Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս Բանկն իրականացնում է “Ուղևորություն AVERS--ի հետ” ակցիա

09.12.2013

Ակցիան իրականացվում է “AVERS” միջազգային դրամական փոխանցումների համակարգի հետ համատեղ՝ ս.թ. դեկտեմբերի սկզբից մինչև 2014թ. ապրիլի 1-ը:

Նշված ժամանակահատվածում Կոնվերս Բանկի միջոցով “AVERS” համակարգով դրամական փոխանցումներն առավել հաճախ իրականացրած, ինչպես նաև նույն համակարգով գումար ստացած 3 առավել ակտիվ հաճախորդներ կշահեն գլխավոր մրցանակները՝ մեկական ավիատոմս դեպի այն երկրներ, որտեղից և դեպի ուր կլինի յուրաքանչյուր հաղթողի փոխանցումների գերակշռող մասը:

Հաջորդ 30 ակտիվ հաճախորդները կստանան Mastercard Standard քարտեր՝ յուրաքանչյուրը 30.000 ՀՀ դրամ դրամական մնացորդով:

Հիշեցնենք, որ “AVERS”-ը արագ դրամական փոխանցումների ակնթարթային համակարգ է, որի շնորհիվ հնարավոր է առանց հաշվի բացման ցանկացած չափի դրամական փոխանցում կատարել ԱՄՆ դոլար, Եվրո և ՌԴ ռուբլի արժույթներով: “AVERS” դրամական փոխանցումների համակարգի ցանցն ընդգրկում է 30 երկիր:

“AVERS”-ով փոխանցման գործընթացը տևում է ընդամենը 5 րոպե, իսկ փոխանցման միջնորդավճարը կազմում է փոխանցվող գումարի 1.3%:

← Վերադառնալ ցուցակին