Բանկի կողմից թողարկված պարտատոմսեր ձեռք բերող հաճախորդներին այլ ծառայությունների տրամադրման արտոնյալ պայմաններ
"Կոնվերս Բանկ" ՓԲԸ (այսուհետ՝ Բանկ) կողմից թողարկված պարտատոմսեր (այսուհետ՝ Պարտատոմս) ձեռք բերող հաճախորդների համար սահմանվում են այլ բանկային պրոդուկտներից օգտվելու հետևյալ արտոնյալ պայմանները.
Ծառայություն |
Պայմաններ |
|
Բանկի քարտապան հաճախորդներին գործող վճարային քարտից մեկ դասով բարձր քարտի տրամադրում |
գործող քարտատեսակի համար սահմանված սակագներով |
|
Բանկի ոչ քարտապան հաճախորդներին վճարային քարտի տրամադրում1 |
տարեկան սպասարկման վճարի գործող սակագներից 50%-ով նվազեցված չափով |
|
«Կենտրոնական», «Երիտասարդական», «Կիլիկիա», «Նոր Նորք», «Արշակունյաց» և «Գյումրի» մասնաճյուղերում անհատական պահատուփերի տրամադրում |
Ծառայության գործող սակագներից 50%-ով նվազեցված չափով |
|
Տեղաբաշխման ընթացքում պարտատոմս ձեռք բերող հաճախորդների համար ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով և Եվրոյով ընթացիկ և հաշվարկային հաշիվների բացման և տարեկան սպասարկման վճարներ |
0 ՀՀ դրամ՝ հաճախորդի կողմից չմարված պարտատոմս ունենալու ժամանակահատվածում |
|
Վճարային քարտին վարկային սահմանաչափի տրամադրման հնարավորություն հետևյալ պայմաններով2 |
Տեսակ |
վերականգնվող, առանց արտոնյալ ժամանակահատվածի |
Արժույթ |
ՀՀ դրամ |
|
Գումար |
մինչև գրավադրվող պարտատոմսերի արժեքի 95%-ը |
|
Տարեկան անվանական տոկոսադրույք |
գրավադրվող պարտատոմսի արժեկտրոնային եկամտաբերություն՝ գումարած 3 տոկոսային կետ |
|
Տարեկան փաստացի տոկոսադրույք |
≤24% |
|
Ժամկետ |
մինչև պարտատոմսերի մարման ժամկետին նախորդող աշխատանքային օրը |
|
Հաճախորդի ցանկությամբ, բացառապես արժեկտրոնի մարման օրը, ԱՄՆ դոլարով և Եվրոյով պարտատոմսերի դիմաց վճարված արժեկտրոնի գումարը կփոխարկվի պարտատոմսի արժույթով արժեկտրոնի հաշվարկմանը նախորդող օրվա ՀՀ ԿԲ հրապարակած միջին շուկայական փոխարժեքով: |
||
Ժամկետային ավանդի պայմանագիրը՝ գումարն ամբողջությամբ կամ դրա մի մասը Պարտատոմսերում ներդնելու նպատակով մինչև ժամկետի ավարտը խզելու (վաղաժամկետ դադարեցնելու) դեպքում տոկոսագումարի վերահաշվարկ չի կատարվի՝ պայմանով, որ մասնակի ներդրման դեպքում ավանդի մնացյալ գումարը կվերաներդրվի որպես ավանդ՝ դադարեցված ավանդային պայմանագրով սահմանված պայմաններով, մինչև դադարեցված ավանդի գործողության ժամկետի ավարտը, սական ոչ պակաս ժամկետով, քան տվյալ ավանդատեսակի համար սահմանված նվազագույն ժամկետը: |
||
Այլ պայմաններ և սակագներ՝ համաձայն Բանկի համապատասխան ծառայության դրույթների: |
||
1 Եթե Պարտատոմս ձեռք բերողն իրավաբանական անձ է, ապա վճարային քարտը կարող է ձևակերպվել կազմակերպության տնօրենի և գլխավոր հաշվապահի անունով: Այս դրույթը չի տարածվում Բանկում գործող այլ ակցիաներով քարտերի վրա: 2 Վարկային սահմանաչափը տրամադրվում է, եթե պարտատոմսի վերջնաժամկետին մնացել է առնվազն 30 օրացուցային օր: |
Ընդհանուր դրույթներ և պայմաններ
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել հետևյալ հասցեում:
Բանկի հետ հաղորդակցման եղանակ
Դուք իրավունք ունեք հաղորդակցվել «Կոնվերս Բանկ» ՓԲԸ հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումն ամենահարմարավետն է՝ հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն:
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
1 |
Անձը հաստատող փաստաթուղթ, Հանրային ծառայությունների համարանիշ կամ բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տրամադրված տեղեկանք ՀԾՀ չստանալու վերաբերյալ (չի պահանջվում, եթե ներկայացվում է նույնականացման քարտ) |
2 |
Այլ փաստաթղթեր՝ համաձայն Բանկի համապատասխան ծառայության դրույթների |
Ուշադրություն |
Բանկը, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է հաճախորդից` «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ հաճախորդին: |
Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ կառավարության հետ կնքած համաձայնագրի պայմաններին համապատասխան, Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար, Բանկը կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում: |
Ձևակերպման վայր և տրամադրման եղանակ
Ծառայությունների տրամադրման համար կարող եք դիմել Բանկի Գլխավոր գրասենյակի Հաճախորդների սպասարկման գրասենյակ և մասնաճյուղեր:
Բանկի մասնաճյուղերի ցանկ՝ https://conversebank.am/hy/branches/
Ձեր ֆինանսական տեղեկատուն
"Ձեր ֆինանսական տեղեկատուն" ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է՝
https://www.fininfo.am/compare-consumer-loan,
https://www.fininfo.am/compare-payment-card:
Վեճերի և տարաձայնությունների լուծման կարգ
Հաճախորդի և Բանկի միջև ծագած ցանկացած վեճ և տարաձայնություն նախ և առաջ լուծվում է երկուստեք` փոխադարձ բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
Ծանուցում Ֆինանսական համակարգի հաշտարարի վերաբերյալ
Տեղեկացնում ենք, որ "Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին" ՀՀ օրենքի համաձայն՝ "Կոնվերս Բանկ" ՓԲԸ կողմից Ձեզ մատուցվող ծառայությունների հետ կապված տաuը միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջի դեպքում ծագած վեճերն ու տարաձայնությունները կարող են լուծվել Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
Բանկի և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ Բանկը հրաժարվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից միայն այն գույքային պահանջների մասով, որոնց չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, իսկ գործարքի գումարի չափը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:
Հասցե` 0010 ք. Երևան, Մ. Խորենացու փող. 15,
"Էլիտ Պլազա" բիզնես կենտրոն 7-րդ հարկ
Էլ. փոստ՝ [email protected],
Հեռախոս` (+37460) 70-11-11,
Ֆաքս` (+37410) 58-24-21
Կապ Բանկի հետ
Հավելյալ տեղեկատվության համար կարող եք՝
- այցելել Բանկի https://www.conversebank.am ինտերնետային կայք
- այցելել Բանկի Գլխավոր գրասենյակի Հաճախորդների սպասարկման գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ
- զանգահարել (+374 10) 511 211 հեռախոսահամարով
Viber՝ +374 95 511 211
Skype՝ conversebank-callcenter
Թարմացվել է 20.06.2024թ.