Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

"Կոնվերս բանկը" սկսում է "ԶԱՏԻԿ" նոր ժամկետային ավանդի ակցիան` ուղղված կանանց:

09.03.2011

"Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն մարտի 7-ից մինչև մայիսի 31-ը կազմակերպում է նոր տեսակի "ԶԱՏԻԿ" ժամկետային ավանդի ընդունման ակցիա` ուղղված կանանց:
Միայն իգական սեռի ավանդատուների համար ընդունվում են ՀՀ դրամով ավանդներ՝ 12 ամիս ժամկետով և 12 տոկոս տոկոսադրույքով: Նվազագույն գումարը` 50 հազար ՀՀ դրամ:

Ակցիայի ընթացքում ավանդատուներին առանց տարեկան սպասարկման վճարի գանձման կտրամադրվի WOMAN'S CARD, որը Հայաստանում նախադեպը չունեցող քարտ է` ուղղված միայն կանանց: WOMAN'S CARD-ը ի թիվս այլ առավելությունների` ներառում է զեղչեր ավելի քան 160 առևտրային և սպասարկման կետերում:

"ԶԱՏԻԿ" նոր տեսակի ժամկետային ավանդ ներդնող ավանդատուների միջև կանցկացվի խաղարկություն, որի արդյունքում ավանդատուներին սպասվում են տարատեսակ հաճելի անակնկալներ, նվերներ:

Հիշեցնենք, որ "Կոնվերս բանկը" պարբերաբար նմանատիպ ակցիաներ իրականացրել է, որոնց արդյունքում գլխավոր մրցանակի արժանացած հաճախորդները շահել են ուղևորություն դեպի Դիսնեյ Լենդ, Թուրին, Եգիպտոս, Դուբայ, Պրահա:

"Կոնվերս բանկում" ներկայումս գործում են "Պրոգրես", "Օրական", "Թոշակ" և "Բարեկեցիկ ապագա", ավելացման իրավունքով` "Կարաս", երեխաների անունով` կուտակային "Մանուկ", "Ոսկե մանուկ", ավանդատեսակները:

← Վերադառնալ ցուցակին