Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

"Կոնվերս բանկը" սկսում է "Ամառ" նոր ժամկետային ավանդի ակցիան

02.06.2011

"Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն հունիսի 1-ից մինչև օգոստոսի 31-ը կազմակերպում է նոր տեսակի "Ամառ" ժամկետային ավանդի ընդունման ակցիան:

"Ամառ" ակցիայի ավանդներն ընդունվում են ՀՀ դրամով, նվազագույն գումարը` 200 հազար ՀՀ դրամ, ժամկետը` 12 ամիս, տոկոսադրույքը` 12 տոկոս: Տոկոսադրույքի վճարումը կատարվում է ներդրման պահին:

"Ամառ" նոր տեսակի ժամկետային ավանդ ներդնող ավանդատուներին կտրամադրվի VISA CLASSIC, MASTERCARD STANDARD քարտ` տարեկան անվճար սպասարկմամբ, իսկ 1 մլն և ավելի գումարի ավանդ ներդրողներին կտրամադրվի VISA GOLD կամ MASTERCARD GOLD քարտ` տարեկան սպասարկման գումարի 50% զեղչով: Ակցիայի շրջանակներում ավանդատուներին հնարավորություն կտրվի նաև դեպոզիտային պահատուփերը վարձել 50% զեղչով, ինչը հատկապես արդիական է ամառային արձակուրդների ժամանակ:

Հիշեցնենք, որ այս պահին բանկում գործում է նաև "Շանս" ավանդային ակցիան, որի ժամանակ բանկի կողմից խաղարկվում են խոշոր դրամային պարգևներ:

← Վերադառնալ ցուցակին