Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս Բանկը պարգևատրեց իր 100.000-րդ քարտապանին

11.04.2013

Կոնվերս Բանկի 100.000-րդ քարտապանը Բաղդասար Ոսկանյանն է:

Այսօր, 2013թ. ապրիլի 11-ին Կոնվերս Բանկը պարգևատրեց իր հոբելյանական հաճախորդին:

,Կոնվերս Բանկի հոբելյանական հաճախորդ դառնալն ինձ համար շատ հաճելի անակնկալ էր: Բանն այն է, որ աղջիկս էր ինձ համար պատվիրել կից քարտ, որն էլ դարձավ 100.000-երորդըե, - նշեց Բաղդասար Ոսկանյանը:

Կոնվերս Բանկի Գործադիր տնօրենի առաջին տեղակալ Արթուր Հակոբյանը կարևորեց անկանխիկ գործարքների նշանակությունը վճարահաշվարկային համակարգի զարգացման գործում: ,Մենք անընդհատ աշխատանքներ ենք տանում քարտերի սպասարկման ցանցի ընդլայնման ուղղությամբ, ինչի շնորհիվ մեր հաճախորդների թվին զուգահեռ շարունակաբար աճում է նաև Բանկի պլաստիկ քարտերով գործարքներ իրականացնողների քանակը: Սա նաև վկայում է հաճախորդների կողմից մեր նկատմամբ վստահության ամրապնդման մասինե,- ասաց պարոն Հակոբյանը:

Համեմատության համար նշենք, որ ընդամենը մեկ տարվա ընթացքում Բանկի կողմից տրամադրած պլաստիկ քարտերի քանակն ավելացել է գրեթե 90 տոկոսով:

← Վերադառնալ ցուցակին