Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս բանկը մեկնարկում է "Երջանիկ ծնողներ" հիփոթեքային վարկի ակցիան

01.06.2011

Կոնվերս բանկը երեխաների պաշտպանության օրվա առթիվ մեկնարկում է "Երջանիկ ծնողներ" հիփոթեքային վարկի ակցիան:

Հունիսի 1-ից մինչև այս տարվա դեկտեմբերի 25-ն ընթացող ակցիան ուղղված է անչափահաս երեխաներ ունեցող ծնողներին, ովքեր կդիմեն հիփոթեքային վարկի համար:

Ակցիայի շրջանակներում վարկը տրամադրվում է ԱՄՆ դոլարով, առավելագույնը 15 տարի ժամկետով և ընդամենը 20 տոկոս կանխավճարով: Տարեկան տոկոսադրույքը սկսած 11 տոկոսից, վարկառուներին բանկի կողմից սպասվում են հաճելի անակնկալներ:

Յուրօրինակ այս ակցիայով Կոնվերս բանկը նպաստավոր պայմաններ է ստեղծում անչափահա երեխա ունեցող ընտանիքներին բնակարան ձեռք բերելու հարցում:

Հիշեցնենք, որ բանկում երիտասարդ ընտանիքների համար գործում է "Բնակարան երիտասարդներին" ծրագիրը, իսկ երեխաների համար հատուկ "Մանուկ" ավանդատեսակը:

← Վերադառնալ ցուցակին