Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Հաղորդագրություն

07.12.2010

"Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ բանկի կողմից հայտարարություն է ներկայացվել ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզի քննչական բաժնին այն մասին, որ բանկի "Արմավիր" և "Մեծամոր" մասնաճյուղերում հերթական ստուգման ժամանակ հայտնաբերվել են ոսկու և/կամ թանկարժեք քարերի գրավով ապահովված վարկերի դիմաց գրավադրված ոսկյա իրերի քանակի անհամապատասխանություններ կոնկրետ հաճախորդների գծով:

ՙ"Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն հաստատում է, որ բացի վերոնշյալից, անհամապատասխանության այլ դեպքեր մնացած վարկառուների գծով չեն հայտնաբերվել և հաճախորդների կողմից գրավադրված ոսկյա իրերը պատշաճ վիճակում են, գտնվում են բանկի հուսալի պահպանության և հսկողության ներքո:

← Վերադառնալ ցուցակին