Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Դիլիջանում բացվեց Կոնվերս Բանկի մասնաճյուղ

16.04.2013

Այսօր՝ 2013թ. ապրիլի 16-ին Դիլիջան քաղաքում պաշտոնապես բացվեց Կոնվերս Բանկի մասնաճյուղը: Սա Տավուշի մարզում 2-րդ, իսկ ընդհանուր առմամբ Կոնվերս Բանկի 35-րդ մասնաճյուղն է: Տավուշի մարզում Բանկի ևս մեկ մասնաճյուղ գործում է Իջևան քաղաքում:
Բացման արարողությանը մասնակցում էին պաշտոնատար անձինք Տավուշի մարզից և Դիլիջան քաղաքից, ինչպես նաև մարզի գործարար ներկայացուցիչներ:
Ինչպես Կոնվերս Բանկի բոլոր նորաբաց մասնաճյուղերը, Դիլիջանի մասնաճյուղը ևս լավագույնս հարմարեցված է բանկային ժամանակակից ծառայությունների սպասարկման չափանիշներին, հագեցած է անհրաժեշտ սարքավորումներով և հմուտ անձնակազմով:
Ներկայում Կոնվերս Բանկը Երևան քաղաքում ունի 15, իսկ ՀՀ մարզերում 20 մասնաճյուղ` ներառյալ երկու Փոստբանկ մասնաճյուղերը` Երևան և Կապան քաղաքներում:

← Վերադառնալ ցուցակին