Թեժ գիծ +37410 511 211

Սուբսիդավորվող Գյուղատնտեսական Վարկեր

 

Ոռոգման արդիական համակարգերի ներդրման վարկեր

Ոռոգման արդիական համակարգերի ներդրման վարկերը նախատեսված են բազմամյա տնկարկներով (պտղատու և խաղողի այգիներ, հատապտուղներ) բանջարանոցային և բոստանային մշակաբույսերով զբաղեցված տարածքներում համակարգերի ներդրման համար՝ բացառությամբ ջերմատների և ջերմոցային տնտեսությունների: 

Վարկերը տրամադրվում են հետևյալ հիմնական մոտեցումների կիրառմամբ` 

  • սուբսիդավորվող վարկերի տրամադրում՝ կապալառուի հետ կնքվող պայմանագրերի հիման վրա
  • սուբսիդավորվող վարկերի տրամադր,ում ՝ անմիջապես շահառուին

Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման ծրագիր

Նպատակ

Ծրագիրը նախատեսվում է գյուղատնտեսական մշակաբույսերով զբաղեցված տարածքներում՝ բացառությամբ ջերմատների և ջերմոցային տնտեսությունների, կաթիլային ոռոգման և/կամ անձրևացման համակարգերի ներդրման համար:

 

Ծրագիրն իրագործվում է հետևյալ հիմնական մոտեցումների կիրառմամբ.

- սուբսիդավորվող վարկերի տրամադրում՝ կապալառուի հետ կնքվող պայմանագրերի հիման վրա

- սուբսիդավորվող վարկերի տրամադրում՝ անմիջապես շահառուին

Շահառու

ՀՀ գյուղատնտեսությունում տնտեսվարող ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերեր

Վարկի գումար

Ծրագրի շրջանակներում կապալառուի միջոցով աշխատանքների իրականացման դեպքում 1 հա-ի համար կատարվող առավելագույն վարկային ներդրումն անկախ մշակաբույսից կազմում է՝

- 2.2 մլն ՀՀ դրամ` կաթիլային ոռոգման համակարգի համար

- 2.7 մլն ՀՀ դրամ` անձրևացման համակարգի համար

Ընդ որում տրամադրվող վարկերի մնացորդների հանրագումարը մեկ Շահառուի համար չի կարող գերազանցել 150.0 մլն ՀՀ դրամը:

Ծրագրի շրջանակներում առանց կապալառուի աշխատանքների իրականացման դեպքում 1 հա-ի համար կատարվող առավելագույն վարկային ներդրումն անկախ մշակաբույսից կազմում է՝

- 1.6 մլն ՀՀ դրամ` կաթիլային ոռոգման համակարգի համար

- 1.9 մլն ՀՀ դրամ` անձրևացման համակարգի համար

Ընդ որում տրամադրվող վարկերի մնացորդների հանրագումարը մեկ Շահառուի համար չի կարող գերազանցել 110.0 մլն ՀՀ դրամը:

Տարեկան անվանական տոկոսադրույք

19.02-31.12.2021թթ. ներառյալ ժամանակահատվածում կկիրառվեն հետևյալ պայմանները, որոնք կգործեն մինչև պայմանագրի ավարտը.

- 0%` վարկի տոկոսագումարը կսուբսիդավորվի ամբողջությամբ

Բանկի կողմից վարկի տրամադրման հետ կապված այլ վճարներ չեն սահմանվում

 

Վարկի տրամադրման հետ կապված այլ վճարներ չեն գանձվում

Տարեկան փաստացի տոկոսադրույք

 

0 - 14%
Ներառում է վարկը ստանալու համար անհրաժեշտ այլ վճարները՝ գրավի գնահատման, գրավի իրավունքի գրանցման, միասնական տեղեկանքի և նոտարական վավերացման:

 

Առավելագույն ժամկետ

 

Մինչև 36 ամիս
Վարկի մայր գումարի մարման համար կարող է սահմանվել արտոնյալ ժամանակահատված՝ առավելագույնը տարեկան 6 ամիս: Վարկի տոկոսագումարի մարման գործընթացն իրականացվում է ամսական վճարման եղանակով:

 

Այլ պայմաններ

- Վարկի գումարն անկանխիկ եղանակով՝ փուլ առ փուլ կամ միանվագ, փոխանցվում է կապալառուի կամ Շահառուի համապատասխան հաշվին:

- Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր և տուգանքներ չեն հաշվարկվում:

 

Հայաստանի Հանրապետությունում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար վարկեր

 

ՀՀ-ում 2019-2023 թթ. խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության ծրագիր

Նպատակ

 

Ծրագիրը նախատեսված է 0.5 - 100 հեկտար հատապտղանոց, ինտենսիվ պտղատու և խաղողի այգի հիմնելու համար:
Ծրագիրն իրագործվում է հետևյալ հիմնական մոտեցումների կիրառմամբ.
- սուբսիդավորվող վարկերի տրամադրում՝ կապալառուի հետ կնքվող պայմանագրերի հիման վրա
- սուբսիդավորվող վարկերի տրամադրում՝ անմիջապես շահառուին

 

Շահառու

ՀՀ գյուղատնտեսու¬թյու¬նում տնտեսվարող ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերեր, գյուղատնտեսական կոոպերատիվներ

Յուրաքանչյուր Շահառուի 1 հա այգեհիմնման աշխատանքների առավելագույն սահմանաչափեր

Եթե այգեհիմնումն իրականացնում է կապալառու կազմակերպությունը.

- Խաղողի այգի՝ 10.8 մլն ՀՀ դրամ, կարկտապաշտպան ցանցով՝ 14.4 մլն ՀՀ դրամ

- Ինտենսիվ պտղատու այգի՝ 18.7 մլն ՀՀ դրամ, կարկտապաշտպան ցանցով՝ 24.8 մլն ՀՀ դրամ

- Հատապտղանոց՝ 23.2 մլն ՀՀ դրամ, կարկտապաշտպան ցանց նախատեսված չէ

Եթե այգեհիմնումն իրականացնում է Շահառուն.

- Խաղողի այգի՝ 8.6 մլն ՀՀ դրամ, կարկտապաշտպան ցանցով՝ 11.5 մլն ՀՀ դրամ

- Ինտենսիվ պտղատու այգի՝ 14.9 մլն ՀՀ դրամ, կարկտապաշտպան ցանցով՝ 19.8 մլն ՀՀ դրամ

- Հատապտղանոց՝ 18.6 մլն ՀՀ դրամ, կարկտապաշտպան ցանց նախատեսված չէ

Յուրաքանչյուր Շահառուի տրամադրվող վարկերի մնացորդների հանրագումար

 

Եթե այգեհիմնումն իրականացնում է կապալառու կազմակերպությունը.
- Խաղողի այգի՝ 1,080 մլն ՀՀ դրամ, կարկտապաշտպան ցանցով՝ 1,440 մլն ՀՀ դրամ
- Ինտենսիվ պտղատու այգի՝ 1,870 մլն ՀՀ դրամ, կարկտապաշտպան ցանցով՝ 2,480 մլն ՀՀ դրամ
- Հատապտղանոց՝ 2,320 մլն ՀՀ դրամ, կարկտապաշտպան ցանց նախատեսված չէ
Եթե այգեհիմնումն իրականացնում է Շահառուն.
- Խաղողի այգի՝ 860 մլն ՀՀ դրամ, կարկտապաշտպան ցանցով՝ 1,152 մլն ՀՀ դրամ
- Ինտենսիվ պտղատու այգի՝ 1,490 մլն ՀՀ դրամ, կարկտապաշտպան ցանցով՝ 1,980 մլն ՀՀ դրամ
- Հատապտղանոց՝ 1,860 մլն ՀՀ դրամ, կարկտապաշտպան ցանց նախատեսված չէ

 

Տարեկան

անվանական տոկոսադրույք

 

19.02-31.12.2021թթ. ներառյալ ժամանակահատվածում կկիրառվեն հետևյալ պայմանները, որոնք կգործեն մինչև պայմանագրի ավարտը.

 

- 0%` վարկի տոկոսագումարը կսուբսիդավորվի ամբողջությամբ

Բանկի կողմից վարկի տրամադրման հետ կապված այլ վճարներ չեն սահմանվում

 

Տարեկան փաստացի տոկոսադրույք

 

0 - 14%
Ներառում է վարկը ստանալու համար անհրաժեշտ այլ վճարները՝ գրավի գնահատման, գրավի իրավունքի գրանցման, միասնական տեղեկանքի և նոտարական վավերացման:

 

Առավելագույն ժամկետ

 

Մինչև 96 ամիս
Վարկի մայր գումարի և տոկոսների մարման համար կարող է սահմանվել արտոնյալ ժամանակահատված՝ 60 ամիս: Վարկի մայր գումարի մարման գործընթացն իրականացվում է ամսական վճարման եղանակով:

 

Այլ պայմաններ

- Ծրագրի շրջանակներում տրամադրված վարկային միջոցներով չի նախատեսվում հողի ձեռքբերում:

- Ծրագրի շրջանակներում թույլատրվում են հիմնական միջոցների (կաթիլային ոռոգման համակարգ, տնկանյութ, կարկտապաշտպան ցանց), մատակարարում և ձեռք բերում, այգու հիմնման, կաթիլային ոռոգման համակարգի և կարկտապաշտպան ցանցի (ներդրման դեպքում) տեղակայման (մոնտաժման) աշխատանքներ:

- Յուրաքանչյուր վարկառու կարող է օգտվել պետական օժանդակության միայն մեկ տարբերակից:

- Շահառուները նույն հողակտորի վրա այգեհիմնման հետ կապված նույն աշխատանքներն իրականացնելու նպատակով չեն կարող օգտվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող պետական օժանդակության այլ ծրագրերից:

- Վարկի տրամադրումից 2 ամիս անց Բանկի կողմից իրականացվում է նպատակային մոնիտորինգ, իսկ տարեկան առնվազն մեկ անգամ՝ ֆինանսական մոնիտորինգ:

- Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր և տուգանքներ չեն հաշվարկվում:

 

 

Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր

Վարկը տրամադրվում է Վարկառուների կողմից Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքներում ագրոպարենային ոլորտում զարգացման ծրագրերի իրականացման նպատակով

ՀՀ-ում գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր

Նպատակ

ՀՀ համայնքներում գյուղատնտեսական կարողությունների ընդլայնում, արդիական տեխնոլոգիաների ներդրում, գյուղատնտեսության արդյունավետության բարձրացում

Վարկառու

Ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերեր, գյուղատնտեսական կոոպերատիվներ

Վարկի գումար

 Մեկ վարկի առավելագույն գումար.

