Քվոտա
Քվոտա - հաշվարկային քարտի վարկային սահմանաչափի շրջանակներում գնված ապրանքի/ծառայության արժեքի չափով ձևավորված 0% դրույքաչափով սահմանված ժամանակացույցի համաձայն մարման պայմանով գումարի օգտագործման հնարավորություն, որը տրամադրվում է Բանկի հետ համագործակցող կազմակերպությունից POS-տերմինալի միջոցով գնում կատարելիս
Քվոտայի գործողության ժամկետ | Քվոտան կարող է տրամադրվել մինչև 12 ամիս մարման ժամկետով, որը կարող է գերազանցել հաշվարկային քարտի վարկային սահմանաչափի գործողության ժամկետը: |
Արժույթ | ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո (համապատասխանում է քարտի արժույթին) |
Տարեկան տոկոսադրույք | 0% |
Քվոտան տրվում է ամսական հավասարաչափ մարման եղանակով:
Քվոտայի մարման ժամանակացույցը սահմանվում է գործող օվերդրաֆտի ժամանակացույցին համապատասխան` ամսական մարման օր է սահմանվում գործող օվերդրաֆտի ժամանակացույցի ժամանակահատվածների վերջնաժամկետը.
- արտոնյալ ժամանակահատվածով օվերդրաֆտի դեպքում քվոտայի ամսական մարման ժամկետ է սահմանվում տվյալ օվերդրաֆտի համար սահմանված արտոնյալ 15-օրյա ժամանակահատվածի վերջնաժամկետը
- առանց արտոնյալ ժամանակահատվածի օվերդրաֆտի դեպքում որպես քվոտայի ամսական մարման վերջնաժամկետ սահմանվում է տվյալ օվերդրաֆտի տոկոսագումարների մարման համար սահմանված նույն մարման օրը
Քվոտան ձևակերպվում է գործող վարկային սահմանաչափի (օվերդրաֆտի) սահմաններում, այսինքն՝ քվոտայի գումարը չի կարող գերազանցել գործարքը կատարելու պահին օվերդրաֆտի չօգտագործված (օգտագործման համար հասանելի) մասի մնացորդը:
Քվոտայի օգտագործման արդյունքում քարտապանի վարկային սահմանաչափը (օվերդրաֆտի գումարը) նվազեցվում է քվոտայի գումարի չափով:
Քվոտայի մարումներին զուգահեռ գործող վարկային սահմանաչափն ավելանում է ՝ մարվող գումարի հաշվին: Արդյունքում քվոտայի ձևակերպման պահին ձևավորվող՝ տվյալ քարտապանի հաշվարկային քարտի գծով ընդհանուր վարկային պարտավորության գումարը մնում է անփոփոխ քվոտայի գործողության ամբողջ ժամանակահատվածի ընթացքում:
Հաճախորդի հաշվարկային քարտին առկա սեփական միջոցների առկայության դեպքում նույնիսկ, հաճախորդի ցանկությամբ, քվոտան ձևակերպվում է առկա՝ օվերդրաֆտի միջոցների սահմաններում:
Քվոտայի վճարման գծով 5 օր ուշացման դեպքում քվոտան դառնում է վճարման ենթակա տվյալ պահին առկա քվոտայի մնացորդի ամբողջ գումարի չափով, ինչի հետևանքով տվյալ քվոտան դադարում է գործել, իսկ վերջինիս մնացորդի գումարը վերականգնվում է համապատասխան հաշվարկային քարտի վարկային սահմանաչափի ներքո:
Գրավով ապահովված օվերդրաֆտների դեպքում գրավից ազատումը կատարվում է քվոտայի գումարի ամբողջական մարման դեպքում միայն:
Քվոտայի մարումներն իրականացվում են բացառապես տվյալ օվերդրաֆտի քարտային հաշվին գումարի մուտքագրման միջոցով:
Հաշվարկային քարտին ուղղված գումարները, մինչ օվերդրաֆտի գումարի մարման կատարումը, ուղղվում են քվոտայի՝ գումարի մուտքագրման օրվա դրությամբ մարման ենթակա պարտավորության մարմանը (առկայության դեպքում` նաև տույժերի), այնուհետև՝ օվերդրաֆտի մարմանը: Քվոտայի գծով մարման ենթակա պարտավորության բացակայության դեպքում՝ մարումն իրականացվում է համաձայն սահմանված հերթականության:
Քվոտայի առավելություններից կարող են օգտվել Բանկի գործող հաշվարկային քարտ ունեցող ֆիզիկական անձինք՝ բացառությամբ VISA Business, ինչպես նաև հավելյալ և կից քարտերի քարտապանների:
Համագործակցող տուրիստական ընկերությունների ցանկ
Վարկի տոկոսագումարը ձևավորվում է նվազող մնացորդի նկատմամբ հաշվարկվող անվանական տոկոսադրույքի հիման վրա:
Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման ու սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել հետևյալ հասցեում:
Քարտերի տրամադրման և օգտագործման կանոններ