Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Global Finance .Կոնվերս Բանկը առևտրի ֆինանսավորմամբ Հայաստանի առաջատարն է

26.01.2023

Հունվարի 25-ին Լոնդոնում՝ "BAFT Europe Bank-2023"-ի համաժողովի ընթացքում կայացած մրցանակաբաշխությանը մասնակցել և առևտրի ֆինանսավորման ոլորտում հեղինակավոր մրցանակը ստացել է Կոնվերս Բանկի Ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանը։

"Առևտրի ֆինանսավորման ոլորտում անցած տարիտարում կայուն աճ է գրանցել՝ պայմանավորված գործընթացների ավտոմատացմամբ և նորարարությունների կիրառմամբ", - ասել է Global Finance-ի հրատարակիչ և խմբագրական տնօրեն Ջոզեֆ Դ. Ջիարապուտոն՝ հավելելով, որ մրցանակաբաշխությունում հաղթած բանկերը ապրանքների և ծառայությունների առաջարկներով իրենց երկրների առաջատարներն են:

Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ Կոնվերս Բանկի Ֆինանսական տնօրենը նշել է. "Մեզ համար մեծ պատիվ է հերթական անգամ արժանանալ Global Finance ամսագրի մրցանակին "Առևտրի ֆինանսավորման լավագույնը Բանկը Հայաստանում" անվանակարգում: Մրցանակն ապացուցում է մեր բիզնես ճկունությունը և հաստատում է առևտրի ֆինանսավորման ոլորտում մեր քայլերի արդյունավետությունը: Այսօր Կոնվերս Բանկը կիրառում է բիզնեսի ֆինանսավորման լայն գործիքակազմ՝ սկսած վարկավորումից մինչև առևտրի ֆինանսավորման գործիքների ու միջազգային ֆոնդերի կիրառմամբ վերաֆինանսավորման սխեմաներ: Մեր ծառայությունների ընդլայնման ուղղությամբ քայլերը կլինեն շարունակական":

Նշենք, որ Global Finance-ը միջազգային ֆինանսական ամսագիր է, որը հիմնադրվել է 1987թ: Այն հրատարակվում է ամսական պարբերականությամբ՝ 50.000 տպաքանակով, և տարածվում է աշխարհի մոտ 200 երկրում: Ամսագրի վարկանիշով, Կոնվերս Բանկը Հայաստանում առևտրի ֆինանսավորման ծառայությունների առաջատարն է եղել նաև 2019-2021թթ:

Մանրամասները՝ 010-511-211, conversebank.am

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

← Վերադառնալ ցուցակին