Թեժ գիծ +37410 511 211

Պահատվություն

Պահատվություն

Անհատական պահատուփերից (այսուհետ՝ Պահատուփ) կարող են օգտվել "Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ) հաշվետեր և ոչ հաշվետեր, ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր) ու իրավաբանական անձ հաճախորդները (այսուհետ՝ Հաճախորդ):

Պահատուփերը տրամադրվում են Բանկի հետևյալ մասնաճյուղերում/գրասենյակներում.

Մասնաճյուղ / Գրասենյակ

Հասցե

Գլխավոր գրասենյակ

ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Վ. Սարգսյան 26/1

"Կենտրոնական" մասնաճյուղ

ք. Երևան, Կոմիտասի պողոտա, 49 շենք, 1/3

"Դավթաշեն" մասնաճյուղ

ք. Երևան, Դավթաշեն 3 թաղամաս, 18/6 տարածք

"Նոր Նորք" մասնաճյուղ

ք. Երևան, Գայի պողոտա, 10/6

"Կիլիկիա" մասնաճյուղ

ք. Երևան, Քաջազնունի փողոց, 4/1

"Երիտասարդական" մասնաճյուղ

ք. Երևան, Տերյան փողոց, 105/1

"Արշակունյաց" մասնաճյուղ

ք. Երևան, Արշակունյաց պողոտա 17 շենք, 1

"Էջմիածին" մասնաճյուղ

ք. Էջմիածին, Մաշտոցի 69/90

"Գյումրի" մասնաճյուղ

ք. Գյումրի, Երևանյան խճղ., 7/7

Ուշադրություն

Արգելվում է դյուրավառ, պայթյունավտանգ կամ իր բնույթով վտանգավոր այլ գույքի (ներառյալ` թմրանյութեր, զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր և սարքեր, ռադիոակտիվ նյութեր), ինչպես նաև շուտ փչացող ապրանքների (սննդամթերք, թունաքիմիկատներ) պահպանումը: Հաճախորդը նաև հավաստիացնում է, որ Պահատուփում տեղադրվող արժեքները որևէ կերպ կապված չեն հանցավոր գործունեության հետ:

Պահատուփերի չափսեր և սակագներ (ներառյալ ԱԱՀ)

Ժամկետ

Չափ (բ/լ/ե մմ)

1-30 օր

31-90 օր

91-180 օր

181-360 օր

Փոքր - 85 x 300 x 500մմ

10,000 ՀՀ դրամ

15,000 ՀՀ դրամ

25,000 ՀՀ դրամ

35,000 ՀՀ դրամ

Միջին - 170 x 300 x 500մմ

15,000 ՀՀ դրամ

20,000 ՀՀ դրամ

30,000 ՀՀ դրամ

45,000 ՀՀ դրամ

Մեծ - 170 x 610 x 500մմ

20,000 ՀՀ դրամ

30,000 ՀՀ դրամ

45,000 ՀՀ դրամ

60,000 ՀՀ դրամ

Շատ մեծ - 340 x 610 x 500մմ

25,000 ՀՀ դրամ

35,000 ՀՀ դրամ

60,000 ՀՀ դրամ

90,000 ՀՀ դրամ

 

Ուշադրություն

Հաճախորդի նախաձեռնությամբ Պահատուփի վարձակալության վաղաժամկետ դադարեցման դեպքում չօգտագործված ժամկետի սպասարկման վճարը ենթակա չէ վերադարձման:

 Ընդհանուր դրույթներ և պայմաններ

 Դեպոնացվող գումար

 

1․ Պահատուփը վարձակալելիս դեպոնացվում է միանվագ 25,000 ՀՀ դրամ ապահովագրկան դեպոզիտ, որը կիրառվում է բանալու կորուստը կամ վնասվելը հատուցելու համար:
  • Պահատուփի օգտագործման պայմանագրի դադարեցման դեպքում Հաճախորդը հետ է ստանում նախապես վճարված ապահովագրական դեպոզիտի գումարը:
  • Պահատուփի բանալու կորստի կամ վնասվելու դեպքում Հաճախորդին չի տրամադրվում ապահովագրական դեպոզիտի գումարը: Եթե Հաճախորդը շարունակում է օգտվել Պահատուփից, ապա կրկին ապահովում է սակագներով նախատեսված ապահովագրական դեպոզիտի գումարը:

2. Պահատուփի պայմանագրի ժամկետի ավարտից հետո այն երկարաձգելու անհնարինության դեպքում գանձվում է յուրաքանչյուր հաջորդ օրվա սպասարկման համար 1,000 ՀՀ դրամ մինչ պայմանագրի փակումը կամ երկարաձգումը:

Պահատուփերի ընթացիկ սպասարկում

Պայմանագրի գործողության ընթացքում Հաճախորդը՝ պայմանագրով ամրագրված ժամերի սահմաններում կարող է օգտվել Պահատուփից (ավելացնել կամ վերցնել այնտեղ պահպանվող արժեքները, իրականացնել պայմանագրի շրջանակներում ցանկացած գործողություն):

Հաճախորդի անունից կարող են հանդես գալ.

