Կոնվերս Բանկի և "Իսթեյթ Ինվեսթմենթ Ընդ Դիվելոփմենթ" ընկերության հետ համատեղ հիփոթեքային վարկ
Այսուհետ կարող եք ձեռք բերել և վերանորոգել "Իսթեյթ Ինվեսթմենթ Ընդ Դիվելոփմենթ" ընկերությունից (հասցե՝ ք. Երևան, Անաստաս Միկոյան 2/3) բնակարաններ արտոնյալ պայմաններով՝
Անշարժ գույքի ձեռքբերման վարկ
Վարկի արժույթ | ՀՀ դրամ | ԱՄՆ դոլար | Եվրո |
Վարկի առավելագույն գումար | 40,000,000 ՀՀ դրամ | Առանց սահմանափակման | |
Վարկի առավելագույն ժամկետ | 15 տարի | 20 տարի | |
Վարկի տոկոսադրույք | (ԿԲԼՏ*+5.75)%1 | (ԿԲԼՏ* + 7)%1 | (ԿԲԼՏ* + 8.3)%1 |
Վարկ/գրավ հարաբերակցության առավելագույն մեծություն | 85% Անշարժ գույքի ձեռք բերման փաստացի գնի նկատմամբ (գնման իրավունքի) սակայն ոչ ավել Հսկիչ գնի2 85%-ը, Առանձին դեպքերում՝ կախված հաճախորդի վարկունակության բարձր մակարդակից, մասնավորապես՝ վարկառուն ունի դրական վարկային պատմություն՝ Վարկի դիմելու պահին համաձայն Աքռա հարցման և Բանկին հայտնի այլ տեղեկությունների հիման վրա հաճախորդի՝ վարկային պարտավորությունների գծով ժամկետանց օրերի հանրագումարը չի գերազանցում 10 օրացուցային օրը, ունի փաստաթղթերով հիմնավորված եկամուտ և վարկառուի /առկայության դեպքում՝ նաև համավարկառուների/ ունեցած ընդհանուր բոլոր վարկերի /ներառյալ հայցվող վարկը/ և դրանց տոկոսագումարների ամսական մարումների հանրագումարի և վարկառուի /առկայության դեպքում նաև համավարկառուների/ եկամտի հարաբերակցության ցուցանիշը չի գերազանցում 60%-ը, Բանկի որոշմամբ վարկ/գրավ հարաբերակցության առավելագույն մեծությունը կարող է սահմանվել Անշարժ գույքի փաստացի ձեռքբերման գնի (գնման իրավունքի) 90%-ը, սակայն ոչ ավելի, քան Հսկիչ գնի2 90%-ը, Լրացուցիչ անշարժ գույքի գրավադրման դեպքում ձեռքբերվող անշարժ գույքի (գնման իրավունքի) Հսկիչ գնի և լրացուցիչ գույքի իրացվելի արժեքների հանրագումարի 80%, սակայն ոչ ավելի, քան փաստացի ձեռքբերման արժեքի 100%-ը: |
||
Վարկի տրամադրման միանվագ վճար | Վարկի գումարի 0.5%, նվազագույնը՝ 25,000 ՀՀ դրամ (գանձվում է մինչև վարկի տրամադրումը) | ||
Վարկային հայտի ուսումնասիրության միանվագ վճար | 5,000 ՀՀ դրամ (գանձվում է վարկային հայտը մուտքագրելիս) | ||
Վարկային հաշվի սպասարկման ամսական վճար | 2,000 ՀՀ դրամ | ||
Ապահովում |
|
||
Հաճախորդներին առաջարկվող հիմնական վարկային պայմանագրով (այսուհետ՝ ՀՎՊ) սահմանվող վարկավորման առավելագույն չափ | Ձեռքբերվող գույքի Հսկիչ գնի մեծություն, իսկ լրացուցիչ գույքի գրավադրման դեպքում՝ ձեռքբերվող անշարժ գույքի Հսկիչ գնի և լրացուցիչ գույքի իրացվելի արժեքների հանրագումարի 90%: |
*ԿԲԼՏ (Կոնվերս Բանկի լողացող տոկոսադրույք)
Ընդհանուր դրույթներ և պայմաններ
Վարկի վաղաժամկետ մարման տուգանք
Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին ՀՀ օրենքով սահմանված չափ
Տուժանք
Պայմանագրով նախատեսված մարման ժամկետների խախտում թույլ տալու դեպքում Վարկառուն Բանկին վճարում է տույժ` ժամկետանց վարկի մայր գումարի և տոկոսագումարի 0.13% չափով՝ կետանցի յուրաքանչյուր օրվա համար:
Վարկի և տոկոսագումարների մարման կարգ
Կատարվում է ամսական կտրվածքով հետևյալ եղանակներից մեկով`
- "Անուիտետային" (հավասարաչափ ամսական մարում), որի մեջ փոփոխական մասերով մտնում են մայր գումարը և կուտակված տոկոսները,
- "Զսպանակաձև" (փոփոխական ամսական մարում), որի մեջ մայր գումարը մտնում է հավասար չափով, իսկ կուտակված տոկոսները` փոփոխական:
Այլ պայմաններ
Ձեռքբերվող գույքի գնահատում չի պահանջվում:
Ձեռքբերվող գույքի կանխավճարը վարկային հայտի ներկայացման պահին մուտքագրվում է "Իսթեյթ Ինվեսթմենթ Ընդ Դիվելոփմենթ" ընկերության անվամբ բացված կառուցապատողի հատուկ հաշվին:
Այլ պայմանները՝ համաձայն վարկային հայտի ներկայացման պահին "Նորամուտ" վարկատեսակի համար Բանկում գործող պայմանների:
Բնակելի Անշարժ գույքի վերանորոգում
Վարկի արժույթ | ՀՀ դրամ | ԱՄՆ դոլար | Եվրո |
Վարկի առավելագույն գումար | 30 մլն ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար/Եվրո | ||
Վարկի առավելագույն ժամկետ | 10 տարի | ||
Վարկի տոկոսադրույք | (ԿԲԼՏ*+6.75)%1 | (ԿԲԼՏ* + 7)%1 | (ԿԲԼՏ* + 9.3)%1 |
Վարկ/գրավ հարաբերակցության առավելագույն մեծություն |
|
||
Վարկի տրամադրման միանվագ վճար | Վարկի գումարի 0.5%, նվազագույնը՝ 25,000 ՀՀ դրամ (գանձվում է մինչև վարկի տրամադրումը) | ||
Վարկային հայտի ուսումնասիրության միանվագ վճար | 5,000 ՀՀ դրամ (գանձվում է վարկային հայտը մուտքագրելիս) | ||
Վարկային հաշվի սպասարկման ամսական վճար | 2,000 ՀՀ դրամ | ||
Ապահովում |
Վարկը պետք է ապահովված լինի վերանորոգվող անշարժ գույքի կամ դրա գնման իրավունքի և/կամ հավելյալ անշարժ գույքի կամ հատուկ հաշվին առկա միջոցների գրավով
|
||
Հաճախորդներին առաջարկվող հիմնական վարկային պայմանագրով սահմանվող վարկավորման առավելագույն չափ | Ձեռքբերվող գույքի Հսկիչ գնի մեծություն, իսկ լրացուցիչ գույքի գրավադրման դեպքում՝ ձեռքբերվող անշարժ գույքի Հսկիչ գնի և լրացուցիչ գույքի իրացվելի արժեքների հանրագումարի 90%: |
*ԿԲԼՏ (Կոնվերս Բանկի լողացող տոկոսադրույք)
Ընդհանուր դրույթներ և պայմաններ
Վարկի վաղաժամկետ մարման տուգանք
Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին ՀՀ օրենքով սահմանված չափ
Տուժանք
Պայմանագրով նախատեսված մարման ժամկետների խախտում թույլ տալու դեպքում Վարկառուն Բանկին վճարում է տույժ` ժամկետանց վարկի մայր գումարի և տոկոսագումարի 0.13% չափով՝ կետանցի յուրաքանչյուր օրվա համար:
Վարկի և տոկոսագումարների մարման կարգ
Կատարվում է ամսական կտրվածքով հետևյալ եղանակներից մեկով`
- "Անուիտետային" (հավասարաչափ ամսական մարում), որի մեջ փոփոխական մասերով մտնում են մայր գումարը և կուտակված տոկոսները,
- "Զսպանակաձև" (փոփոխական ամսական մարում), որի մեջ մայր գումարը մտնում է հավասար չափով, իսկ կուտակված տոկոսները` փոփոխական:
Այլ պայմաններ
Այլ պայմանները՝ համաձայն վարկային հայտի ներկայացման պահին "Մոդեռն" վարկատեսակի համար Բանկում գործող պայմանների**Վերանորոգման վարկերի դեպքում վարկառուն պարտավորվում է վերանորոգման աշխատանքներն ավարտել պայմանագրով նախապես սահմանված ժամկետում, բայց ոչ ուշ, քան 1 /մեկ/ տարվա ընթացքում, որից հետո վարկի նպատակայնությունը ենթակա է մոնիտորինգի, իսկ մոնիտորինգի արդյունքները ենթակա են փաստաթղթավորման և պահպանման՝ համաձայն Բանկի ներքին իրավական ակտերի
1 Կանխավճարը 50% և ավելի լինելու դեպքում Բանկի Իրավասու մարմնի հաստատմամբ անշարժ գույքի ձեռքբերման նպատակով տրամադրվող վարկի տոկոսադրույքը կարող է նվազեցվել. ՀՀ դրամով վարկի դեպքում՝ մինչև (ԿԲԼՏ + 4.75)%, ԱՄՆ դոլարով վարկի դեպքում՝ մինչև (ԿԲԼՏ + 6)%, եվրոյով վարկի դեպքում՝ մինչև (ԿԲԼՏ + 7.8)%:
2 Հսկիչ գինը սահմանված է Բանկի կողմից որպես անշարժ գույքի մեկ քառակուսի մետր բնակելի տարածքի համար, որը կազմում է առավելագույնը 700 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ առանց վերանորագման բնակարանների համար և 800 ԱՄՆ դոլար՝ վերանորոգմամբ բնակարանների համար(սահմանվելու է կառուցապատողի կողմից ներկայացվող տեղեկանքով)՝ բազմապատկած ձեռք բերվող անշարժ գույքի ընդհանուր մակերես՝ արտահայտված քառակուսի մետրով: Այլ արժույթով վարկավորման դեպքում տրամադրվող վարկի գումարը հաշվարկվում է վարկային հայտի ներկայացման օրվա դրությամբ Բանկի ԱՄՆ դոլարի կանխիկ վաճառքի փոխարժեքով:
Նորամուտ անշարժ գույքի ձեռքբերման վարկի տեղեկատվական ամփոփագիր
Մոդեռն անշարժ գույքի վերանորոգման վարկի տեղեկատվական ամփոփագիր