- 3-15 մլն ՀՀ դրամ (ագրոպարենային ոլորտում զարգացման ծրագրերի իրականացման նպատակով)
- 3-30 մլն ՀՀ դրամ (ոչխարաբուծության, այծաբուծության զարգացման և ավանդական այգու հիմնման համար)
- 3-50 մլն ՀՀ դրամ (տավարաբուծության զարգացման համար)

Սույն Ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր տնտեսությանը տրամադրվող վարկերի ընդհանուր մնացորդը չի կարող գերազանցել 50 մլն ՀՀ դրամը: Վարկերը կարող են տրամադրվել առանձին փուլերով, սակայն առաջին փուլի գումարը պետք է լինի առնվազն 3 մլն ՀՀ դրամ:

 

Տարեկան անվանական տոկոսադրույք

 

19.02-31.12.2021թթ. ներառյալ ժամանակահատվածում կկիրառվեն հետևյալ պայմանները, որոնք կգործեն մինչև պայմանագրի ավարտը.

- 0%` վարկի տոկոսագումարը կսուբսիդավորվի ամբողջությամբ

Բանկի կողմից վարկի տրամադրման հետ կապված այլ վճարներ չեն սահմանվում

 

Տարեկան փաստացի տոկոսադրույքներ

 

0 - 14%
Ներառում է վարկը ստանալու համար անհրաժեշտ այլ վճարները՝ գրավի գնահատման, գրավի իրավունքի գրանցման, միասնական տեղեկանքի և նոտարական վավերացման:
 

 

Առավելագույն ժամկետ

 

- 3-15 մլն ՀՀ դրամ գումարով վարկերի դեպքում՝ մինչև 60 ամիս
- Խոզաբուծության և թռչնաբուծության նպատակով տրամադրվող վարկերի դեպքում՝ մինչև 36 ամիս
- Ավանդական այգու հիմնան նպատակով տրամադրվող վարկերի դեպքում՝ մինչև 84 ամիս

 

Ընդ որում, ներդրումների կառուցվածքում հիմնական միջոցների տեսակարար կշիռը մինչև 70% կազմելու դեպքում առավելագույն ժամկետը սահմանվում է 24 ամիս, իսկ 70% և ավելին կազմելու դեպքում՝ 60 ամիս:

Վարկի մայր գումարի մարման համար կարող է սահմանվել արտոնյալ ժամանակահատված.
- մինչև 12 ամիս,
- իսկ ավանդական այգու հիմնման նպատակով տրամադրվող վարկերի դեպքում` մինչև 48 ամիս:

 

Այլ պայմաններ

 

- Նախարարության կողմից տնտե¬սավարողներին տրված հավաստա¬գրի առկայությունը պարտադիր է։
- Սույն Ծրագրին չեն կարող մասնակցել ՀՀ յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով նախատեսված ներքոնշյալ վարկերի տոկոսագումարների սուբսիդավորմամբ իրականացվող ծրագրերի շահառու տնտեսվարողները.
ՀՀ-ում՝ գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության՝ լիզինգի
Գյուղատնտեսական հումքի մթերման (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի
Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի
ՀՀ գյուղատնտեսությունում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի
ՀՀ-ում ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ այգիների հիմնամ համար տրամադրվող վարկերի
ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի
ՀՀ-ում 2019-2024 թվականներին տավարաբուծության զարգացման պետական աջակցության
- Վերը նշված պետական աջակցության ծրագրերի շահառուները կարող են հանդիսանալ սույն Ծրագրի մասնակիցներ նշված կոնկրետ ծրագրի շրջանակներից դուրս ծրագրերի իրականացման համար, եթե այդ տնտեսվարողները բավարարում են Բանկի պայմաններին:
- Իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը.
վարկի համար դիմելու ամսաթվին նախորդող 12 ամիսների ընթացքում չպետք է ունենան հանրագումարային 30 օր և ավելի ժամկետանց վարկային պարտավորություններ,
պետք է ունենան բարվոք հարկային պատմություն (բացառությամբ մինչև 365 օրվա գրանցում ունեցող գյուղատնտեսական կոոպերատիվների), այսինքն`
• դիմումի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցված չէ, կամ.
• դիմումը ներկայացնելու օրը՝ 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ առկա ժամկետանց հարկային պարտավորությունները չեն գերազանցել 2019 թվականի ընթացքում միասնական գանձապետական հաշվից մարված հարկային պարտավորությունների, 2019 թվականի ընթացքում վճարված պետական տուրքի գումարների և 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ միասնական գանձապետական հաշվի մնացորդի հանրագումարի 1 տոկոսը:
- Վարկի տրամադրումից Բանկի կողմից վեցամսյա ժամկետում իրականացվում է նպատակային և ֆինանսական մոնիտորինգ:
- Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր և տուգանքներ չեն հաշվարկվում:

 

 

Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսագումարների սուբսիդավորման ծրագիր

Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսագումարների սուբսիդավորման ծրագիր

Նպատակ

 

Սույն ծրագրով տոկոսագումարների սուբսիդավորմամբ վարկերի նպատակները դասակարգվում են ըստ հետևյալ ուղղությունների`
- պտուղբանջարեղենի գնումներ 
- խաղողի գնումներ
- կաթի գնումներ
- սպանդանոցների կողմից գյուղատնտեսական կենդանիների գնումներ

 

Շահառու

Գյուղա¬տնտե¬սական մթերքների վերամշակմամբ զբաղվող իրա¬վաբա¬նական անձինք և անհատ ձեռնարկատերեր, գյուղատնտեսական կոոպերատիվներ

Վարկի գումար

Ծրագրի շրջանակներում նույն վարկառուին տրամադրվող վարկերի մնացորդների հանրագումարը չպետք է գերազանցի 1.8 մլրդ ՀՀ դրամը

Տարեկան

անվանական տոկոսադրույք

 

19.02-31.12.2021թթ. ներառյալ ժամանակահատվածում կկիրառվեն հետևյալ պայմանները, որոնք կգործեն մինչև պայմանագրի ավարտը.

 

- 0%` վարկի տոկոսագումարը կսուբսիդավորվի ամբողջությամբ

Բանկի կողմից վարկի տրամադրման հետ կապված այլ վճարներ չեն սահմանվում

 

Տարեկան փաստացի տոկոսադրույք

 

0 - 14%
Ներառում է վարկը ստանալու համար անհրաժեշտ այլ վճարները՝ գրավի գնահատման, գրավի իրավունքի գրանցման, միասնական տեղեկանքի և նոտարական վավերացման:

 

Առավելագույն ժամկետ

 

Մինչև 12 ամիս

Վարկի մայր գումարի մարման համար կարող է սահմանվել արտոնյալ ժամանակահատված՝ վարկը տրամադրելու պահից առնվազն 2 ամիս, բայց ոչ ավելի, քան 3 ամիս: Վարկի չսուբսիդավորվող տոկոսների վճարման պարտավորությունը առաջանում է տրամադրման պահից սկսած:

 

Այլ պայմաններ

 

- Իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը.
  • պետք է ունենան բարվոք վարկային պատմություն՝ վարկի համար դիմելու ամսաթվին նախորդող 12 ամիսների ընթացքում չպետք է ունենան հանրագումարային 30 օր և ավելի ժամկետանց վարկային պարտավորություններ,
  • դիմումի ներկայացման օրվան նախորդող աշխատանքային օրվա դրությամբ չպետք է ունենան չկատարված հարկային պարտավորություններ:
- Տրամադրվող վարկի գումարը չպետք է գերազանցի վարկառուի և գյուղացիական տնտեսությունների և/կամ կաթի հավաքմամբ զբաղվող իրավաբանական անձանց, այդ թվում՝ կոոպերատիվների և/կամ անհատ ձեռնարկատերերի (վաճառող) միջև կնքված պայմանագրերում նշված հումքի գնման արժեքը, իսկ հումքի գնման նվազագույն գներով հաշվարկված լինելու դեպքում՝ հումքի գնման ակնկալվող արժեքի 120 տոկոսը, ընդ որում տրամադրվող վարկի չափի հաշվարկում չի ներառվում վարկառուին սեփականության կամ օգտագործման իրավունքով պատկանող կամ վարկառուի հիմնադիր կամ բաժնետեր հանդիսացող անձանց և նրանց ընտանիքի անդամների (ծնող, ամուսին, զավակ) կողմից մշակվող հողատարածքների բերքից կամ կովերի կաթից վարկառուի հետ կնքված հումքի գնման պայմանագրերում նշված հումքի արժեքը:
- Պահածոների արտադրության նպատակով պտուղբանջարեղենի մթերումներ իրականացնող վարկառուներին նախորդ կետի շրջանակներում տրամադրվող վարկերից բացի մինչև 2020 թվականի դեկտեմբերի 30-ը կարող է տրամադրվել լրացուցիչ վարկ` մթերված պտուղբանջարեղենի վերամշակումից ստացվող պատրաստի արտադրանքի տարայավորման համար անհրաժեշտ ապակե տարաների, կափարիչների, ասեպտիկ պարկերի և դրանց տարաների ձեռք բերման համար անհրաժեշտ գումարի չափով:
- Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր և տուգանքներ չեն հաշվարկվում:

 

 Հայաստանի Հանրապետությունում տավարաբուծության զարգացման վարկեր

Վարկերը տրամադրվում են Հայաստանի Հանրապետությունում աճեցված տոհմային Խոշոր եղջերավոր կենդանիների (ԽԵԿ) ձեռքբերման և/կամ դրանց ներկրման նպատակով  

ՀՀ-ում 2019-2024թթ. տավարաբուծության զարգացման ծրագիր

Նպատակ

ՀՀ-ում աճեցված տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների (այսուհետ՝ ԽԵԿ) ձեռքբերում և/կամ ներկրում (ԽԵԿ՝ երինջներ և 14 - 17 ամսական էգ մատղաշներ (ներկրման դեպքում արտահանվող երկրում կարանտինի կանգնեցնելու, իսկ ՀՀ-ում՝ առուվաճառքի պայմանագրի կնքման դրությամբ))

Շահառու

Ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերեր, գյուղատնտեսական կոոպերատիվներ

Վարկի գումար

Ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր վարկառու տարեկան կորող է ձեռք բերել առավելագույնը 300 գլուխ տոհմային ԽԵԿ, իսկ տրամադրվող վարկերի ընդհանուր մնացորդը մեկ վարկառուի համար չի կարող գերազանցել 300 մլն ՀՀ դրամը:

Տարեկան անվանական տոկոսադրույք

 

19.02-31.12.2021թթ. ներառյալ ժամանակահատվածում կկիրառվեն հետևյալ պայմանները, որոնք կգործեն մինչև պայմանագրի ավարտը.

 

- 0%` վարկի տոկոսագումարը կսուբսիդավորվի ամբողջությամբ

Բանկի կողմից վարկի տրամադրման հետ կապված այլ վճարներ չեն սահմանվում

 

Տարեկան փաստացի տոկոսադրույք

 

0 - 14%
Ներառում է վարկը ստանալու համար անհրաժեշտ այլ վճարները՝ գրավի գնահատման, գրավի իրավունքի գրանցման, միասնական տեղեկանքի և նոտարական վավերացման:

 

Առավելագույն ժամկետ

 

Մինչև 60 ամիս
Վարկի մայր գումարի մարման համար կարող է սահմանվել արտոնյալ ժամանակահատված՝ վարկի տրամադրման 1-ին տարվա սկզբում առավելագույնը 12 ամիս:

 

Այլ պայմաններ

 

- Ծրագրի Շահառու չեն կարող հանդիսանալ Նախարարության կողմից պետական աջակցության և/կամ այլ պետական ծրագրերի շրջանակներում խնդրահարույց պարտավություններ ունեցող ֆիզիկական, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը։
- Վարկով նախատեսված գումարը անկանխիկ եղանակով՝ փուլ առ փուլ կամ միանվագ, փոխանցվում է վարկառուի համապատասխան հաշվին:
- Ծրագրի շրջանակներում ձեռք բերված տոհմային ԽԵԿ-ը օտարելու դեպքում ենթակա չէ կրկնակի վարկավորման։
- Շահառուն ներկայացնում է գրավոր պարտավորագիր՝ ձեռք բերվող Տոհմային ԽԵԿ-երն առնվազն երեք տարի Հայաստանի Հանրապետությունում տավարի նախրի վերարտադրության համար օգտագործելու վերաբերյալ։
- Բանկի կողմից առաջին մոնիտորինգն իրականացվում է Վարկը տրամադրելուց հետո երկու ամսվա ընթացքում:
- Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր և տուգանքներ չեն հաշվարկվում:

 

 

 Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ Լիզինգի պետական աջակցության ծրագիր

"Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ն (այսուհետ՝ Բանկ) ՀՀ էկոնոմիկայի նախարարության "Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ" պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի (այսուհետ՝ ՀՀ ԷՆ "ԳՏՏԶ ԾԻԳ" ՊՀ-ի ԳՖԿ) հետ ունեցած համագործակցության պայմանագրերի շրջանակում ՀՀ գյուղատնտեսության ոլորտում տնտեսվարող սուբյեկտներին առաջարկում է ՀՀ դրամով ֆինանսավորում հետևյալ պայմաններով.

ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ Լիզինգի պետական աջակցության ծրագիր

Նպատակ

 

Լիզինգը տրամադրվում է հետևյալ ոլորտներում օգտագործվող ագրոպարենային սարքավորումների ձեռք բերման նպատակով.
- անասնաբուծություն, այդ թվում՝ տավարաբուծություն, ոչխարաբուծություն, խոզաբուծություն, թռչնաբուծություն, ձկնաբուծություն, մեղվաբուծություն, արդյունագործական գազանաբուծություն
խխունջաբուծություն, 
- բուսաբուծություն, այդ թվում՝ ջերմատնային տնտեսություն
- սառնարանային տնտեսություն, այդ թվում՝ կաթի մթերման կայաններ, և կաթ տեղափոխող իզոթերմիկ ցիստերներ
- թարմ պտուղբանջարեղենի և հատիկաընդեղենի տեսակավորման, փաթեթավորման ու հատիկաընդեղենի զտման գործունեություն
- սպանդանոցային տնտեսություն, շարժական և շարժական մոդուլային սպանդանոցներ, ինչպես նաև սպանդանոցային ծառայություն մատուցողի կոմից ձեռք բերվող մսեղիքի տեղափոխման տրանսպորտային միջոցներ
- ագրովերամշակող արդյունաբերություն
ագրոպարենային ոլորտի այլ գործունեություն
- ագրոպարենային ոլորտի այլ գործունեություն, ինչպես նաև ավտոամբարձիչ և հիմնական միջոց հաշվառվող հումքի և արտադրանքի պահման մետաղյա տարողություններ ու գինեգործության ոլորտում օգտագործվող կաղնեփայտե տարաներ:

 

Լիզինգառու

ՀՀ գյուղատնտեսությունում տնտեսվարող ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերեր, գյուղատնտեսական կոոպերատիվներ

Լիզինգի գումար

Ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր լիզինգառուի կողմից ձեռք բերվող սարքավորումների արժեքների հանրագումարը չպետք է գերազանցի 1 մլրդ ՀՀ դրամը (լիզինգի առարկայի արժեքը ներառում է լիզինգի առարկայի ձեռք բերման գինը, լիզինգի առարկայի ՀՀ ներմուծման հետ կապված ծախսերը (տեղափոխում, այդ թվում՝ տեղափոխման հետ կապված այլ ծախսեր, մաքսազերծում, ավելացված արժեքի հարկ և այլն), այն դեպքում, երբ կառուցվածքը (կոնստրուկցիան) կազմում է լիզինգով ձեռք բերվող տեխնոլոգիական սարքավորման անբաժանելի մաս, այդ թվում՝ հավաքովի կառուցվածքով (կոնստրուկցիայով) սպանդանոցը, ապա կառուցվածքը կարող է դիտարկվել որպես լիզինգի առարկա):

Տարեկան անվանական տոկոսադրույք

 

19.02-31.12.2021թթ. ներառյալ ժամանակահատվածում կկիրառվեն հետևյալ պայմանները, որոնք կգործեն մինչև պայմանագրի ավարտը.

 

- 0%` լիզինգի տոկոսագումարը կսուբսիդավորվի ամբողջությամբ

Բանկի կողմից լիզինգի տրամադրման հետ կապված այլ վճարներ չեն սահմանվում

 

Տարեկան փաստացի տոկոսադրույք

 

0 - 14%
Ներառում է լիզինգը ստանալու համար անհրաժեշտ այլ վճարները՝ գրավի գնահատման, գրավի իրավունքի գրանցման, միասնական տեղեկանքի և նոտարական վավերացման:

 

Կանխավճար

Լիզինգի առարկայի ձեռք բերման գնի 20%

Առավելագույն ժամկետ

 

Մինչև 96 ամիս
Լիզինգի մայր գումարի մարման համար կարող է սահմանվել արտոնյալ ժամանակահատված՝ լիզինգը տրամադրելու պահից առավելագույնը 3 ամիս: Բացի այդ Բանկի կողմից կարող են սահմանվել լիզինգի հիմնական գումարի վճարման համար դադարի շրջաններ՝ տարեկան մինչև 6 ամիս ժամկետով: Լիզինգի չսուբսիդավորվող տոկոսների վճարման պարտավորությունը առաջանում է տրամադրման պահից սկսած:

 

Այլ պայմաններ

 

- Նույն լիզինգառուն Ծրագրից կարող է օգտվել մեկ անգամ:
- Լիզինգի առարկան Բանկի կողմից ենթակա է ապահովագրման վնասվածքի և կորստյան ռիսկերից (կասկո)՝ լիզինգի պայմանագրի գործողության ամբողջ ժամանակահատվածի ընթացքում:
- Այն դեպքում, երբ ջերմատունը կառուցվում և մոնտաժվում է կապալառուի միջոցով՝ Բանկի, կապալառուի և շահառուի միջև կնքված եռակողմ պայմանագրի հիման վրա, ապա ամբողջական ջերմատունը (այդ թվում՝ հողամասը, որի վրա կառուցվում է ջերմատունը)՝ համալրված անհրաժեշտ սարքավորումներով, կարող է դիտարկվել որպես լիզինգի առարկա (բացառությամբ այն դեպքի, երբ ջերմատունը կառուցվում է ՀՀ կառավարության 2019թ. նոյեմբերի 14-ի N1612-Լ որոշմամբ հաստատված Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագրի շրջանակներում):
- Այն դեպքում, երբ սառնարանային կամ գյուղատնտեսական նշանակության պահեստային տնտեսությունը կառուցվում և մոնտաժվում է կապալառուի միջոցով՝ Բանկի, կապալառուի և շահառուի միջև կնքված եռակողմ պայմանագրի հիման վրա, ապա ամբողջական սառնարանային կամ գյուղատնտեսական նշանակության պահեստային տնտեսությունը (այդ թվում՝ հողամասը, որի վրա կառուցվում է սառնարանային կամ գյուղատնտեսական նշանակության պահեստային տնտեսությունը)՝ համալրված անհրաժեշտ սարքավուրումներով, կարող է դիտարկվել որպես լիզինգի առարկա:
- Այն դեպքում, երբ սպանդանոցը կառուցվում և մոնտաժվում է կապալառուի միջոցով՝ Բանկի, կապալառուի և շահառուի միջև կնքված եռակողմ պայմանագրի հիման վրա, ապա ամբողջական սպանդանոցը (այդ թվում՝ հողամասը, որի վրա կառուցված է սպանդանոցը)՝ համալրված անհրաժեշտ սարքավորումներով, կարող է դիտարկվել որպես լիզինգի առարկա: Այս դեպքում սպանդանոցի կառուցման նախագիծը և անասնաբուժասանիտարական պահանջները նախապես համաձայնեցվում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ:
- Լիզինգի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր և տուգանքներ չեն հաշվարկվում:

