ դրամով հաշիվներից, իսկ դրանց բացակայության դեպքում գանձումները կատարվում են այլ արժույթով հաշիվներից` գանձման օրվա դրությամբ Բանկի համապատասխան արժույթի համար նախատեսված առքի անկանխիկ փոխարժեքով: |
Արտարժույթով գումարի նկատմամբ տոկոսներով արտահայտված միջնորդավճարները հաշվարկվում և գանձվում են ՀՀ դրամով՝ գանձման օրվա դրությամբ համապատասխան արժույթի համար նախատեսված վաճառքի անկանխիկ փոխարժեքով: |
Բանկն իրավասու է փոփոխել և լրացնել «Սակագներ և դրույքները»՝ պայմանագրով սահմանված կարգով ծանուցելով այդ մասին հաճախորդներին` սեփական ինտերնետային էջում (www.conversebank.am) հաղորդագրություն հրապարակելով, Բանկի տարածքում հայտարարություններ փակցնելու միջոցով, փոստով ծանուցումն առաքելու միջոցով և հաճախորդի կողմից ընտրված Բանկի կողմից առաջարկվող այլ եղանակներով տրամադրելու միջոցով, որը համարվում է Հաճախորդի պատշաճ իրազեկում: |
Բանկը պատասխանատվություն չի կրում. - Հաճախորդի կողմից տրված թերի կամ սխալ տվյալներով հանձնարարականների հետևանքով առաջացած ուշացումների, սխալների և վնասների համար: - Բանկից դուրս տեղի ունեցած հաղորդակցման ուղիների աշխատանքի խափանման պատճառով առաջացած ուշացումների և վնասների համար: - Անհաղթահարելի ուժի (ֆորս մաժոր) ազդեցության, այդ թվում՝ տարերային աղետների, համաճարակների, գործադուլների, շրջափակումների, հեղաշրջումների, ռազմական գործողությունների, հեղափոխությունների, օրենսդրության մեջ փոփոխությունների, պետական մարմինների որոշումների հետևանքով առաջացած ուշացումների, վնասների, կորուստների համար: |
Բանկը, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից` «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին: |
Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ կառավարության հետ կնքած համաձայնագրի պայմաններին համապատասխան, Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար, Բանկը կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում: |
Հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու հաճախորդի իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կամ օրենքով սահմանված կարգով այլ իրավասու մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա: |
Առանց հաճախորդի կարգադրության հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականացվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա: Դրանք արտացոլվում են հաճախորդի բանկային հաշիվների քաղվածքներում, որոնք Բանկի և հաճախորդի միջև համաձայնեցված կարգով տրամադրվում են հաճախորդին: |
Վեճերի և տարաձայնությունների լուծման կարգ
Հաճախորդի և Բանկի միջև ծագած ցանկացած վեճ և տարաձայնություն նախ և առաջ լուծվում է երկուստեք` փոխադարձ բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
Ծանուցում ֆինանսական համակարգի հաշտարարի վերաբերյալ
Տեղեկացնում ենք, որ "Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին" ՀՀ օրենքի համաձայն՝ "Կոնվերս Բանկ" ՓԲԸ կողմից Ձեզ մատուցվող ծառայությունների հետ կապված տասը միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջի դեպքում ծագած վեճերն ու տարաձայնությունները կարող են լուծվել Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
Բանկի և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ Բանկը հրաժարվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից միայն այն գույքային պահանջների մասով, որոնց չափը չի գերազանցում 250 000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, իսկ գործարքի գումարի չափը չի գերազանցում 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:
Հասցե` 0010 ք. Երևան, Մ. Խորենացու փող. 15
"Էլիտ Պլազա" բիզնես կենտրոն, 7-րդ հարկ
Հեռախոս` (+ 37460) 70 11 11
Ֆաքս` (+ 37410) 58 24 21
Էլ. հասցե` [email protected]
Հարգելի Հաճախորդ,
Բանկը պարտավոր է տրամադրել յուրաքանչյուր փոխանցման կատարումը հավաստող փաստաթուղթ, որտեղ նշված կլինի փոխանցման գումարը, արժույթը, վճարված միջնորդավճարի չափը և այլ մանրամասներ:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել Բանկի Գլխամասային գրասենյակ`
Հանրապետության հրապարակ
Վազգեն Սարգսյան 26/1
Հեռ.՝ +374 10 511200, +374 10 511211
Ինչպես նաև բանկի բոլոր մասնաճյուղեր