Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս Բանկը բացեց իր նոր՝ "Դավթաշեն" մասնաճյուղը

12.03.2013

Ս.թ. մարտի 12-ին Դավթաշեն, 3-րդ թաղամաս, 18/6 տարածք հասցեում պաշտոնապես բացվեց Կոնվերս Բանկի 33-րդ մասնաճյուղը: ՛՛Դավթաշեն՛՛ մասնաճյուղը լավագույնս հարմարեցված է բանկային ժամանակակից ծառայությունների սպասարկման ստանդարտներին, հագեցած է անհրաժեշտ սարքավորումներով և հմուտ անձնակազմով:

Իրավաբանական անձանց սպասարկումն առանձնացված է, ինչը հնարավորություն է տալիս տարանջատել հաճախորդներին ու նրանց կողմից իրականացվող գործարքները՝ իրականացնելով առավել արագ սպասարկում:
Հիշեցնենք, որ դեկտեմբեր ամսից բացվել և արդեն գործում է նաև Կոնվերս Բանկի ՛՛Զեյթուն՛՛ մասնաճյուղը: Բացի այդ, օրերս նոր հասցեում բարելավված նոր պայմաններով վերագործարկվեց Սևան քաղաքի մասնաճյուղը:
Ներկայում Կոնվերս Բանկը Երևան քաղաքում ունի 15, իսկ ՀՀ մարզերում 18 մասնաճյուղ` ներառյալ երկու Փոստբանկ մասնաճյուղերը` Երևան և Կապան քաղաքներում:

Նպատակ ունենալով անընդհատ կատարելագործել իր բանկ-հաճախորդ հարաբերությունները` Կոնվերս Բանկը շարունակաբար բարելավում է և° իր մասնաճյուղերը, և° առաջարկվող պրոդուկտները` ապահովելով բարձր չափանիշներին համապատասխանություն և հաճախորդների սպասարկման համար առավել բարենպաստ և ժամանակակից պայմաններ:

Կոնվերս Բանկի հաճախորդամետ քաղաքականության շնորհիվ ընդամենը վերջին մեկ տարվա ընթացքում Բանկի հաճախորդների թվաքանակն ավելացել է ավելի քան 40%-ով, գերազանցելով նախորդ տարվա համար պլանավորած քանակը:

Շուտով կբացվեն Կոնվերս Բանկի ևս 2 նոր մասնաճյուղեր՝ Աշտարակ և Դիլիջան քաղաքներում:

← Վերադառնալ ցուցակին