  1. Ֆիզիկական անձանց դեպքում

• լիազորված անձը՝ սահմանված ձևաչափով Բանկի տարածքում կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագրի հիման վրա,
• Հաճախորդի հետ փոխկապակցված անձը՝ Բանկի կողմից սահմանված փոխկապակցվածության վերաբերյալ հայտարարության և անհատական պահատուփի պայմանագրի հիման վրա:

          2. Իրավաբանական անձանց դեպքում

• վերջինիս գործադիր մարմնի ղեկավարը,
• լիազոր ներկայացուցիչը՝ գործադիր մարմնի ղեկավարի կողմից տրված լիազորագրի հիման վրա:

Պահատուփերի վարձակալության ժամկետի երկարաձգում

Պահատուփերի վարձակալման ժամկետը կարող է երկարաձգվել.
  1. Հաճախորդի ցանկությամբ՝ պայմանագրում ավտոմատ երկարաձգման դրույթի առկայության դեպքում, ինչպես նաև գրավոր կամ հեռակառավարման համակարգերի միջոցով ներկայացված դիմումի հիման վրա: Այս դեպքում Հաճախորդի բանկային հաշիվներից որևէ մեկում գումարի առկայության դեպքում կատարվում է սակագներով սահմանված վճարի գանձում:
     
  2. Բանկի նախաձեռնությամբ, եթե Հաճախորդը ժամկետի ավարտին չի ներկայանում Բանկ` պայմանագրի դադարեցման կամ երկարաձգման համար, և Հաճախորդի բանկային հաշիվներին առկա է համապատասխան չափով գումար: Բանկը կարող է վարձակալության ժամկետը երկարաձգել
    • Հաճախորդի հետ կնքված պայմանագրի ժամկետով,
    • այն առավելագույն ժամկետով, որի երկարաձգման համար Հաճախորդի բանկային հաշիվներին առկա են համապատասխան ֆինանսական միջոցներ:
     
  3. Եթե Բանկին հայտնի է դառնում, որ Հաճախորդը մահացել է, ապա Պահատուփի տրամադրման ժամկետի դադարեցման գործընթացը կարող է երկարաձգվել առանց միջնորդավճարի գանձման 6 ամիս ժամկետով՝ մինչև ժառանգների ի հայտ գալը:

Ուշադրություն

 

           Եթե Հաճախորդը չի իրականացնում պայմանագրի ժամկետի երկարաձգում կամ ի պահ հանձնված արժեքների հետ վերցնելու պարտականությունը, պայմանագրով սահմանված ժամկետներում Բանկն իրավունք ունի բացել Պահատուփը և իր ընտրությամբ.
  • ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, աճուրդով վաճառել Պահատուփում գտնվող արժեքները,
  • պահել Պահատուփում գտնվող գույքը` մինչև Հաճախորդի հայտնվելը և պահպանության լրացուցիչ ժամկետի համար վճարելը,
  • Պահատուփում վաճառքի ոչ ենթակա գույք (փաստաթղթեր, բանալիներ և այլն) հայտնաբերելու դեպքում այդ գույքն ուղարկել ոստիկանություն կամ Հաճախորդի բնակության/գտնվելու վայրի տեղական ինքնակառավարման մարմին:

Պահատուփերի օգտագործման դադարեցում

 Պահատուփերի օգտագործումը դադարեցվում է.

