Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս Բանկն իր ուսանող հաճախորդների համար գործարկել է "Կերտիր քո վարկային պատմությունը" ակցիան:

Կոնվերս Բանկն իր ուսանող հաճախորդների համար գործարկել է "Կերտիր քո վարկային պատմությունը" ակցիան:

23.05.2017 - Ակցիայի շրջանակում մինչեւ 2018թ. հուլիսի 1-ը քարտերով 500 հազ. դրամ եւ ավելի գումարով անկանխիկ գործարք կատարած ուսանողները հնարավորություն կստանան Կոնվերս Բանկում ստանալ հիփոթեքային վարկ՝ գործող տոկոսադրույքից ցածր դրույքաչափով, ինչպես նաև ուսանողներին կտրամադրվի մինչեւ 400 հազ. դրամ գումարով, 36 ամիս մարման ժամկետով եւ 15% տարեկան տոկոսադրույքով առանց սպասարկման վճարի MC Standard պլաստիկ քարտ՝ վարկային սահմանաչափով: Բանկի կանխիկացման կետերում ու բանկոմատներում գումարի կանխիկացումից միջնորդավճար չի գանձվի:

Կոնվերս Բանկ ՓԲԸ-ն ավարտել է դոլարային պարտատոմսերի առաջին տրանշի տեղաբաշխումը

Կոնվերս Բանկ ՓԲԸ-ն ավարտել է դոլարային պարտատոմսերի առաջին տրանշի տեղաբաշխումը

16.05.2017 - 2017թ մայիսի 16-ին Կոնվերս Բանկ ՓԲԸ-ն ավարտել է դոլարային պարտատոմսերի առաջին տրանշի տեղաբաշխումը:

Կոնվերս Բանկի նախաձեռնությամբ կայացավ գերմանական երաժշտության երեկո՝ նվիրված Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունման մեկամյակին

Կոնվերս Բանկի նախաձեռնությամբ կայացավ գերմանական երաժշտության երեկո՝ նվիրված  Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունման մեկամյակին

15.05.2017 - Մայիսի 15-ին Կոնվերս Բանկի նախաձեռնությամբ կայացավ գերմանական երաժշտության երեկո՝ նվիրված Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունման մեկամյակին:

"Կոնվերս Բանկ" ՓԲԸ կողմից թողարկված պարտատոմսեր

"Կոնվերս Բանկ" ՓԲԸ կողմից թողարկված պարտատոմսեր

05.05.2017 - Մայիսի 5-ին սկսվել է Կոնվերս Բանկի թողարկած կորպորատիվ պարտատոմսերի առաջին տրանշի տեղաբաշխումը, ինչից հետո պարտատոմսերը ցուցակվելու են "Nasdaq OMX Armenia" ԲԲԸ կորպորատիվ պարտատոմսերի հարթակում՝ երկրորդային շուկայում շրջանառվելու համար:

"Իմ ֆինանսների ամիսը" Կոնվերս Բանկում

"Իմ ֆինանսների ամիսը" Կոնվերս Բանկում

21.04.2017 - Ապրիլի 19-ին Կոնվերս Բանկը հյուրընկալել է ՀՀ ԿԲ "Իմ ֆինանսների ամիս" միջոցառման մոտ 50 մասնակիցների՝ հիմնականում երիտասարդների: Ճանաչողական այցի շրջանակում հյուրերը շրջել են Կոնվերս Բանկի Գլխավոր Գրասենյակում, ինչպես նաև հանդիպել Բանկի ներկայացուցիչների հետ:

Կոնվերս Բանկը մեկնարկել է բնակարանային ֆինանսավորման նոր ծրագիր

Կոնվերս Բանկը մեկնարկել է բնակարանային ֆինանսավորման նոր ծրագիր

31.03.2017 - Հայաստանում էներգաարդյունավետ բնակշինարարության խթանման նպատակով Կոնվերս Բանկը սկսել է ՀՀ-ում Բնակարանային ֆինանսավորման նոր ծրագիր: Վարկավորման Ծրագիրն իրականացվում է Ազգային հիփոթեքային ընկերության հետ Կոնվերս Բանկի համագործակցության շրջանակներում: