Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս Բանկը բացեց իր նոր՝ "Աշտարակ" մասնաճյուղը

27.03.2013

Ս.թ. մարտի 26-ին ք. Աշտարակ, Սիսակյան փողոց 1 հասցեում պաշտոնապես բացվեց Կոնվերս Բանկի 34-րդ մասնաճյուղը: "Աշտարակ" մասնաճյուղը լավագույնս հարմարեցված է բանկային ժամանակակից ծառայությունների սպասարկման ստանդարտներին, հագեցած է անհրաժեշտ սարքավորումներով և հմուտ անձնակազմով:
Հիշեցնենք, որ մարտի սկզբին շահագործման հանձնվեց նաև Կոնվերս Բանկի "Դավիթաշեն" մասնաճյուղը: Բացի այդ, մարտի սկզբին նոր հասցեում բարելավված նոր պայմաններով վերագործարկվեց նաև Սևան քաղաքի մասնաճյուղը:

Ներկայում Կոնվերս Բանկը Երևան քաղաքում ունի 15, իսկ ՀՀ մարզերում 19 մասնաճյուղ` ներառյալ երկու Փոստբանկ մասնաճյուղերը` Երևան և Կապան քաղաքներում:
Նպատակ ունենալով անընդհատ կատարելագործել իր բանկ-հաճախորդ հարաբերությունները` Կոնվերս Բանկը շարունակաբար բարելավում է և° իր մասնաճյուղերը, և° առաջարկվող պրոդուկտները` ապահովելով բարձր չափանիշներին համապատասխանություն և հաճախորդների սպասարկման համար առավել բարենպաստ և ժամանակակից պայմաններ:

Կոնվերս Բանկի հաճախորդամետ քաղաքականության շնորհիվ ընդամենը վերջին մեկ տարվա ընթացքում Բանկի հաճախորդների թվաքանակն ավելացել է ավելի քան 40%-ով, գերազանցելով նախորդ տարվա համար պլանավորած ցուցանիշը: Մանրածախ բանկային ծառայությունների ոլորտում Բանկի ակտիվ գործունեության և հաճախորդների ցուցաբերած բարձր վստահության մասին է վկայում նաև տրամադրած պլաստիկ քարտերի գրեթե 90 տոկոս աճը, որոնց քանակն արդեն իսկ գերազանցել է 100,000-ի սահմանագիծը:
Շուտով կբացվի Կոնվերս Բանկի ևս մեկ նոր մասնաճյուղ՝ Դիլիջան քաղաքում:

← Վերադառնալ ցուցակին