Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

"Կոնվերս բանկը" հանդես է գալիս "Դարձիր Ձմեռ Պապ" բարեգործական ակցիայով:

06.12.2010

"Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն դեկտեմբերի 6-ից հանդես է գալիս "Դարձիր Ձմեռ պապ" բարեգործական ակցիայով: Ակցիայի շրջանակներում, բանկը "Մարի Իզմիրլյան" մանկատան երեխաներին կմատուցի ամանորյա հաճելի անակնկալներ:

Նախօրոք պարզվել են մանկատան սաների ամանորյա ցանկությունները` կապված Ձմեռ պապի նվերի հետ: Այնուհետև, սաների ցանկություններն ու նրանց լուսանկարները փակցվել են բանկում տեղադրված տոնածառի ճյուղերին: Յուրաքանչյուր ոք, ով ցանկություն ունի իր ներդրումն անել այս ակցիայում, կարող է մոտենալ տոնածառին, վերցնել տոնածառի խաղալիքի տեսքով պատրաստված մանկատան երեխայի ցանկությունը, և այն իրականացնել: Բարեգործական ակցիային ակտիվորեն մասնակցում են բանկի աշխատակիցները:

Յուրաքանչյուր բարերար իրականացնելով երեխայի ցանկությունը` որպես հաճելի հիշողություն կստանա հուշանվեր` կապանցի կնոջ ձեռքով պատրաստված ձեռագործ Ձմեռ Պապ կամ Ձնեմարդ:

Ակցիայի վերջում բանկը, և ցանկության դեպքում նաև բարերարները կհյուրընկալվեն մանկատանը, որտեղ երեխաները Ձմեռ Պապի կողմից կստանան իրենց ցանկալի ամանորյա նվերներն ու անակնկալները:

← Վերադառնալ ցուցակին