Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս բանկի "Մաստեր Վոյաժ" ակցիայի հաղթողները մեկնում են Թաիլանդ

03.05.2013

Ս.թ. մայիսի 2-ին կայացավ Կոնվերս բանկի "Մաստեր Վոյաժ" մրցանակաբաշխությունը՝ Mastercard և Maestro քարտապանների համար: Առաջին և երկրորդ մրցանակները՝ 14 և 7 օրյա ուղևորություններ դեպի հեքիաթային Թաիլանդ, հանդիսավորությամբ հանձնվեցին ակցիայի հաղթողներին:
Նշված ճամփորդական փաթեթները, որոնցից յուրաքանչյուրը նախատեսված էր երկու անձի համար, շահեցին միաժամանակ և՛ քանակով և՛ գումարային մեծությամբ ամենաշատ անկանխիկ գործարքներ իրականացրած քարտապաններ Սուսաննա Հովհաննիսյանը և Լիանա Պուրտոյանը: Ակցիայի մյուս հաղթողները՝ ևս 50 քարտատերեր, որպես նվեր ստացան ամենատարբեր կենցաղային տեխնիկա:
Մրցանակաբաշխության էկզոտիկ մթնոլորտը էլ ավելի ընդգծեց միջոցառման ուղղվածությունը և մասնակիցներին հաղորդեց յուրահատուկ տրամադրություն` հնարավորություն տալով մի քանի ժամով տեղափոխվել Թաիլանդ:
Հիշեցնենք, որ Կոնվերս Բանկի "Մաստեր Վոյաժ" ակցիան գործում էր 2012թ. դեկտեմբերի 1-ից մինչև ս.թ. ապրիլի 1-ը, որի ընթացքում իրականացնելով անկանխիկ գործարքներ Կոնվերս Բանկի Mastercard և Maestro քարտերով, քարտապանները հնարավորություն ունեին ստանալու գլխավոր երկու մրցանակները:
Գործարքների հաշվարկն իրականացվել է հետևյալ սկզբունքով.
- Հաճախորդի կողմից կատարված գործարքներից յուրաքանչյուրը դիտարկվել է որպես 30 միավոր;
- Ակցիայի ողջ ընթացքում հաճախորդի կողմից կատարված գործարքների հանրագումարի յուրաքանչյուր 1000 դրամը դիտարկվել է որպես 1 միավոր;
- Ակցիայի պայմանների համաձայն, կոմունալ ծառայությունների դիմաց կատարված անկանխիկ վճարումները չեն հաշվարկվել, իսկ միևնույն առևտրային կետից նույն օրվա ընթացքում կատարված գնումները դիտվել են որպես 1 գործարք:

Նմանատիպ ակցիաների միջոցով Կոնվերս Բանկը ձգտում է խթանել մեր երկրում անկանխիկ գործարքների իրականացումը: Բանկի ակտիվ գործունեության և հաճախորդների ցուցաբերած բարձր վստահության շնորհիվ Կոնվերս Բանկի պլաստիկ քարտերի քանակն արդեն իսկ գերազանցել է 100,000-ի սահմանագիծը:

← Վերադառնալ ցուցակին