Իմ Կոնվերս / Գրանցում - Converse Bank

Թեժ գիծ +37410 511 211

Իմ Կոնվերս / Գրանցում

Իրավաբանական կարգավիճակ

Սեռը

"Իմ Կոնվերս" համակարգին մասնակցության պայմաններ

1. Համակարգի նկարագրությունը և հնարավորությունները

1.1 Սույնով "Կոնվերս Բանկ" փակ բաժնետիրական ընկերությունը (գրանցված ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 20.12.1993թ. որոշմամբ, գրանցման համար 57, վկայական թիվ 0164, հասցե` ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Վազգեն Սարգսյան փողոց 26/1) /այսուհետ` Բանկ/ 2-րդ գլխով սահմանված կարգով Հաճախորդին տրամադրում է "Իմ Կոնվերս" ծրագրային համակարգին /այսուհետ` Համակարգ/ մասնակցելու թույլտվություն:

1.2 Համակարգը Հաճախորդին տրամադրում է վերջինիս կողմից Բանկում գործող բանկային հաշիվների /ընթացիկ, խնայողական, քարտային/, ինչպես նաև ժամկետային ավանդների և վարկերի մնացորդների և քաղվածքների դիտման հնարավորություն:

2. Համակարգին մասնակցելու թույլտվության տրամադրման կարգը

2.1 Հաճախորդը սույնով հավաստում է, որ մինչ Համակարգին մասնակցելու պայմաններին /այսուհետ` Պայմաններ/ իր համաձայնությունը տալու պահը իր կողմից լրացված բոլոր տվյալները /այսուհետ` Հաճախորդի տվյալներ/ ճիշտ են:

2.2. 4-րդ գլխով սահմանված կարգով Պայմաններին համաձայնություն տալու դեպքում Հաճախորդի տվյալներն ուղարկվում են Բանկ:

2.3 Բանկը Հաճախորդի տվյալների հիման վրա իրականացնում է Հաճախորդի նույնականացում և "Իմ Կոնվերս" ծառայության տեղեկատվական ամփոփագրով սահմանված գործողությունները Հաճախորդի կողմից կատարվելուց հետո վերջինիս էլեկտրոնային հասցեին ուղարկվում է հաղորդագրություն, որով Հաճախորդին հնարավորություն է ընձեռվում մուտք գործել Համակարգ: Իսկ եթե Հաճախորդը մերժվում է, ապա վերջինիս էլեկտրոնային հասցեին ուղարկվում է հաղորդագրություն, որտեղ նշվում է/են/ մերժման պատճառ/ներ/ը:

3. Կողմերի պատասխանատվությունը

3.1 Հաճախորդը պարտավորվում է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները Պայմանների 2.3 կետում նշված տվյալների/տեղեկությունների պատշաճ պահպանությունն ապահովելու և դրանց` երրորդ անձանց հասանելիությունը կանխարգելելու և բացառելու ուղղությամբ:

3.2 Բանկը պատասխանատվություն չի կրում Հաճախորդի բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների արտահոսքի համար, եթե դա տեղի է ունեցել Հաճախորդի մեղքով կամ վերջինիս անփութության հետևանքով:

4. Պայմաններին Հաճախորդի կողմից համաձայնություն տալը

4.1. Պայմաններին համաձայն լինելու դեպքում կատարեք նշում ստորև բերված վանդակում` սեղմելով "Համաձայն եմ" կոճակը:

-ով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար