Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս Բանկը հովանավորում է Վլադիմիր Հակոբյանի մասնակցությունը "AEROFLOT OPEN 2012" մրցաշարին

02.02.2012

Կոնվերս բանկը հովանավորում է միջազգային գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի նոկ-աուտ համակարգով աշխարհի առաջնության չեմպիոն, ինչպես նաև Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի և օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Հակոբյանի մասնակցությունը "AEROFLOT OPEN 2012" բլից-մրցաշարին: Այդ առթիվ, բանկում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Վլադիմիր Հակոբյանին հանձնվեց բանկի VISA քարտը: Բանկի կողմից գործադիր տնօրենի խորհրդական Հրանտ Հակոբյանը հաջողություն մաղթեց այս պատասխանատու մրցաշարում` հույս հայտնելով, որ բանկի և շախմատի արքաների միջև համագործակցությունն այսքանով չի ավարտվի:

Տեղեկացնենք, որ աշխարհում հայտնի "AEROFLOT OPEN 2012" բլից-մրցաշարը կկայանա փետրվարի 6-17-ը, Մոսկվայում, մրցաշարն անցկացվում է արդեն 11-րդ անգամ, այն տարբեր որակավորման շախմատիստների շրջանում չափազանց բարձր վարկանիշ ունի:

← Վերադառնալ ցուցակին