1. Պահատուփից պահպանման ենթակա արժեքները վերջնականապես հանելուց հետո (պայմանագրի ժամկետը լրանալու կամ վաղաժամկետ լուծելու դեպքում)

2. Բանկի նախաձեռնությամբ.
2.1 եթե վարձակալության միջնորդավճարը չի վճարվել,
2.2 եթե երեք տարի շարունակ իրականացվել է վարձակալության ժամկետի երկարաձգում բանկային հաշվին առկա միջոցներից՝ առանց Հաճախորդի Բանկ ներկայանալու,
2.3 Հաճախորդի մահվան դեպքում, եթե 6 ամսից հետո ժառանգներ չեն ներկայացել:

Բանկի հետ հաղորդակցման եղանակ

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ''Կոնվերս Բանկ" ՓԲԸ հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումն ամենահարմարավետն է՝ հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն:

Հաճախորդի կողմից ներկայացվող փաստաթղթերի ցանկ

Ֆիզիկական անձ

1

Անձը հաստատող փաստաթուղթ

2

Հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ) կամ տեղեկանք ՀԾՀ չստանալու վերաբերյալ (պահանջվում է միայն ՀՀ ռեզիդենտների դեպքում), չի պահանջվում, եթե որպես անձը հաստատող փաստաթուղթ ներկայացվում է նույնականացման քարտ, որտեղ ամրագրված է ՀԾՀ

Անհատ ձեռնարկատեր

1

ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրամադրված պետական գրանցման/հաշվառման վկայական

2

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու դեպքում՝ համապատասխան լիցենզիա (առկայության դեպքում)

3

Հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ), եթե ներառված չէ պետական գրանցման վկայականում

4

Անձը հաստատող փաստաթուղթ

5

ՀԾՀ կամ տեղեկանք ՀԾՀ չստանալու վերաբերյալ, չի պահանջվում, եթե որպես անձը հաստատող փաստաթուղթ ներկայացվում է նույնականացման քարտ, որտեղ ամրագրված է ՀԾՀ

 

ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձ

1

Կանոնադրություն

2

Համապատասխան կազմակերպաիրավական տեսակի իրավաբանական անձանց համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված հիմնադրի որոշում կամ հիմնադիրների ընդհանուր (հիմնադիր) ժողովի արձանագրություն, եթե հիմնադիր/ներ/ի (բաժնետերեր, մասնակիցներ) բաժնեմասերի և այլ տվյալների մասին տեղեկատվությունները բացակայում են կանոնադրությունում.

  • բաժնետերերի, մասնակիցների ֆիզիկական անձ լինելու դեպքում` տեղեկություն բաժնեմասերի չափի մասին, անձը հաստատող փաստաթղթի տվյալներ, հաշվառման հասցե, հեռախոսահամար (առկայության դեպքում)
  • բաժնետերերի, մասնակիցների իրավաբանական անձ լինելու դեպքում` կազմակերպության կանոնադրություն, պետական գրանցման վկայական, բաժնետիրական ընկերության դեպքում՝ 5%-ից ավելի բաժնեմաս ունեցող բաժնետերերի վերաբերյալ տեղեկանք Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայից, ՀՎՀՀ, եթե ներառված չէ պետական գրանցման վկայականում

3

"Լիցենզավորման մասին'' ՀՀ օրենքով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու դեպքում` համապատասխան լիցենզիա (առկայության դեպքում)

4

ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրամադրված պետական գրանցման/հաշվառման վկայական

5

ՀՎՀՀ, եթե ներառված չէ պետական գրանցման վկայականում

6

Կանոնադրությամբ սահմանված ղեկավար անձանց անձը հաստատող փաստաթղթերի պատճեններ

 

ՀՀ ոչ ռեզիդենտ իրավաբանական անձ

1

Կանոնադրություն

2

Հիմնադիր փաստաթղթեր՝ տվյալ երկրի օրենսդրությամբ սահմանված կարգով

3

 

Տեղեկություններ բաժնետերերի, մասնակիցների մասին, եթե բացակայում են կանոնադրությունում.
  • բաժնետերերի, մասնակիցների ֆիզիկական անձ լինելու դեպքում` տեղեկություն բաժնեմասերի չափի մասին, անձը հաստատող փաստաթղթի տվյալներ, հաշվառման հասցե, հեռախոսահամար (առկայության դեպքում)
  • բաժնետերերի, մասնակիցների իրավաբանական անձ լինելու դեպքում` կազմակերպության կանոնադրություն, պետական գրանցման վկայական, բաժնետիրական ընկերության դեպքում՝ 5%-ից ավելի բաժնեմաս ունեցող բաժնետերերի վերաբերյալ տեղեկանք, ՀՎՀՀ

4

"Լիցենզավորման մասին" ՀՀ օրենքով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու դեպքում` համապատասխան լիցենզիա (առկայության դեպքում)

