Թեժ գիծ +37410 511 211

Կոնվերս 25

Ավանդ "Կոնվերս 25"

                             Ակցիան գործում է 2019թ.-ի մարտի 25-ից մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ

Ներդրեք "Կոնվերս 25" ավանդը նաև առցանց ՀԾ Ինտերնետ-Բանկ համակարգի միջոցով:

Ավանդի արժույթ

ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար

Ավանդի տեսակ

Առանց գումարի ավելացման հնարավորության

Գումարի նվազեցման հնարավորությամբ

Ավանդի նվազագույն գումար

250,000 ՀՀ դրամ, 500 ԱՄՆ դոլար

Մեկ ավանդատուի անվամբ ներդրված «Կոնվերս 25» Ավանդ(ներ)ի մնացորդ(ներ)ի առավելագույն (հանրա)գումար

50,000,000 ՀՀ դրամ, 100,000 ԱՄՆ դոլար

Ավանդի ժամկետ

25 ամիս

Տոկոսների վճարում

Ժամկետի վերջում

Տոկոսների կապիտալացում

Հաշվարկված տոկոսները Ավանդի գործողության երկրորդ տարվա առաջին օրը հաշվեգրվում են ավանդի մնացորդին

Ավանդի գումարի ելքագրումների սահմանափակում

Գումարի ելքագրումների քանակի նկատմամբ սահմանափակում առկա չէ

Գումարի ելքագրման արդյունքում ավանդի մնացորդը պետք է կազմի ոչ պակաս, քան 250,000 ՀՀ դրամ կամ 500 ԱՄՆ դոլար

Մասնաճյուղերում ներդնելու դեպքում

ՀՀ դրամ

ԱՄՆ դոլար

Տարեկան պարզ տոկոսադրույք

9.25%,

Ավանդի գործողության երկրորդ տարվա առաջին օրվանից սկսած՝ 9.5%

4.75%,

Ավանդի գործողության երկրորդ տարվա առաջին օրվանից սկսած՝ 5.25%

Տարեկան տոկոսային եկամտաբերություն

9.36%

5%

ՀԾ «Ինտերնետ Բանկ» համակարգով ներդնելու դեպքում

Տարեկան պարզ տոկոսադրույք

9.5%

Ավանդի գործողության երկրորդ տարվա առաջին օրվանից սկսած՝ 9.75%

5%

Ավանդի գործողության երկրորդ տարվա առաջին օրվանից սկսած` 5.5%

Տարեկան տոկոսային եկամտաբերություն

9.6%

5.25%

 

Ավանդի գումարի մասնակի ելքագրումներ

Ավանդի գործողության ընթացքում ավանդատուի կողմից կարող են կատարվել ավանդի գումարի մասնակի ելքագրումներ: Այդ դեպքում կատարվում է ելքագրման օրվա դրությամբ կուտակված և/կամ հաշվեգրված տոկոսագումարի վերահաշվարկ հետևյալ պայմաններով.

Ելքագրման օրվա դրությամբ ավանդի պայմանագրի կնքման ամսաթվից անցած ժամանակահատված

Որպես վերահաշվարկի տոկոսադրույք ընդունվող տոկոսադրույք

Մինչև 45 օր ներառյալ

Բանկում ցպահանջ ավանդի համար սահմանված տոկոսադրույք՝ 0.1%


45 օրից ավել մինչև 3 ամիս ներառյալ

45 օր ժամկետով և համապատասխան արժույթով Պրոգրես ավանդի տոկոսադրույք

3 ամսից ավել մինչև 6 ամիս ներառյալ

3 ամիս ժամկետով և համապատասխան արժույթով Պրոգրես ավանդի տոկոսադրույք

6 ամսից ավել մինչև 9 ամիս ներառյալ

6 ամիս ժամկետով և համապատասխան արժույթով Պրոգրես ավանդի տոկոսադրույք

9 ամսից ավել մինչև 12 ամիս ներառյալ

9 ամիս ժամկետով և համապատասխան արժույթով Պրոգրես ավանդի տոկոսադրույք

12 ամսից ավել

Մասնաճյուղերում ներդրված

ՀՀ դրամի դեպքում՝ 9.25%

ԱՄՆ դոլարի դեպքում՝ 4.75%

ՀԾ «Ինտերնետ Բանկ» համակարգով ներդրված

ՀՀ դրամի դեպքում՝ 9.5%

ԱՄՆ դոլարի դեպքում՝ 5%

Արտոնություններ

Ավանդի գործողության ընթացքում "Կիլիկիա", "Նոր Նորք", "Երիտասարդական" և "Գյումրի" մասնաճյուղերում անհատական պահատուփերի տրամադրումն իրականացվում է գործողից 50%-ով նվազեցված սակագնով:

"Կոնվերս 25" ավանդի հաշիվներին առկա դրամական միջոցների գրավով ապահովված վարկավորումը, գրավի և ֆինանսավորման արժույթները նույնը լինելու դեպքում, Ավանդի գործողության ողջ ժամանակահատվածի համար կիրականացվի առաջին տարվա համար սահմանված տոկոսադրույք, գումարած 3 տոկոսային կետով:

Հաշվարկման օրինակ

Հետևյալ պայմանների դեպքում`

Ավանդի սկզբնական գումար

10,000 ԱՄՆ դոլար

Ավանդի ներդրման օր

01.08.2019

Կուտակված տոկոսների կապիտալացման օր

01.08.2020

Ավանդի ներդրման ժամկետ

25 ամիս (մինչև 01.09.2021)

Տարեկան տոկոսադրույք

առաջին տարին՝ 4.75%, այնուհետև՝ 5.25%

Տոկոսների վճարումը

Ժամկետի վերջում

Եկամտային հարկ

10% տոկոսային եկամտից

Ավանդի տոկոսագումարի հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ`

Առաջին տարվա ընթացքում մեկ օրում հաշվարկվող տոկոս`
10,000 (ներդրված գումար) x 4.75/100 (առաջին տարվա համար տարեկան տոկոսադրույք) / 365 ≈ 1.3
Առաջին տարվա ընթացքում կուտակված տոկոս`
1.3 x 365 (366-ից նվազեցրած ավանդի ներդրման (01.08.2019) օրը) ≈ 475.0
Երկրորդ տարվա առաջին օրը (01.08.2020) տոկոսները հաշվեգրվում են ավանդի մնացորդին
Ավանդի մնացորդը կազմում է` 10,000 + 475.0 – 47.5 (10% եկամտային հարկ) ≈ 10,427.5
Միայն 01.08.2020թ.-ին հաշվարկված տոկոս (hաշվեգված գումարին տոկոս հաշվարկվում է հաջորդ օրվանից)
10,000 (սկզբնական գումար) x 5.25/100 (նոր տարեկան տոկոսադրույք) / 366 ≈ 1.4
Առաջին տարվան հաջորդող ընթացքում մեկ օրում հաշվարկվող տոկոս`
10,427.5 (ավանդի մնացորդ) x 5.25/100 (նոր տարեկան տոկոսադրույք) / 366 ≈ 1.5
Առաջին տարվան հաջորդող ընթացքում կուտակված տոկոս՝
1.5 x 394 (396-ից նվազեցրած տոկոսագումարի հաշվեգրման (01.08.2020) և ավանդի վճարման (01.09.2021) օրերը) ≈ 592.0
Ավանդի ժամկետի վերջում կուտակված ամբողջ տոկոսային եկամուտ՝
427.5 (առաջին տարվա համար) + 1.4 + 592.0 (մնացած ժամկետի համար) – 59.3 (մնացած ժամկետի համար 10% եկամտային հարկ) ≈ 961.6 ԱՄՆ դոլար
 ՈԻՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Վճարման ենթակա տոկոսներից գանձվում է եկամտային հարկ: ՀՀ տարածքում ներդրված ավանդների համար եկամտային հարկը կհաշվարկվի 10% դրույքաչափով, իսկ ԱՀ տարածքում` 5% դրույքաչափով:

 Ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերության չափը

Ձեր հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են պարզ տոկոսադրույքի հիման վրա, իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ կստանայիք դուք` Ձեր կողմից ավանդի հետ կապված պարտադիր վճարներ կատարելու և սահմանված պարբերականությամբ վաստակած տոկոսագումարները ստանալու արդյունքում:

Ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերության չափի հաշվարկման համար հիմք է ընդունվում ՀՀ ԿԲ ""Բանկային ավանդների տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկումը" Կանոնակարգ 8/02"-ով սահմանված հետևյալ բանաձևը՝

                                                                                                         

որտեղ`

  • A - ավանդի սկզբնական գումար
  • ո - ավանդի դիմաց դրամական հոսքերի հերթական համար
  • N - ավանդի դիմաց դրամական հոսքերի վերջին համար (ներառյալ նաև ավանդի ներդրման պահին դրամական հոսքը), որից հետո ավանդային պայմանագրի ժամկետը համարվում է ավարտված
  •  - ավանդի ներդրման պահին և/կամ ավանդի գործողության ընթացքում ներդրված ավանդի և/կամ կապիտալացված տոկոսագումարների, առկայության դեպքում պարտադիր վճարների հոսքեր
  •  - այն թիվը, որը ցույց է տալիս, թե քանի օր է անցել ավանդի ներդրման օրից մինչև ավանդի դիմաց կատարվող հերթական՝ ո-րդ դրամական հոսքը ներառյալ (ավանդի ներդրման պահին` D1 = 0) 

Ավանդի ընդունման ընդհանուր պայմանները

1. Ավանդի ներդրումը հավաստվում է պայմանագրով:
2. Պայմանագրով որպես ավանդատու կարող են հանդիսանալ մեկից ավելի անձինք, այդ դեպքում պայմանագիրը ստորագրվում է բոլորի կողմից և ավանդի տնօրինումն ու օգտագործումը կատարվում է համատեղ սեփականության իրավունքով:
3. Եթե ավանդատու են հանդիսանում մեկից ավելի անձինք, ապա ավանդի գումարը կամ դրա մի մասը և նրա վրա հաշվարկված տոկոսները կարող են վճարվել կամ բոլորի պարտադիր ներկայությամբ կամ միայն որևէ մեկին` մյուսների կողմից ստորագրված և նոտարական կարգով վավերացված լիազորագրի հիման վրա:
4. Ավանդի գործողության ընթացքում ավանդային գումարի համալրում չի թույլատրվում:
5. Ավանդատուն իրավունք ունի ավանդը Բանկ ներդնել երրորդ անձի անունով` ՀՀ օրենսդրությամբ և Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված կարգով:
6. Ավանդը հնարավոր է ներդնել նաև առցանց (առանց երրորդ անձի օգտին ավանդի ներդրման հնարավորության)՝ Առցանց Բանկ համակարգի օգնությամբ https://conversebank.am/hy/internet-banking/:


Տոկոսների հաշվարկման և վճարման կարգը

1.Ավանդի գումարի վրա տոկոսները հաշվարկվում են ավանդային հաշվի փաստացի մնացորդի նկատմամբ` ավանդը Բանկ մուտք լինելու հաջորդ օրվանից մինչև այն ավանդատուին վերադարձնելու կամ ավանդատուի հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրը:
2.Բանկը տոկոսների հաշվարկը կատարում է պարզ տոկոսադրույքով` որպես բաժանարար հիմք ընդունելով տարին 365 կամ 366 օր՝ նահանջ տարվա համար:
3.Տոկոսագումարը հաշվարկվում է օրական` հաշվին առկա մնացորդի նկատմամբ:
4.Ժամկետային ավանդը արտարժույթով ներդնելու դեպքում տոկոսագումարները ավանդատուին վճարվում են ՀՀ դրամով` վճարման օրվա դրությամբ Բանկի կողմից սահմանված համապատասխան արժույթի առքի փոխարժեքով, կամ ավանդատուի ցանկությամբ այն արտարժույթով, որով ներգրավվել է ավանդը:
5.Ավանդային պայմանագրով որոշված տոկոսադրույքի չափը ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդների դեպքում Բանկը չի կարող միակողմանի նվազեցնել, իսկ իրավաբանական անձ հաճախորդների դեպքում կարող է փոփոխվել պայմանագրով սահմանված կարգով:
6.Ավանդի գումարի վրա հաշվարկված տոկոսները, որոնք ավանդատուն բանկային ավանդի պայմանագրում նշված ժամկետում չի ստացել, Բանկի կողմից վճարվում են ավանդատուի առաջին իսկ պահանջի դեպքում:
7.Ավանդի պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո, եթե ավանդատուն չի պահանջում վճարել ավանդի գումարը և հաշվարկված տոկոսները, ապա պայմանագիրը համարվում է երկարաձգված Բանկում այդ պահին գործող ցպահանջ ավանդի համար սահմանված պայմաններով:

 

Լրացուցիչ տեղեկատվություն

  1. Ավանդատուի ցանկությամբ Ավանդի ժամկետի ավարտին Ավանդի պայմանագրի ժամկետի երկարաձգումը կկատարվի տվյալ պահին Բանկում գործող "Պրոգրես" կամ "Օրական" ավանդի պայմաններով:
  2. Ժամկետային ավանդային հաշվի բացումը և սպասարկումն անվճար է:
  3. Ավանդային պայմանագրի գործողության ավարտից հետո ավանդային հաշիվը փակվում է:
  4. Ավանդատուի կողմից ավանդային հաշվով ընթացիկ բանկային գործառնություններ չեն կարող իրականացվել, բացառությամբ՝ Ավանդի ներգրավման, մարման և մասնակի ելքագրման գործառնությունների:
  5. Ավանդի գումարը, ինչպես նաև Ավանդի դիմաց հաշվարկված տոկոսները, ավանդատուին վճարելիս կանխիկացման միջնորդավճար չի գանձվում:
  6. Բանկ ներդրված ավանդի վերաբերյալ տեղեկատվությունը բանկային գաղտնիք է և Բանկը երաշխավորում է դրա գաղտնիությունը:

 

Ավանդային պայմանագրի վաղաժամկետ լուծումը

  1. Եթե ժամկետային ավանդը ավանդատուի պահանջով վերադարձվում է մինչև ժամկետի ավարտը, ապա ներկայացված դիմումի հիման վրա կատարվում է տոկոսների վերահաշվարկ` Բանկում այդ պահին գործող ցպահանջ ավանդի համար սահմանված տոկոսադրույքով` 0.1%, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ: Ավանդի գործողության առաջին տարվան հաջորդող ժամանակահատվածի ընթացքում Ավանդի վաղաժամկետ դադարեցման դեպքում կատարվում է տոկոսների վերահաշվարկ հետևյալ տոկոսադրույքներով.Մասնաճյուղերում ներդրված՝ ՀՀ դրամի դեպքում՝ 9.25%, ԱՄՆ դոլարի դեպքում՝ 4.75%, ՀԾ «Ինտերնետ Բանկ» համակարգով ներդրված՝ ՀՀ դրամի դեպքում՝ 9.5%, ԱՄՆ դոլարի դեպքում՝ 5%:
  2. Եթե ավանդատուն լուծում է արտարժութային ժամկետային ավանդի պայմանագիրը` անմիջապես նույն պայմաններով ՀՀ դրամով ժամկետային ավանդի պայմանագիր կնքելու պայմանով, ապա տոկոսների վերահաշվարկ չի կատարվում:
     

Բանկի հետ հաղորդակցման եղանակ

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել «Կոնվերս Բանկ» ՓԲԸ հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումն ամենահարմարավետն է՝ հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն:

Քաղվածքների և տեղեկանքների տրամադրման սակագներ

 

Քաղվածքների տրամադրում1 առձեռն` Բանկի տարածքում (ներառյալ ԱԱՀ)

ՀՀ օրենսդրությամբ սահմանված պարբերականությամբ մեկ անգամ՝ 0 ՀՀ դրամ

ՀՀ օրենսդրությամբ սահմանված պարբերականությունից բացի հավելյալ քաղվածքի տրամադրում՝ մինչև 3 տարի վաղեմության՝ 1,000 ՀՀ դրամ

3 տարի և ավելի վաղեմության (Բանկում պահպանված լինելու դեպքում)՝ 3,000 ՀՀ դրամ

 

Տարբեր հաստատություններ ներկայացնելու համար տեղեկանքներ1 (ներառյալ ԱԱՀ)

Մեկ ամսվա ընթացքում բացված ավանդների դեպքում2

5,000 ՀՀ դրամ

Ավելի վաղ բացված ավանդների դեպքում

3,000 ՀՀ դրամ

Բանկի ինտերնետային կայքի միջոցով ներկայացված հայտի հիման վրա

3,000 ՀՀ դրամ

1Նույն հաճախորդին տեղեկանքի և քաղվածքի միաժամանակյա տրամադրման և տեղեկանքի դիմաց գանձում նախատեսված լինելու դեպքում գանձումը կատարվում է միայն տեղեկանքի դիմաց:
2Մեկից ավելի գործող հաշիվ ունենալու պարագայում դիտարկվում է ավելի վաղ բացված հաշվի բացման ամսաթիվը՝ անկախ տեղեկանքում ներառվելու փաստից:

Փաստաթղթերի, գործարքի կատարման հիմքերի և այլ տեղեկատվության պատճեններ (ներառյալ ԱԱՀ)

Մինչև 1 ամիս վաղեմություն ունեցող

1,800 ՀՀ դրամ յուրաքանչյուր փաստաթղթի համար

Մինչև 1 տարի վաղեմություն ունեցող

3,000 ՀՀ դրամ յուրաքանչյուր փաստաթղթի համար

Մեկ տարուց ավելի վաղեմություն ունեցող

12,000 ՀՀ դրամ յուրաքանչյուր փաստաթղթի համար

 

Քաղվածքի առաքում փոստով (ներառյալ ԱԱՀ)

Ներհանրապետական և ԱՀ

0 ՀՀ դրամ

Միջազգային

Օրենքով և պայմանագրով սահմանված լինելու դեպքում` առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին

Այլ դեպքերում` առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին + 1,500 ՀՀ դրամ

 

Քաղվածքի առաքում պատվիրակված առաքման ծառայության միջոցով (ներառյալ ԱԱՀ)

Ներհանրապետական և ԱՀ

3,000 ՀՀ դրամ

Միջազգային

Առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված
սակագին + 3,000 ՀՀ դրամ

 

Ուշադրություն

Ավանդային պայմանագրով որոշված տոկոսների չափը, որը hաճախորդը ներդրել է որոշակի ժամկետի ավարտից կամ պայմանագրով նախատեսված հանգամանքները վրա հասնելուց հետո այն հետ ստանալու պայմանով, Բանկը չի կարող միակողմանի նվազեցնել:

Բանկն իրավասու է փոփոխել և լրացնել մատուցվող լրացուցիչ ծառայությունների սակագները՝ պայմանագրով սահմանված կարգով ծանուցելով այդ մասին հաճախորդներին` սեփական ինտերնետային էջում (www.conversebank.am) հաղորդագրություն հրապարակելով, Բանկի տարածքում հայտարարություններ փակցնելու միջոցով, փոստով ծանուցումն առաքելու միջոցով և հաճախորդի կողմից ընտրված Բանկի կողմից առաջարկվող այլ եղանակներով տրամադրելու միջոցով, որը համարվում է Հաճախորդի պատշաճ իրազեկում:

Բանկը, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից` «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին:

Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ կառավարության հետ կնքած համաձայնագրի պայմաններին համապատասխան, Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար, Բանկը կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:

Հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու հաճախորդի իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կամ օրենքով սահմանված կարգով այլ իրավասու մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա:

Առանց հաճախորդի կարգադրության հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականացվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա: Դրանք արտացոլվում են հաճախորդի բանկային հաշիվների քաղվածքներում, որոնք Բանկի և հաճախորդի միջև համաձայնեցված կարգով տրամադրվում են հաճախորդին:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

  • Անձը հաստատող փաստաթուղթ
  • Հանրային ծառայությունների համարանիշ կամ տեղեկանք հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ (պահանջվում է միայն ՀՀ ռեզիդենտների և/կամ քաղաքացիների դեպքում): Չի պահանջվում, եթե հաճախորդը ներկայացնում է նույնականացման քարտը, որտեղ ամրագրված է հանրային ծառայությունների համարանիշը
     

