Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Զեղչային համակարգը համալրվեց ևս 6 առևտրի և սպասարկման կետերով` թիվը հասցնելով 270-ի:

22.11.2010

"Կոնվերս բանկի" ՓԲԸ-ն ARCA, VISA, MASTERCARD քարտապանների համար գործող զեղչային համակարգը համալրվել է ևս 6 տեղական առևտրի և սպասարկման կետերով` ընդհանուր թիվը հասցնելով 270-ի: Զեղչային համակարգին միացան "Անի Պլազա հոթելի" ռեստորանը, մարզա-առողջարանային համալիրները, "La fourChette" ընկերությունը, "On clinic" բժշկական կենտրոնը, "MED elle" ատամնաբուժարանը:

Հիշեցնենք, որ "Կոնվերս բանկն" իր քարտապանների համար մշակել է 2-30%-ոց զեղչային բացառիկ համակարգ, որի նպատակն է առևտրի և սպասարկման կետերում իր քարտապանների համար ապահովել առավել հարմարավետ պայմաններ:

Հատուկ զեղչային համակարգ է գործում նաև "Կոնվերս բանկի" VISA CLASSIC, VISA GOLD և VISA PLATINUM քարտապանների համար, որի շնորհիվ քարտապաններն աշխարհի 130 երկրների 50.000 հյուրանոցներից օգտվում են մինչև 75% զեղչով:

← Վերադառնալ ցուցակին