Թեժ գիծ +37410 511 211

Հիփոթեքային վարկ - Էլիտ Գրուպ

Կոնվերս Բանկի և "Էլիտ Գրուպ" ընկերության հետ համատեղ հիփոթեքային վարկ

Հիփոթեքային վարկավորման համար հատուկ արտոնյալ պայմաններ Կոնվերս Բանկի և Էլիտ Գրուպ ընկերության հետ համատեղ ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Ձորափ թիվ 40/13 հասցեում կառուցվող շենքից բնակարաններ ձեռք բերելու և ձեռք բերված բնակարանները վերանորոգելու նպատակով:

Սեփական միջոցներով վարկավորման պայմաններ

Անշարժ գույքի ձեռքբերման վարկեր
Վարկի արժույթ ՀՀ դրամ ԱՄՆ դոլար Եվրո
Վարկի առավելագույն գումար 60.000.000 ՀՀ դրամ Առանց սահմանափակման
Վարկի առավելագույն ժամկետ 10 տարի 20 տարի
Վարկի տոկոսադրույք

(ԿԲԼՏ*+5.75)%1

(ԿԲԼՏ* + 6.5)%1 (ԿԲԼՏ* + 8.8)%1

 

Վարկ/գրավ հարաբերակցության առավելագույն մեծություն

85% Անշարժ գույքի (գնման իրավունքի) Հսկիչ գնի2 նկատմամբ, սակայն ոչ ավել, քան փաստացի ձեռքբերման արժեքի 100%-ը

Լրացուցիչ անշարժ գույքի գրավադրման դեպքում ձեռքբերվող անշարժ գույքի (գնման իրավունքի)Հսկիչ գնի և լրացուցիչ գույքի իրացվելի արժեքների հանրագումարի 90%, սակայն ոչ ավել, քան փաստացի ձեռքբերման արժեքի 100%-ը
Վարկի տրամադրման միանվագ վճար Վարկի գումարի 0.5 տոկոսի չափով, նվազագույնը՝ 25,000 ՀՀ դրամ (գանձվում է մինչև վարկի տրամադրումը)
Վարկային հայտի ուսումնասիրության միանվագ վճար 5,000 ՀՀ դրամ (գանձվում է վարկային հայտը մուտքագրելիս)
Վարկային հաշվի սպասարկման ամսական վճար 2,000 ՀՀ դրամ
Բնակելի Անշարժ գույքի վերանորոգում**
Վարկի արժույթ ՀՀ դրամ ԱՄՆ դոլար Եվրո
Վարկի առավելագույն գումար 30.000.000 ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար/Եվրո
Վարկի առավելագույն ժամկետ 10 տարի
Վարկի տոկոսադրույք

(ԿԲԼՏ*+6.75)%

(ԿԲԼՏ* + 7)% (ԿԲԼՏ* + 9.3)%

Վարկ/գրավ հարաբերակցության առավելագույն մեծություն

  • Լիկվիդային արժեք 60%
  •  Սույն որոշմամբ սահմանված ՀՎՊ առկայության դեպքում՝ ՀՎՊ-ով սահմանված սահմանաչափի մնացորդի չափ՝ պակասեցված նույն ՀՎՊ ներքո տրամադրված՝ անշարժ գույքի ձեռքբերման վարկի մնացորդով)
Վարկի տրամադրման միանվագ վճար Գանձվում է մինչև վարկի տրամադրումը՝
Վարկի գումարի 0.5 տոկոսի չափով, նվազագույնը 25,000 ՀՀդրամ
Վարկային հայտի ուսումնասիրության միանվագ վճար 5,000 ՀՀ դրամ (գանձվում է վարկային հայտը մուտքագրելիս)
Վարկային հաշվի սպասարկման ամսական վճար 2,000 ՀՀ դրամ

* Կոնվերս Բանկի Լողացող Տոկոսադրույք

1 Կանխավճարը 50% և ավելի լինելու դեպքում Բանկի կողմից տրամադրվող վարկի տոկոսադրույքը կարող է նվազեցվել. ՀՀ դրամով վարկի դեպքում՝ մինչև (ԿԲԼՏ + 4.75)%, ԱՄՆ դոլարով վարկի դեպքում՝ մինչև (ԿԲԼՏ + 5.5)%, եվրոյով վարկի դեպքում՝ մինչև (ԿԲԼՏ + 8.8)%: 
2 Հսկիչ գինը սահմանված է Բանկի կողմից որպես անշարժ գույքի մեկ քառակուսի մետր տարածքի (բնակելի կամ հասարակական տարածքի) համար, որը կազմում է առավելագույնը 900 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ բազմապատկած ձեռք բերվող անշարժ գույքի ընդհանուր մակերես՝ արտահայտված քառակուսի մետրով: Այլ արժույթով վարկավորման դեպքում տրամադրվող վարկի գումարը հաշվարկվում է վարկային հայտի ներկայացման օրվա դրությամբ Բանկի՝ ԱՄՆ դոլարի կանխիկ վաճառքի փոխարժեքով:

Ընդհանուր դրույթներ և պայմաններ

"Անշարժ գույքի ձեռքբերման վարկեր"

Ապահովում

  •  Ձեռքբերվող անշարժ գույքի (ավարտված լինելու դեպքում) գրավ կամ
  •  Գնման իրավունքի գրավ, որի դեպքում սեփականության իրավունքի վկայականի ստացումից հետո առավելագույնը 1 տարի անց այն նույնպես կգրավադրվի հօգուտ Բանկի:
  •  Կառուցապատողի հատուկ հաշվին առկա Գնորդի կողմից մուտքագրված միջոցների կամ դրանց մի մասի գրավ, եթե առկա է համաձայնություն հոգուտ բանկի գրավադրման վերաբերյալ:

Հաճախորդներին առաջարկվող հիմնական վարկային պայմանագրով (այսուհետ՝ ՀՎՊ) սահմանվող վարկավորման չափ

Ձեռքբերվող գույքի Հսկիչ գնի2 մեծություն, իսկ լրացուցիչ գույքի գրավադրման դեպքում՝ ձեռքբերվող անշարժ գույքի Հսկիչ գնի2 և լրացուցիչ գույքի իրացվելի արժեքների հանրագումարի 90%:

Վարկի վաղաժամկետ մարման տուգանք

Համաձայն պայմանագրի

Տուժանք

Պայմանագրով նախատեսված մարման ժամկետների խախտում թույլ տալու դեպքում Վարկառուն Բանկին վճարում է տույժ` ժամկետանց գումարի 0.13% չափով՝ կետանցի յուրաքանչյուր օրվա համար:

Վարկի և տոկոսագումարների մարման կարգ

Կատարվում է ամսական կտրվածքով հետևյալ եղանակներից մեկով`

  • "Անուիտետային" (հավասարաչափ ամսական մարում), որի մեջ փոփոխական մասերով մտնում են մայր գումարը և կուտակված տոկոսները,
  • "Զսպանակաձև" (փոփոխական ամսական մարում), որի մեջ մայր գումարը մտնում է հավասար չափով, իսկ կուտակված տոկոսները` փոփոխական:

Այլ պայմաններ

Ձեռքբերվող գույքի գնահատում չի պահանջվում:

Ձեռքբերվող գույքի կանխավճարը վարկային հայտի ներկայացման պահին մուտքագրվում է "Էլիտ Գրուպ" ՓԲԸ անվամբ բացված կառուցապատողի հատուկ հաշվին:

Այլ պայմանները՝ համաձայն վարկային հայտի ներկայացման պահին "Նորամուտ" վարկատեսակի համար Բանկում գործող պայմանների:

"Բնակելի Անշարժ գույքի վերանորոգում"

Ապահովում

Վարկը պետք է ապահովված լինի վերանորոգվող անշարժ գույքի կամ դրա գնման իրավունքի և/կամ հավելյալ անշարժ գույքի կամ հատուկ հաշվին առկա միջոցների գրավով

Վարկի վաղաժամկետ մարման տուգանք

Համաձայն պայմանագրի

Տուժանք

Պայմանագրով նախատեսված մարման ժամկետների խախտում թույլ տալու դեպքում Վարկառուն Բանկին վճարում է տույժ` ժամկետանց գումարի 0.13% չափով՝ կետանցի յուրաքանչյուր օրվա համար:

Վարկի և տոկոսագումարների մարման կարգ

Կատարվում է ամսական կտրվածքով հետևյալ եղանակներից մեկով`

  • "Անուիտետային" (հավասարաչափ ամսական մարում), որի մեջ փոփոխական մասերով մտնում են մայր գումարը և կուտակված տոկոսները,
  • "Զսպանակաձև" (փոփոխական ամսական մարում), որի մեջ մայր գումարը մտնում է հավասար չափով, իսկ կուտակված տոկոսները` փոփոխական:

Այլ պայմաններ

Այլ պայմանները՝ համաձայն վարկային հայտի ներկայացման պահին "Մոդեռն" վարկատեսակի համար Բանկում գործող պայմանների

Անշարժ գույքի ձեռքբերման "Նորամուտ" վարկի տեղեկատվական ամփոփագիր

Տան վերանորոգման/բարելավման վարկի "Մոդեռն" տեղեկատվական ամփոփագիր

ԱՀԸ ՎՎԿ ՓԲԸ կողմից վերաֆինանսավորվող վարկավորման պայմաններ

Բնակարան երիտասարդներին ՎՎԿ ՓԲԸ կողմից վերաֆինանսավորվող վարկավորման պայմաններ