5

Տվյալ երկրի համապատասխան մարմնի կողմից տրված պետական գրանցման վկայական

6

Կանոնադրությամբ սահմանված ղեկավար անձանց անձը հաստատող փաստաթղթերի պատճեններ

 Հաշվետեր հաճախորդների դեպքում փաստաթղթերը կրկնակի չեն հավաքագրվում՝ ստուգվում է դրանց առկայությունը և անհրաժեշտության դեպքում համալրվում:

Ներկայացված փաստաթղթերը հայերեն, անգլերեն կամ ռուսերեն լեզուներով չլինելու դեպքում պահանջվում է դրանց նոտարական վավերացմամբ թարգմանություն հայերեն լեզվով:

Ուշադրություն

Բանկն իրավունք ունի նշված դեպքերում, անկախ Հաճախորդի ներկայության կամ համաձայնության առկայության փոստից, բացել Պահատուփը.
• ՀՀ օրենսդրության համաձայն՝ դատարանի, ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կամ պետական իրավասու այլ մարմնի վճռի/որոշման հիման վրա,
• եթե առկա են ծանրակշիռ և հիմնավոր նախադրյալներ ենթադրելու, որ վտանգված է Բանկի անվտանգությունը և/կամ գործունեությունը, և/կամ պահատուփում գտնվում է պայմաններով կամ ՀՀ օրենսդրությամբ արգելված գույք,
• կողմերի միջև պայմանագրային հարաբերություններ սահմանող փաստաթղթերով կամ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:
 

 

Բանկի պատասխանատվությունը չի կարող գերազանցել 5.000.000 ՀՀ դրամը` անկախ Պահատուփում առկա գույքի արժեքից: Ուստի Հաճախորդն իրավունք ունի իր հաշվին ապահովագրել 5,000,000 ՀՀ դրամը գերազանցող արժեքը:

Բանկը, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է հաճախորդից` «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ հաճախորդին:

Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ կառավարության հետ կնքած համաձայնագրի պայմաններին համապատասխան, Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար, Բանկը կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:

Բանկն իրավասու է փոփոխել և լրացնել մատուցվող ծառայությունների սակագները՝ պայմանագրով սահմանված կարգով ծանուցելով այդ մասին հաճախորդներին` սեփական ինտերնետային էջում (www.conversebank.am) հաղորդագրություն հրապարակելով, Բանկի տարածքում հայտարարություններ փակցնելու միջոցով, էլ. փոստով ծանուցումն ուղարկելով և/կամ հաճախորդի կողմից ընտրված Բանկի կողմից առաջարկվող այլ եղանակներով տրամադրելու միջոցով, որը համարվում է հաճախորդի պատշաճ իրազեկում:

 

Վեճերի և տարաձայնությունների լուծման կարգ

Հաճախորդի և Բանկի միջև ծագած ցանկացած վեճ և տարաձայնություն նախ և առաջ լուծվում է երկուստեք` փոխադարձ բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:

Ծանուցում Ֆինանսական համակարգի հաշտարարի վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ "Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին" ՀՀ օրենքի համաձայն՝ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ կողմից Ձեզ մատուցվող ծառայությունների հետ կապված տաuը միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջի դեպքում ծագած վեճերն ու տարաձայնությունները կարող են լուծվել Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
Բանկի և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ Բանկը հրաժարվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից միայն այն գույքային պահանջների մասով, որոնց չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, իսկ գործարքի գումարի չափը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:

Հասցե` 0010 ք. Երևան, Մ. Խորենացու փող. 15, "Էլիտ Պլազա" բիզնես կենտրոն 7-րդ հարկ
Էլ. փոստ՝ [email protected]
Հեռախոս` (+37460) 70-11-11
Ֆաքս` (+37410) 58-24-21

Կապ Բանկի հետ

Հավելյալ տեղեկատվության համար կարող եք՝

  • այցելել Բանկի https://www.conversebank.am ինտերնետային կայք
  • այցելել Բանկի Գլխավոր գրասենյակի Հաճախորդների սպասարկման գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ
  • զանգահարել +374 10 511211 հեռախոսահամարով
  • Viber ՝ +374 95 511211
  • Skype ՝ conversebank-callcenter

 Թարմացվել է 14.07.2024թ.10:52

Տեղեկատվական ամփոփագիր

Պայմանները մինչ 14․07․2024

Պայմանները մինչ 17․01․2024

Պայմանները մինչ 14․01․2024

Պայմանները մինչ 08․01․2024