 

 Ուշադրություն՝
Բոլոր այն վարկերի համար, որոնք համապատասխանում են "Սպառողական կրեդիտավորման մասին" ՀՀ օրենքի պահանջներին, վարկային հայտի վերաբերյալ դրական որոշում կայացնելուց հետո և նախքան վարկային պայմանագրի կնքումը, Բանկը Ձեզ տրամադրում է Անհատական թերթիկ՝ վարկի պայմանների և Ձեր կողմից տրամադրած փաստաթղթերի հիման վրա:

 

  ՀՀ գյուղատնտեսությունում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսդրույքների սուբսիդավորման ծրագիր


ՀՀ գյուղատնտեսությունում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսդրույքների սուբսիդավորման ծրագիր

Նպատակ

Ծրագիրը նախատեսված է կարկտապաշտպան ցանց ներդնելու՝

- 0.5-ից 10 հեկտար խաղողի այգում

- 0.5-ից 10 հեկտար ինտենսիվ պտղատու այգում

Ծրագիրն իրագործվում է հետևյալ հիմնական մոտեցումների կիրառմամբ.

- սուբսիդավորվող վարկերի տրամադրում՝ կապալառուի հետ կնքվող պայմանագրերի հիման վրա

- սուբսիդավորվող վարկերի տրամադրում՝ անմիջապես շահառուին

Շահառու

ՀՀ գյուղատնտեսությունում տնտեսվարող ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերեր

Յուրաքանչյուր Շահառուի 1 հա այգեհիմնման աշխատանքների առավելագույն սահմանաչափեր

Եթե այգեհիմնումն իրականացնում է կապալառու կազմակերպությունը.

- Խաղողի այգի՝ 3.6 մլն ՀՀ դրամ

- Ինտենսիվ պտղատու այգի՝ 8.5 մլն ՀՀ դրամ

Եթե այգեհիմնումն իրականացնում է Շահառուն.

- Խաղողի այգի՝ 2.88 մլն ՀՀ դրամ

- Ինտենսիվ պտղատու այգի՝ 6.8 մլն ՀՀ դրամ

Յուրաքանչյուր Շահառուի տրամադրվող վարկերի մնացորդների հանրագումար

Եթե այգեհիմնումն իրականացնում է կապալառու կազմակերպությունը.

- Խաղողի այգի՝ 36 մլն ՀՀ դրամ

- Ինտենսիվ պտղատու այգի՝ 85 մլն ՀՀ դրամ

Եթե այգեհիմնումն իրականացնում է Շահառուն.

- Խաղողի այգի՝ 28.8 մլն ՀՀ դրամ

- Ինտենսիվ պտղատու այգի՝ 68 մլն ՀՀ դրամ

Տարեկան

անվանական տոկոսադրույք

19.02-31.12.2021թթ. ներառյալ ժամանակահատվածում կկիրառվեն հետևյալ պայմանները, որոնք կգործեն մինչև պայմանագրի ավարտը.

- 0%` վարկի տոկոսագումարը կսուբսիդավորվի ամբողջությամբ

Բանկի կողմից վարկի տրամադրման հետ կապված այլ վճարներ չեն սահմանվում

Տարեկան փաստացի տոկոսադրույք

 

0 - 14%
Ներառում է վարկը ստանալու համար անհրաժեշտ այլ վճարները՝ գրավի գնահատման, գրավի իրավունքի գրանցման, միասնական տեղեկանքի և նոտարական վավերացման:

 

Առավելագույն ժամկետ

Մինչև 84 ամիս

Վարկի մայր գումարի մարման համար կարող է սահմանվել արտոնյալ ժամանակահատված՝ 12 ամիս: Վարկի մայր գումարի և տոկոսագումարի մարման գործընթացն իրականացվում է ամսական վճարման եղանակով:

Այլ պայմաններ

- Ծրագրի շրջանակներում թույլատրվում են հիմնական միջոցների (հենասյուն, ցանց և այլ օժանդակ մասեր) մատակարարում և տեղակայում (մոնտաժ):

