Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

՛՛Մաստեր Վոյաժ՛՛ - ակցիա Կոնվերս բանկի ՄԱՍՏԵՐՔԱՐՏ քարտապանների համար

14.12.2012

Ս.թ. դեկտեմբերի 1-ից մինչև ապրիլի 1-ը իրականացնելով անկանխիկ գործարքներ Կոնվերս Բանկի Mastercard և Maestro քարտերով, քարտապանները հնարավորություն կստանան շահելու Կոնվերս Բանկի գլխավոր մրցանակը՝ ուղևորություն և անմոռանալի հանգիստ էկզոտիկ Թաիլանդում: Առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած քարտապանները կստանան համապատասխանաբար 14 և 7 օրյա ուղևորություն դեպի Թաիլանդ:

Եվս 50 քարտատեր որպես նվեր կստանան ամենատարբեր կենցաղային տեխնիկա:

Նշված ճամփորդական փաթեթները կշահեն միաժամանակ և քանակով և գումարային մեծությամբ ամենաշատ անկանխիկ գործարքներ իրականացրած հաճախորդները: Այստեղ կարոր է նշել, որ հաղթողները որոշվում են իրենց կատարած գործարքների և քանակական, և գումարային ցուցանիշներով, հետևաբար, 2 տարբեր հաճախորդների կողմից միևնույն գումարային գործարքների իրականացման դեպքում հաղթող կճանաչվի այն հաճախորդը, ով իրականացրած կլինի առավել մեծ քանակով անկանխիկ գործարքներ: Հաշվարկն իրականացվում է հետևյալ սկզբունքով.

- Հաճախորդի կողմից կատարված գործարքներից յուրաքանչյուրը /քանակը/ դիտարկվում է որպես 30 միավոր

- Ակցիայի ողջ ընթացքում Հաճախորդի կողմից կատարված գործարքների հանրագումարի յուրաքանչյուր 1000 դրամը դիտարկվում է որպես 1 միավոր

- Հաղթող է ճանաչվում երկու միավորների /և քանակային և գումարային/ ամենամեծ հանրագումար ունեցող հաճախորդը:

Ակցիայի պայմանների համաձայն, չեն հաշվարկվում կոմունալ ծառայությունների դիմաց կատարված անկանխիկ վճարումները, ինչպես նաև միևնույն առևտրային կետից նույն օրվա ընթացքում կատարված գնումները դիտվում են որպես 1 գործարք:

← Վերադառնալ ցուցակին