Ավանդ "Անակնկալ"
12.12.2012
Ս.թ. դեկտեմբերի 1-ից Կոնվերս Բանկը հայտարարում է նոր ավանդային ակցիա՝ <<ԱՎԱՆԴ ԱՆԱԿՆԿԱԼ>>, որն ուժի մեջ է մինչև 2013թ. փետրվարի 28-ը:
Ավանդն ընդունվում է ՀՀ դրամով, 12 ամիս ժամկետով, 12% տարեկան տոկոսադրույքով՝ տոկոսագումարները ներդրման պահին ստանալու հնարավորությամբ: Ավանդի գործողության ընթացքում Ավանդատուին հնարավորություն է ընձեռված մեկ անգամ նվազեցնելու ավանդը՝ ներդրված գումարի 30%-ի չափով:
Բոլոր ավանդատուներին առանց միջնորդավճարի կտրամադրվեն <<ՎԻԶԱ նվեր>> քարտեր, որոնք ավանդատուն որպես նվեր կարող է հատկացվել ցանկացած անձի: Բացի այդ, Հաճախորդի ցանկությամբ հաշվարկված տոկոսագումարները կարող են մուտքագրվել ավանդատուի քարտային հաշվին կամ <<ՎԻԶԱ Նվեր>> քարտին՝ նրա իսկ կողմից նախընտրելի չափերով:
Կախված նաև ներդրվող ավանդի մեծությունից՝ հաճախորդներին առանց տարեկան սպասարկման վարձի կտրամադրվեն VISA Electron, MasterCard Standard, VISA Classic քարտատեսակներ, իսկ 5 մլն և ավելի ՀՀ դրամ ներդնելիս՝ VISA Gold, MasterCard Gold քարտատեսակներ:
Հաճախորդի ցանկության դեպքում համապատասխան քարտը կարող է տրամադրվել վարկային սահմանաչափով՝ տարեկան 16% տոկոսադրույքով, սակայն այդ դեպքում չի գործում Ավանդի մասնակի դադարեցման հնարավորությունը: