Թեժ գիծ +37410 511 211

Եվրովագեն սրահից

"ԵՎՐՈՎԱԳԵՆ" ՍՊԸ խանութ-սրահից ավտոմեքենայի ձեռքբերման վարկ 

Վարկը տրամադրվում է ՀՀ քաղաքացիություն ունեցող և ռեզիդենտ ֆիզիկական անձանց` "Եվրովագեն" խանութ-սրահից ավտոմեքենա գնելու համար.

Վարկի արժույթը և գումարը Վարկը տրամադրվում է ՀՀ դրամով:
Վարկի տրամադրման առավելագույն սահմանաչափ` 12 000 000 ՀՀ դրամ: 
Վարկի առավելագույն ժամկետը 24 ամիս 

 

 

Տոկոսադրույք

Կանխավճար, ավտոմեքենայի ձեռք բերման արժեքից Տարեկան պարզ տոկոսադրույք
50% և ավելի 11%
40%-ից 49% 13%
30%-ից 39% 15%
Կանխավճար Նվազագույնը՝ 30% 
Վարկային հայտի ուսումնասիրության վճար 5,000 ՀՀ դրամ 
Վարկային հաշվի սպասարկման վճար 0  

Ընդհանուր դրույթներ և պայմաններ

Սահմանափակումներ

Վարկի դիմելու պահին վարկառուի տարիքի և վարկի ժամկետի գումարը չի կարող գերազանցել 70-ը:

Վարկի և տոկոսագումարների մարման կարգ

 Վարկառուն կատարում է վարկի մայր գումարի և համապատասխան տոկոսագումարների վճարումները ամսական կտրվածքով` "Անուիտետային" (հավասարաչափ ամսական մարում) տարբերակով:

Այլ վճարներ

 Վարկառուի կողմից են իրականացվում ավտոմեքենայի ապահովագրության ծախսերը, գրավի պայմանագրի նոտարական վավերացման և իրավասու պետական մարմնում գրանցման հետ կապված ծախսերը

Տույժ և տուգանք

 Պայմանագրով նախատեսված մարման ժամկետների խախտում թույլ տալու դեպքում Վարկառուն Բանկին վճարում է տույժ` ուշացման յուրաքանչյուր օրվա համար.

  • ժամկետանց վարկի 0.15 տոկոսի չափով,
  • ժամկետանց տոկոսագումարի 0.4 տոկոսի չափով,

Վարկի և/կամ տոկոսագումարների վճարումների ուշացման 5-րդ աշխատանքային օրը կիրառվում է միանվագ տուգանք 15,000 ՀՀ դրամի չափով:

Ապահովում

Ձեռքբերվող ավտոմեքենայի գրավ
Բանի պահանջով՝ գույքի սեփականատեր հանդիսացող ՀՀ քաղաքացի երաշխավորի առկայություն:  

Գրավի ապահովագրություն

Բանկի ֆինանսավորմամբ ձեռք բերված ավտոմեքենան պետք է ապահովագրված լինի Բանկի հետ համագործակցող ապահովագրական ընկերություններից որևէ մեկում ավտոմեքենայի շուկայական արժեքի չափով, վարկային պայմանագրի գործողության ամբողջ ընթացքում

Անհրաժեշտ փաստաթղթեր

  1. Վարկային հայտ-հարցաթերթիկ,
  2. Անձը հաստատող փաստաթուղթ, Հանրային ծառայությունների համարանիշ կամ բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տրամադրված տեղեկանք հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ (չի պահանջվում, եթե հաճախորդը ներկայացնում է նույնականացման քարտը, որտեղ ամրագրված է հանրային ծառայությունների համարանիշը),
  3. Բնակության վայրի մասին տեղեկանք` նշելով համատեղ ապրող ընտանիքի անդամներին,
  4. Ավտոմեքենայի սեփականության իրավունքի վկայականի բնօրինակը (վարկի հաստատումից հետո):

 Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետ

 8 աշխատանքային օր

Վարկառուին որոշման մասին տեղեկացնելու ժամկետ

1 աշխատանքային օր

Վարկը տրամադրելու ժամկետ

Ավտոմեքենայի գրավի պայմանագիրը կնքելուց, նոտարական կարգով վավերացնելուց և իրավասու պետական մարմնում գրանցելուց հետո 3 աշխատանքային օր

Այլ պարտադիր պայմաններ

Վարկը տրամադրվում է Ավտոմեքենայի գրավի պայմանագիրը կնքելուց, նոտարական կարգով վավերացնելուց և իրավասու պետական մարմնում գրանցելուց, ինչպես նաև գրավադրված գույքը հօգուտ Բանկի` որպես շահառու ապահովագրելուց հետո:

Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, մնացած պահանջվող փաստաթղթերը հավաքագրելու և վարկը տրամադրելու առավելագույն ժամկետը սահմանվում է 45 օրացուցային օր: Նշված ժամանակահատվածում վարկի տրամադրումը չիրականացնելու դեպքում վարկի որոշումը համարվում է ուժը կորցրած և վարկը սահմանված ընթացակարգով ներկայացվում է կրկնակի քննարկման՝գանձելով վարկային հայտի ուսումնասիրման համար սահմանված վճարի կրկնապատիկը:

Վարկը տրամադրվում է Գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում:

Արդյունավետ տոկոսադրույքի հաշվարկման կարգը և օրինակը /համաձայն "Սպառողական կրեդիտավորման մասին" ՀՀ օրենքի/

Ընդհանրական թերթիկ

Ֆինանսներ բոլորի համար