Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

՛՛Կոնվերս Գոլ՛՛ - ակցիա Կոնվերս բանկի VISA քարտապանների համար

09.11.2012

Ս.թ. նոյեմբերի 1-ից իրականացնելով անկանխիկ գործարքներ Կոնվերս Բանկի VISA քարտերով, քարտապանները կհավաքեն ՛՛գոլեր՛՛ և հնարավորություն կստանան շահելու Կոնվերս Բանկի գլխավոր մրցանակը՝ երկու անձի համար նախատեսված եռօրյա ուղևորություն դեպի Մադրիդ և հնարավորություն դիտելու էլ-կլասիկոն՝ ՛՛Ռեալ Մադրիդ - Բարսելոնա՛՛ ֆուտբոլային խաղը՝ 2013թ. մարտի 3-ին:Ակցիային մասնակցելու համար անհրաժեշտ է պարզապես ցանկացած գնման դիմաց վճարել Կոնվերս բանկի Վիզա քարտով և յուրաքանչյուր 1000 դրամը գերազանցող գործարքի դիմաց վաստակել 1 ՛՛գոլ՛՛: Ամենաշատ գոլեր հավաքած քարտապանն էլ հենց կշահի ուղևորությունը: 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած քարտապանները կշահեն հեռուստացույցներ, իսկ մյուս 50 ակտիվ քարտապանները սիրելի ֆուտբոլային ակումբների լոգոտիպերով գնդակներ և վզկապներ: Ըստ ակցիայի պայմանների՝ քարտապանի կողմից նույն օրվա ընթացքում միևնույն առևտրային կետից կատարած մեկից ավելի գնումները կդիտարկվեն որպես մեկ գործարք և դրանց դիմաց կհաշվարկվի 1 ՛՛գոլ՛՛: Ակցիան գործում է մինչև 2013թ. փետրվարի 1-ը:

Նշենք, որ Կոնվերս Բանկի քարտերը նաև մասնակցում են Կոնվերս Միավորներ ծրագրին, երբ անկանխիկ գործարքներից կուտակվում են բոնուսային միավորներ, որոնք հետագայում ենթակա են փոխանակման տարատեսակ նվերների հետ: ՛՛Կոնվերս Գոլ՛՛ ակցիային մասնակցությունը չի սառեցնում ՛՛Կոնվերս միավորների՛՛ կուտակումը, ինչը նշանակում է, որ ձեր քարտն աշխատում է կրկնակի՝ կուտակելով Ձեզ համար և միավորներ, և գոլեր:

Միևնույն ժամանակ Կոնվերս Բանկի քարտերը հնարավորություն են տալիս օգտվելու զեղչերից՝ տարբեր առևտրի և սպասարկման կետերում:

← Վերադառնալ ցուցակին