Կոնվերս բանկը ներդրել է Շիրակի մարզի զարգացմանը միտված երկու վարկային պրոդուկտ
18.02.2019 - Շիրակի մարզում ՓՄՁ և գյուղատնտեսության ոլորտների զարգացման նպատակով Կոնվերս Բանկը ներդրել է "Գյումրի" և "Գյումրի ագրո" վարկային պրոդուկտները: Դրանցից առաջինի՝ ՓՄՁ ֆինանսավորման "Գյումրի" պրոդուկտի շրջանակում նախատեսվում է տարածաշրջանում զբոսաշրջության (ներառյալ զբոսաշրջային ենթակառույցները), առևտրի ու սպասարկման ոլորտներում ներդրումային ծրագրերի, այդ թվում՝ Start-Up ֆինանսավորում:
Կոնվերս Բանկը երկու ակցիա է գործարկել Սիրահարների տոներին ընդառաջ
13.02.2019 - Սիրահարների տոների կապակցությամբ Կոնվերս Բանկը հանդես է գալիս երկու ակցիայով՝ քարտապան հաճախորդներին առաջարկելով սիրելիների համար գնել նվերներ, ինչպես նաեւ առցանց պատվիրել վճարային քարտ՝ արտոնյալ պայմաններով:
Կոնվերս Բանկը կրկին արժանացել է KBC բանկի "Euro STP Excellence Award" մրցանակին
12.02.2019 - Երկրորդ տարին անընդմեջ Կոնվերս Բանկն արժանանում է որակի գերազանցության Euro STP Escellence Award մրցանակի: Եվրոպական առաջատար բանկերից մեկի՝ բելգիական KBC Bank N.V. բանկի այս հեղինակավոր մրցանակը Կոնվերս Բանկին է շնորհվել "միջազգային փոխանցումների իրականացման բարձր որակի և բացառիկ աճի ապահովման համար":
Կոնվերս Բանկի աջակցությամբ Մայր թատրոնին կից Փոքր բեմ՝ Black Box կբացվի
04.02.2019 - Առաջիկայում Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Փոքր բեմի՝ Black Box-ի բացման արարողությունը: Նախաձեռնությունը կյանքի է կոչվել Կոնվերս Բանկի աջակցությամբ:
Կոնվերս Բանկն առաջարկում է առցանց վարկավորում՝ ցածր փաստացի տոկոսադրույքով
01.02.2019 - Կոնվերս Բանկը գործարկել է առցանց վարկավորման հարթակ՝ իր հաճախորդներին հնարավորություն ընձեռելով հաշված րոպեների ընթացքում ստանալ առցանց վարկեր այս պահին Հայաստանում լավագույն պայմաններով:
Ֆրութֆուլ Արմենիայի շնորհիվ Արմավիրի մարզի երկու բժկական կենտրոններ համալրվել են սարքավորումներով և գույքով
21.01.2019 - Մեծամորի հիվանդանոցն ու Արմավիրի բժշկական կենտրոնը համալրվել են գույքով և սարքավորումներով: Դա հնարավոր է դարձել Դա հնարավոր դարձավ Արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանի կողմից ստեղծած "Ֆրութֆուլ Արմենիա" հիմնադրամի նվիրաբերության շնորհիվ, ինչի արդյունքում,մասնավորապես, Արմավիրի բժշկական կենտրոնի համար գաստրոսկոպիկ սարքավորում է ձեռքբերվել, իսկ Մեծամորի հիվանդանոցում սենյակներ են կահավորվել: