Թեժ գիծ +37410 511 211

Լիզինգի պետական աջակցության ծրագիր

ՀՀ ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ Լիզինգի պետական աջակցության ծրագիր

Լիզինգառու կարող են լինեն գյուղատնտեսությունում տնտեսվարողներ (իրավաբանական անձինք, այդ թվում՝ գյուղատնտեսական կոոպերատիվներ, անհատ ձեռնարկատերեր)

Լիզինգի արժույթ Լիզինգը տրամադրվել է ՀՀ դրամով
Լիզինգի գումար Ծրագրի շրջանակներում ձեռք բերվող սարքավորումների արժեքը չպետք է գերազանցի 230 մլն ՀՀ դրամը (Լիզինգի առարկայի արժեքը ներառում է լիզինգի առարկայի ձեռք բերման գինը, Լիզինգի առարկայի Հայաստանի հանրապետություն ներմուծման հետ կապված ծախսերը (տեղափոխում, այդ թվում՝ տեղափոխման հետ կապված այլ ծախսեր, մաքսազերծում, ավելացված արժեքի հարկ և այլն), այն դեպքում, երբ կառուցվածքը (կոնստրուկցիան) կազմում է Լիզինգով ձեռք բերվող տեխնոլոգիական սարքավորման անբաժանելի մաս, ապա կառուցվածքը կարող է դիտարկվել որպես Լիզինգի առարկա)
Տոկոսադրույք Լիզինգը տրամադրվում է առավելագույնը 11% տարեկան տոկոսադրույքով, որի մինչև 7 տոկոսային կետը սուբսիդավորվում է, որպեսզի Լիզինգառուի կողմից վճարվող Լիզինգի տարեկան անվանական տոկոսադրույքը կազմի 4%
Կանխավճար Լիզինգի առարկայի ձեռք բերման գնի 20%-ի չափով Լիզինգառուի կողմից կատարվում է կանխավճար
Լիզինգը տրամադրվում է հետևյալ  ոլորտներում օգտագործվող  ագրոպարենային սարքավորումների ձեռք  բերման նպատակով
  • անասնաբուծություն, այդ թվում՝ տավարաբուծություն, ոչխարաբուծություն, խոզաբուծություն, թռչնաբուծություն, ձկնաբուծություն, մեղվաբուծություն և արդյունագործական գազանաբուծություն
  • բուսաբուծություն, այդ թվում՝ ջերմոցային տնտեսություն
  • սառնարանային տնտեսություն, այդ թվում՝ կաթի մթերման կայաններ
  • թարմ պտուղբանջարեղենի և հատիկաընդեղենի տեսակավորման, փաթեթավորման ու հատիկաընդեղենի զտման գործունեություն
  • սպանդանոցային տնտեսություն
  • ագրովերամշակող արդյունաբերություն
  • ագրոպարենային ոլորտի այլ գործունեություն
Ժամկետ, լիզինգի և տոկոսների մարման կարգ

Լիզինգի մարման առավելագույն ժամկետը կազմում է 8 տարի

Լիզինգի մայր գումարի համար սահմանված արտոնյալ ժամկետ Լիզինգատուի որոշմամբ կարող է սահմանվել լիզինգը տրամադրելու պահից առավելագույնը 3 ամիս ժամկետով, իսկ լիզինգի չսուբսիդավորվող տոկոսների վճարման պարտականությունը Լիզինգառուի մոտ առաջանում է Լիզինգի տրամադրման պահից սկսած: Բացի այդ Լիզինգառուի խնդրանքով Լիզինգատուների կողմից կարող են սահմանվել Լիզինգի հիմնական գումարի վճարման համար դադարի շրջաններ՝ տարեկան մինչև 6 ամիս ժամկետով

Ապահովվածություն Հաճախորդի կողմից ստանձնած պարտավորությունների ապահովման նպատակով Բանկը կարող է պահանջել լրացուցիչ ապահովում, այդ թվում` երաշխավորություններ:
Այլ պայմաններ

Լիզինգի մայր գումարը և Լիզինգի տոկոսադրույքը Լիզինգառուի ցանկությամբ վաղաժամ մարելու դեպքում տույժեր և (կամ) տուգանքներ չեն գանձվում

Լիզինգատուի կողմից Լիզինգի տրամադրման հայտի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից դրական դիրքորոշման հավաստում