Թեժ գիծ +37410 511 211

Ներդրումային ծառայություններ

Ակտիվների կառավարում

Ֆինանսական շուկաների ներկայիս զարգացման պայմաններում կապիտալի և ակտիվների ներդրման ավանդական մեթոդներին փոխարինման են եկել ակտիվների պահպանման, ներդրման ու բազմապատկման նոր առավել արդյունավետ մեթոդներ: Կոնվերս Բանկն առաջարկում է ակտիվների արժեթղթերի փաթեթի ծառայություն, որն այլ կերպ կոչվում է հավատարմագրային կառավարում:
Հավատարմագրային կառավարում իրականացնելիս հաճախորդը (կառավարման հիմնադիրը) Բանկին է տրամադրում արժեթղթեր, արժեթղթերում ներդրում կատարելու համար նախատեսված դրամական միջոցներ, հավատարմագրային կառավարման հետևանքով ստացված դրամական միջոցներ` հաճախորդի օգտին կամ նրա կողմից նշված երրորդ անձանց օգտին դրանք կառավարելու համար՝ շահույթ ստանալու նպատակով:

Արժեթղթերի փաթեթի կառավարում ծառայության միջոցով ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդների համար Բանկն իրականացնում է ակտիվների (համապատասխան խնայողությունների) կառավարում՝ ըստ նրանց յուրահատուկ ներդրումային պահանջների:

Հավատարմագրային կառավարման շրջանակներում վստահելով Ձեր ակտիվները մեզ Դուք ստանում եք՝

  • Հուսալի և վստահելի մասնագիտական աջակցություն փորձառու խորհրդատուների կողմից;
  • Ներդրումային լուծումների մեծ ընտրություն, ինչը հնարավորություն է տալիս ստեղծել հաճախորդի կարիքներին համապատասխանեցված պորտֆել;
  • ֆինանսական միջոցների տեղաբաշխում տարբեր դասի ակտիվներում;
  • Հաճախորդների հաշիվների հետևողական սպասարկում;
  • Պարբերաբար կատարվող շուկայական կանխատեսումներ;
  • Անհատական խորհրդատվություն, պորտֆելի վերանայում և զարգացում;
  • Պորտֆելների դիվերսիֆիկացում,
  • Սպասվող ռիսկի և եկամտի մակարդակների ուսումնասիրություն,
  • Կառավարվող պորտֆելի եկամտաբերության պարբերական գնահատում, ինչպես նաև ռիսկով ճշգրտված եկամտաբերության գնահատում,
  • Սեփական և հաճախորդների ակտիվների լիակատար տարանջատում:

Հավատարմագրային կառավարման ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է հաշվի բացում:

Ակտիվների հավատարմագրային կառավարման պայմանագիր

Բրոքերային ծառայություններ

Բանկի բրոքերային ծառայությունները ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար

Բանկի բրոքերային ծառայությունները ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար ուղղված են տեղական և արտասահմանյան արժեթղթերի առևտուրը սպասարկելուն և համապատասխան օժանդակող ծառայություններ մատուցելուն:
Արտասահմանյան արժեթղթերի առևտուրը կատարվում է թղթակից բանկերի և գործընկերների միջոցով: Ռազմավարությունն ուղղված է պատվերների կատարման որակի, համապատասխան հաշվետվությունների արագ տրամադրման և առևտրի առարկա արժեթղթերի տեսականու ընդլայնմանը:


Բանկի բրոքերային ծառայությունները ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար

Բանկի բրոքերային ծառայությունները ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար ուղղված են տեղական և տարածաշրջանային արժեթղթերի առևտուրը սպասարկելուն և համապատասխան օժանդակող ծառայություններ մատուցելուն:
Ի լրումն նախորդ կետի, ռազմավարությունն այս պարագայում ներառում է նաև բարձրորակ շուկայական հետազոտությունների պատշաճ կազմակերպում և տրամադրում հաճախորդներին:

Բրոքերային ծառայության ոլորտում Բանկն իրականացնում է`

 
  • Հաճախորդի անունից և հաճախորդի հաշվին գործարքների իրականացում ՀՀ կարգավորվող և չկարգավորվող, ինչպես նաև միջազգային ֆինանսական շուկաներում
  • Հաճախորդների սպասարկում ՀՀ պետական/կորպորատիվ պարտատոմսերի առաջնային և երկրորդային շուկաներում
  • Հաճախորդների հայտերի ներկայացում ՀՀ-ում թողարկված կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխման առաջնային աճուրդներին
  • Հաճախորդների սպասարկում ՀՀ-ում թողարկված կորպորատիվ պարտատոմսերի երկրորդային շուկայումշ
  • Արժեթղթերում ներդրումների հետ կապված խորհրդատվության տրամադրում
  • Քաղվածք-հաշվետվության տրամադրում արժեթղթերի վերաբերյալ

Սակագներ և դրույթներ

    Բրոքերային ծառայություններից օգտվելու համար հաճախորդը բանկի հետ պետք է կնքի Ներդրումային ծառայությունների մատուցման պայմանագիր:

Հաճախորդը պետք է "Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ում ունենա /չունենալու դեպքում բացի/ ՀՀ Պետական պարտատոմսերի դեպո հաշիվ:
Կորպորատիվ պարտատոմսերով և այլ արժեթղթերով ծառայություններ ստանալու համար հաճախորդը պետք է ՀՀ ԿԴ որևէ Հաշվի օպերատորի մոտ ունենա դեպո հաշիվ:

"Կոնվերս Բանկ" ՓԲԸ նույնպես հանդիսանում է Հաշվի օպերատոր, բացում և սպասարկում է դեպո հաշիվներ՝ ՀՀ ԿԴ կանոններով սահմանված կարգով, կնքելով վերջինիս հետ Պահառության պայմանագիր:
Բրոքերային ծառայությունների մատուցման հետ կապված մանրամասն ինֆորմացիա կարող եք ստանալ այցելելով բանկի Գլխամասային գրասենյակ, կամ զանգահարելով Բանկ:
 

          Միջազգային շուկաներում բրոքերային ծառայությունների մատուցման սակագներ և դրույքներ

Պայմանների տեղեկատվական ամփոփագիր

Շահերի բախման սահմանափակման հրահանգ

Ռեպո/հակադարձ ռեպո գործարքներ

Ֆիզիկական անձանց հետ ռեպո/հակադաձ ռեպո գործարքներ չեն կնքվում: