Թեժ գիծ +37410 511 211

Ակցիա

Հատուկ փաթեթ Woman’s Card քարտապանների համար

Ակցիայի գործողության ժամկետն է 2017թ. մարտի 7-ից մինչև մայիսի 31-ը ներառյալ

Ակցիայի շրջանակներում Woman’s քարտերի (այսուհետ՝ Քարտ) համար գործելու են հետևյալ պայմանները.

  • Նոր Woman's քարտի տրամադրում՝ առանց քարտային հաշվի սպասարկման վճարի՝ առաջին տարվա համար, և սպասարկման վճարի 50% գնով՝ հաջորդ տարիների համար
  • Քարտի ներքո վարկային սահմանաչափի տրամադրում՝ համաձայն ներքոնշյալ աղյուսակում սահմանված պայմանների
  • Ակցիայի շրջանակներում տրամադրված քարտերի քարտապանները հնարավորություն ունեն արտոնյալ պայմաններով ձեռք բերել կանանց համար նախատեսված ԿԱՍԿՈ ապահովագրության փաթեթ:

Ակցիայի շրջանակներում Քարտով տրամադրվող վարկային սահմանաչափի պայմանները*.

 

Պայմաններ

 

Բանկի նոր և գործող հաճախորդների համար

Բանկի՝ աշխատավարձային նախագծերում ներգրավված հաճախորդների համար
Վարկային սահմանաչափի տեսակ Առանց արտոնյալ ժամկետի, վերականգնվող 
Վարկային սահմանաչափի մեծություն՝ զուտ աշխատավարձի չափը 100,000 ՀՀ դրամը չգերազանցելու դեպքում Մինչև զուտ աշխատավարձի եռապատիկը, առավելագույնը՝ 300,000 ՀՀ դրամ Մինչև զուտ աշխատավարձի հնգապատիկը, առավելագույնը՝ 500,000 ՀՀ դրամ
Բանկում և այլ կազմակերպություններում առկա՝ գրավով չապահովված վարկերի մնացորդների և վարկային սահմանաչափերի (ներառյալ տրամադրվող) մեծությունների հանրագումարը չպետք է գերազանցի հաճախորդի զուտ աշխատավարձի տասնապատիկը
Վարկային սահմանաչափի մեծություն՝ զուտ աշխատավարձի չափը 100,000 ՀՀ դրամը գերազանցելու դեպքում Մինչև զուտ աշխատավարձի վեցապատիկը, առավելագույնը՝ 600,000 ՀՀ դրամ Մինչև զուտ աշխատավարձի տասնապատիկը, առավելագույնը՝ 1,000,000 ՀՀ դրամ
Բանկում և այլ կազմակերպություններում առկա՝ գրավով չապահովված վարկերի մնացորդների և վարկային սահմանաչափերի (ներառյալ տրամադրվող) մեծությունների հանրագումարը չպետք է գերազանցի հաճախորդի զուտ աշխատավարձի տասնհինգապատիկը
Տարեկան տոկոսադրույք 19% 17%
Արժույթ ՀՀ դրամ 
Վարկային սահմանաչափի տրամադրման առավելագույն ժամկետ 36 ամիս
Վարկային սահմանաչափի մարման եղանակ Օգտագործված վարկային սահմանաչափը վերականգնվում է մարված գումարների չափով, սակայն ոչ ավել, քան վարկային սահմանաչափի գումարը, իսկ ընդհանուր սահմանաչափը նվազում է ամսական հավասարաչափ սկզբունքով (ամսական նվազող գումարը՝ հաստատված սահմանաչափի գումար բաժանած ժամկետ ամիսներով)
Հայտատուի վարկային պատմության նկատմամբ պահանջներ
  • Գործող դասակարգված վարկային պարտավորությունների, այդ թվում՝ երաշխավորությունների, բացակայություն վարկի տրամադրման պահին
  • "Ոչ ստանդարտ" կամ ավելի խիստ դասով դասակարգված պարտավորությունների բացակայություն վերջին մեկ տարվա ընթացքում
  • Վարկերի գծով գումարային 20 օրից ոչ ավել ուշացումների առկայություն վերջին մեկ տարվա ընթացքում
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը
  • Դիմում-հայտ
  • Անձը հաստատող փաստաթուղթ 
  • Հանրային ծառայությունների համարանիշ կամ ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանք
  • Տեղեկանք աշխատանքի վայրից՝ գործատուի ձևաթղթի վրա, որտեղ պետք է նշված լինի զբաղեցրած պաշտոնը, աշխատանքի ստաժը և զուտ աշխատավարձի չափը, ընդ որում տեղեկանքի տրամադրման ժամկետը չպետք է գերազանցի 15 օրացուցային օրը
  • Դիմում-հայտ
  • Անձը հաստատող փաստաթուղթ

* Վարկային սահմանաչափի նվազագույն մեծությունը՝ 100,000 ՀՀ դրամ

Ակցիայի շրջանակներում Քարտով տրամադրվող վարկային սահմանաչափի պայմանները*.

Տրամադրված վարկային սահմանաչափը մեկ տարի սպասարկելուց հետո վարկային սահմանաչափը քարտապանի դիմումով կարող է վերականգնվել՝ առավելագույնը սկզբնական գումարի չափով և վերոնշյալ աղյուսակում սահմանված վարկային պատմության նկատմամբ պահանջների բավարարման պայմանով՝ եթե տվյալ վարկային սահմանաչափի գծով թույլ չի տրվել մարման ժամկետի կետանց (խախտում) 5 օրից ավել ժամկետով:

Ակցիայի պայմանները չեն տարածվում կից և հավելյալ քարտերի վրա:

ԿԱՍԿՈ ապահովագրության փաթեթ

Տեղեկատվական ամփոփագիր

Ընդհանրական թերթիկ