Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

"Կոնվերս բանկը" սկսել է "Ձմեռային անակնկալ" նոր ժամկետային ավանդը` 12% տոկոսադրույքով:

06.12.2010

"Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն 2010թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2011թ. փետրվարի 28-ը կազմակերպում է նոր տեսակի "Ձմեռային անակնկալ" ժամկետային ավանդի ակցիան:

Ավանդներն ընդունվում են ՀՀ դրամով, նվազագույն գումարը` 50 հազար ՀՀ դրամ, ժամկետը` մեկ տարի: Տոկոսադրույքի վճարումը կատարվում է ներդրման պահին, հաճախորդի ցանկության դեպքում տոկոսները կարող են փոխանցվել VISA GIFT քարտին:

"Ձմեռային անակնկալ" նոր տեսակի ժամկետային ավանդի ակցիայի ընթացքում հաճախորդին կառաջարկվի վճարային քարտ հետևյալ պայմաններով` VISA CLASSIC, կամ Master Standard` տարեկան սպասարկման վարձը` անվճար, VISA Gold, կամ Master Gold` տարեկան սպասարկման վարձը` 50% զեղչով:

Ակցիայի շրջանակներում, 2011թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ առկա ավանդատուների միջև կանցկացվի խաղարկություն, որի արդյունքում գլխավոր մրցանակին արժանացած ավանդատուն կշահի ուղեգիր դեպի Եգիպտոս:

Հիշեցնենք, որ "Կոնվերս բանկը" նախկինում ևս նմանատիպ ակցիաներ իրականացրել է, որոնց արդյունքում գլխավոր մրցանակի արժանացած հաճախորդները շահել են ուղևորություն դեպի Դիսնեյ Լենդ, Թուրին, Եգիպտոս, Դուբայ, Պրահա:

← Վերադառնալ ցուցակին