- Յուրաքանչյուր վարկառու կարող է օգտվել պետական օժանդակության միայն մեկ տարբերակից:

- Շահառուները նույն հողակտորի վրա այգեհիմնման հետ կապված նույն աշխատանքներն իրականացնելու նպատակով չեն կարող օգտվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող պետական օժանդակության այլ ծրագրերից:

- Վարկի տրամադրումից 2 ամիս անց Բանկի կողմից իրականացվում է նպատակային մոնիտորինգ, իսկ տարեկան առնվազն մեկ անգամ՝ ֆինանսական մոնիտորինգ:

- Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր և տուգանքներ չեն հաշվարկվում:

  ՀՀ-ում 2019-2023թթ. ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջկցության ծրագիր

 

ՀՀ-ում 2019-2023թթ. ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջկցության ծրագիր

Նպատակ

ՀՀ-ում աճեցված տոհմային մանր եղջերավոր կենդանիների (այսուհետ՝ ՄԵԿ) ձեռքբերում և/կամ ներկրում
(ՄԵԿ՝ մինչև 18 ամսական հղի ոչխարներ և այծեր, 4-16 ամսական էգ և 6-16 ամսական արու մատղաշներ (ներկրման դեպքում արտահանվող երկրում կարանտինի կանգնեցնելու, իսկ Հայաստանի Հանրապետությունում՝ առուվաճառքի պայմանագրի կնքման դրությամբ))

Շահառու

Ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերեր, գյուղատնտեսական կոոպերատիվներ

Վարկի գումար

Յուրաքանչյուր մեկ գլուխ տոհմային ՄԵԿ-ի ձեռքբերման արժեք

Մինչև 450,000 ՀՀ դրամ (չհաշված տեղափոխման ծախսերը)

Յուրաքանչյուր շահառուի տրամադրվող վարկերի մնացորդների հանրագումար

Մինչև 900 մլն ՀՀ դրամ (առավելագույնը 2,000 գլուխ տոհմային ՄԵԿ, այդ թվում՝ 100 գլխից ոչ ավելի տոհմային արու մատղաշ (ոչխարի և այծի՝ 20:1 էգ/արու հարաբերությամբ))

Միայն 2019թ. համար մինչև ցուցանիշների ½-ը

Տարեկան

անվանական տոկոսադրույք

19.02-31.12.2021թթ. ներառյալ ժամանակահատվածում կկիրառվեն հետևյալ պայմանները, որոնք կգործեն մինչև պայմանագրի ավարտը.

 

- 0%` վարկի տոկոսագումարը կսուբսիդավորվի ամբողջությամբ

 

Բանկի կողմից վարկի տրամադրման հետ կապված այլ վճարներ չեն սահմանվում

Տարեկան փաստացի տոկոսադրույք

ՀՀ դրամ՝ ≤14%

Արտարժույթ՝ ≤9%

Ներառում է նաև վարկը ստանալու համար անհրաժեշտ այլ վճարները՝ գրավի գնահատման, գրավի իրավունքի գրանցման, միասնական տեղեկանքի և նոտարական վավերացման:

Առավելագույն ժամկետ

Մինչև 48 ամիս

Վարկի մայր գումարի մարման համար կարող է սահմանվել արտոնյալ ժամանակահատված՝ առավելագույնը 12 ամիս:

Այլ պայմաններ

  • Ծրագրի Շահառու չեն կարող հանդիսանալ Նախարարության կողմից պետական աջակցության և/կամ այլ պետական ծրագրերի շրջանակներում խնդրահարույց պարտավություններ ունեցող ֆիզիկական, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը։
  • Վարկով նախատեսված գումարը անկանխիկ եղանակով՝ փուլ առ փուլ կամ միանվագ, փոխանցվում է վարկառուի համապատասխան հաշվին:
  • Ծրագրի շրջանակներում ձեռք բերված տոհմային ՄԵԿ-ը օտարելու դեպքում ենթակա չէ կրկնակի վարկավորման։
  • Վարկառուն ներկայացնում է գրավոր պարտավորագիր՝ ձեռք բերվող Տոհմային ՄԵԿ-երն առնվազն երեք տարի Հայաստանի Հանրապետությունում ոչխարի և այծի հոտի վերարտադրության համար օգտագործելու և դրանց պահպանվածության, պտղատվության և ըստ սեռային կազմի սերնդի գլխաքանակի մասին ամենամյա հաշվետվություն (մինչև հաջորդ տարվա հունվարի 15-ը) տրամադրելու վերաբերյալ։
  • Բանկի կողմից առաջին մոնիտորինգն իրականացվում է Վարկը տրամադրելուց հետո երկու ամսվա ընթացքում:
  • Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր և տուգանքներ չեն հաշվարկվում:

 Թարմացվել է 26.08.2021թ. 14:35

Տեղեկատվական ամփոփագիր

Վարկի տրամադրման պայմանները մինչ 26.08.2021

Վարկի տրամադրման պայմանները մինչ 20.03.2021

Վարկի տրամադրման պայմանները մինչ 01.12.2020