Թեժ գիծ +37410 511 211

Ղեկավարներ

Գոհար Հարությունյան
Գործառնությունների և ծառայությունների գծով տնօրեն, Տնօրինության անդամ


 Ծնվել է 1971թ. փետրվարի 9-ին: 1991 թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի Ֆինանսահաշվային ֆակուլտետը: 2006թ-ից ուսանում է Էյ-Սի-Սի-Էյ հաստատությունում (Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիա):
1992-1999թթ. աշխատել է "Արդշինբանկ" ԲԲԸ` Հաշվապահական հաշվառման վարչությունում, 1999թ. նշանակվել է նույն բանկի "Մաշտոցի" մասնաճյուղի գլխավոր հաշվապահ: 2003-2004թթ. զբաղեցրել է "Արդշինինվեստբանկ" ՓԲԸ Հաճախորդների սպասարկման վարչության Հաշվեգործառնական բաժնի պետի պաշտոնը: 2004-2005թթ. աշխատել է "ՎՏԲ-Արմենիա" ՓԲԸ Հաճախորդների սպասարկման բաժնի պետ, այնուհետև նշանակվել նույն բանկի Ռիսկերի վերլուծության և պլանավորման վարչության պետի տեղակալ-Բյուջետային պլանավորման բաժնի պետ: 2005թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2007թ. օգոստոսի 1-ն աշխատել է "Կասկադ-Կրեդիտ ՈՒՎԿ" ՓԲԸ-ում որպես գլխավոր հաշվապահ, իսկ 2007թ. օգոստոսի 1-ից տեղափոխվել է նույն Խմբի անդամ "Կասկադ Բանկ" ՓԲԸ՝ որպես գլխավոր հաշվապահ: 2010թ. հունիսից "Կասկադ Բանկ" ՓԲԸ և "Ամերիաբանկ" ՓԲԸ միացման պայմանագրի համաձայն տեղափոխվել է "Ամերիաբանկ" ՓԲԸ, ուր 2010թ. հոկտեմբերի 8-ից նշանակվել է Ֆինանսական դեպարտամենտի գլխավոր հաշվապահի տեղակալ:
2011թ. հուլիսի 1-ից մինչև նոյեմբերի 30-ն աշխատել է Կոնվերս Բանկում որպես Հաշվետվությունների ու վերլուծությունների բաժնի պետ: 2011 թվականի դեկտեմբերի 1-ից ստանձնել է Կոնվերս Բանկի Գլխավոր հաշվապահի պաշտոնը:
Գոհար Հարությունյանը Կոնվերս Բանկի Վարչության անդամ է: