ՓՄՁ ֆինանսավորման ակցիա
07.02.2017

Կոնվերս Բանկը հայտարարում է ՓՄՁ Հիմնական, շրջանառու միջոցների ձեռքբերման և կրեդիտորական պարտքի մարման ֆինանսավորման ակցիա:
Ակցիայի շրջանակում փոքր և միջին ձեռնարկությունները՝ անկախ գործունեության ոլորտի, կարող են ստանալ դոլարային վարկեր՝ սկսած 10, իսկ Եվրոյով վարկեր՝սկսած 8 տոկոս տարեկան դրույքաչափից:
Հիմնական միջոցների ձեռքբերման և կրեդիտորական պարտքի մարման նպատակով վարկավորում իրականացվում է մինչև 84, իսկ շրջանառու միջոցների ձեռքբերման համար՝ մինչև 60 ամիս ժամկետով:
Վարկային հայտի ուսումնասիրման և վարկի տրամադրման միջնորդավճար չի գանձվում:
Ակցիան գործում է մինչև մարտի 31-ը:
Ակցիայի մանրամասները այստեղ