Բացի սահմանված փաստաթղթերից, ներդրվող ավանդի գումարը, ինչպես նաև նախկինում ներդրված գործող ավանդների և տվյալ պահին ներդրվող ավանդի հանրագումարը 5 մլն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցելու դեպքում հաճախորդից պահանջվում են նաև գումարի ծագման աղբյուրը հավաստող փաստաթղթեր և/կամ հայտարարագիր ֆինանսական միջոցների ծագման աղբյուրի վերաբերյալ:
Վերոնշյալ փաստաթղթերը չեն պահանջվում Բանկի հաշվետեր հաճախորդներից, որոնց իրավաբանական գործում առկա են պահանջվող փաստաթղթերը և ֆինանսական միջոցների ծագման աղբյուրը հավաստող հիմնավորումները:
Ոչ ռեզիդենտ հաճախորդների կողմից ներկայացված փաստաթղթերը անգլերեն կամ ռուսերեն լեզուներով չլինելու դեպքում պահանջվում է դրանց ապոստիլիզացված կամ նոտարական վավերացմամբ թարգմանությունը վերը նշված լեզուներով:

"Ձեր ֆինանսական տեղեկատու"

"Ձեր ֆինանսական տեղեկատուն"` www.fininfo.am, ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է":

Ծանուցում ավանդների հատուցման երաշխավորման պայմանների և կարգի մասին

Ձեր ավանդի հատուցման երաշխավորողն է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը (այսուհետև` Հիմնադրամ):

Ավանդի արժութային կառուցվածքը

Ավանդի երաշխավորման առավելագույն չափը

Եթե նույն բանկում ունեք միայն դրամային ավանդ

10 միլիոն ՀՀ դրամ

Եթե նույն բանկում ունեք միայն արտարժութային ավանդ

5 միլիոն ՀՀ դրամ

Եթե նույն բանկում ունեք և ՀՀ դրամով, և արտարժույթով ավանդ

Եթե դրամային ավանդը 5 միլիոն դրամից ավելի է

10 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է միայն դրամային ավանդը)

Եթե դրամային ավանդը 5 միլիոն դրամից պակաս է

5 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է դրա­մա­յին ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը` 5 միլիոն դրամի և հատուցման ենթակա դրամային ավանդի տարբերության չափով)

 Հիմնադրամի գտնվելու վայրը` ք. Երևան, Խորենացի 15, "Էլիտ Պլազա" բիզնես կենտրոն
Հեռախոս՝ (+37410) 58-35-14

Վեճերի և տարաձայնությունների լուծման կարգ

Հաճախորդի և Բանկի միջև ծագած ցանկացած վեճ և տարաձայնություն նախ և առաջ լուծվում է երկուստեք` փոխադարձ բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով (ֆիզիկական անձանց դեպքում):

Ծանուցում Ֆինանսական համակարգի հաշտարարի վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ կողմից Ձեզ մատուցվող ծառայությունների հետ կապված տաuը միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջի դեպքում ծագած վեճերն ու տարաձայնությունները կարող են լուծվել Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
Բանկի և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ Բանկը հրաժարվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից միայն այն գույքային պահանջների մասով, որոնց չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, իսկ գործարքի գումարի չափը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:

Հասցե` 0010 ք. Երևան, Մ. Խորենացու փող. 15, "Էլիտ Պլազա" բիզնես կենտրոն 7-րդ հարկ
Էլ. փոստ՝ [email protected]
Հեռախոս` +37460 701111
Ֆաքս` +37410 582421


Կապ Բանկի հետ

Մանրամասների և հավելյալ տեղեկատվության համար կարող եք՝

  • այցելել Բանկի https://www.conversebank.am ինտերնետային կայք
  • այցելել Բանկի Գլխավոր գրասենյակի Հաճախորդների սպասարկման գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ
  • զանգահարել +374 10 511211 հեռախոսահամարով
  • Viber ՝ +374 95 511211
  • Skype ՝ conversebank-callcenter

Ավանդի ներդրման ուղեցույց

 

Տեղեկատվական ամփոփագիր

                                                                                                                                  Թարմացվել է 25.11.2019թ. 12:15