Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Սմարթ մրցույթի և IBM մենթորության օր՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ

01.04.2014

Կոնվերս Բանկը աջակցեց Հայաստանում առաջին անգամ կայացած Սմարթ մրցույթի և IBM մենթորության օրվա անցկացմանը: Բանկը մշտապես բարձր է գնահատում Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանը նպաստող միջոցառումները և կարևորում է իր մասնակցությունը բնագավառի զարգացման գործընթացին:

 Մարտի 27-ին կայացավ մրցույթի մենթորության օրը, որի ժամանակ մրցույթի առաջին փուլի արդյունքում հաղթող ճանաչված 6 մասնակից թիմերը ստացան մենթորություն IBM-ի, Հայաստանի Գրանատուս Վենչուր ֆոնդի, Ամերիկյան համալսարանի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի առաջատար մասնագետներից:

 Մարտի 28-ին տեղի ունեցավ մրցույթի ամփոփիչ փուլը, որի ժամանակ առաջին փուլում հաղթող ճանաչված 6 թիմերը ներյակացրեցին իրենց բիզնես գաղափարները: Մրցույթի հաղթող ճանաչված Skyfly թիմը անվանական մրցանակ ստացավ Կոնվերս Բանկից: 

← Վերադառնալ ցուցակին