Թեժ գիծ +37410 511 211

Նորամուտ

Նորամուտ

Վարկը տրամադրվում է ՀՀ քաղաքացի և/կամ ռեզիդենտ անձանց` բնակարան, առանձնատուն կամ հողատարածք գնելու համար:

Վարկավորման պայմաններն են. 

Վարկի արժույթը Վարկը տրամադրվում է ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով կամ Եվրոյով:
Վարկի նվազագույն գումար
2,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ
Ժամկետ

Նվազագույնը՝ 60 ամիս

Առավելագույնը`

  1. ՀՀ դրամի դեպքում 84 ամիս
  2. ԱՄՆ դոլարի և Եվրոյի դեպքում 240 ամիս

 

 

 

  

 

 

 

 

Տոկոսադրույքը

 

Կանխավճար

Տարեկան տոկոսադրույք

PTI*

Այլ պայմաններ

USD EURO AMD USD/EUR AMD

 

 

 

 

50% և ավելի

 

 

 

 

13%(ԿԲՀՏ+6.25%)

 

 

 

 

12% (ԿԲՀՏ+7.5%)

 

 

 

 

 17% (ԿԲՀՏ+6.5%)

 

 

Եկամուտների վերլուծության դեպքում

Առանց եկամուտների վերլուծության՝ 2 երաշխավոր/համավարկառու և կանխավճարի մուտքագրում Բանկային հաշվին
Սույն տոկոսադրույքները գործում են միայն եկամուտների վերլուծություն չկատարելու դեպքում
<= 60% <=50%
40% և ավելի 9.75% (ԿԲՀՏ1+3%) 8% (ԿԲՀՏ1+3.5%) 16% (ԿԲՀՏ1+5%) <= 60% <=50% 1 երաշխավոր/ համավարկառու
30-39.9% 11% (ԿԲՀՏ1+4.25%)

9% (ԿԲՀՏ1+4.5%)

16% (ԿԲՀՏ1+5%) <= 55% <=50%
20-29.9% 11.25% (ԿԲՀՏ1+4.5%) 10% (ԿԲՀՏ1+5.5%) 17% (ԿԲՀՏ1+6%) <= 50% <=45%
10-19.9% 13% (ԿԲՀՏ1+6.25%) 12%(ԿԲՀՏ1+7.5%)

-

<= 45%

-

Լրացուցիչ գույքի գրավադրման դեպքում՝
0% ԿԲՀՏ1+4.25% ԿԲՀՏ1+4.5% ԿԲՀՏ1+7.5% <= 60% 1 երաշխավոր/ համավարկառու

 Վարկի տրամադրման վճար

Գանձվում է մինչև վարկի տրամադրումը՝

Վարկի գումարի 1 տոկոսի չափով, նվազագույնը 25,000 ՀՀդրամ

Վարկային հայտի ուսումնասիրության վճար 5,000 ՀՀ դրամ, գանձվում է միանվագ վարկային հայտը մուտքագրելիս
Վարկային հաշվի սպասարկման վճար  Ամսական 2,000 ՀՀ դրամ

* PTI - Վարկի գծով մայր գումարի և կուտակված տոկոսների ամսական մարումների առավելագույն չափը հարաբերած վարկառուի և վերջինիս հետ ընդհանուր տնտեսություն վարող այլ անդամների, առկայության դեպքում համավարկառուի ամսական զուտ եկամուտներին

1ԿԲՀՏ - "Կոնվերս բանկի" հաշվարկային տոկոսադրույք

Ընդհանուր դրույթներ և պայմաններ

Սահմանափակումներ

  • Վարկի գծով մայր գումարի և կուտակված տոկոսների ամսական մարումների առավելագույն չափը չի կարող գերազանցել Վարկառուի և վերջինիս հետ ընդհանուր տնտեսություն վարող այլ անդամների, առկայության դեպքում համավարկառու/ներ/ի ամսական զուտ եկամուտների 45-60%-ը /PTI/՝ կախված կանխավճարի չափից /50% և ավելի կանխավճարի դեպքում եկամուտների վերլուծությունը պարտադիր չէ/;
  • 25 մլն ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար/Եվրո և ավելի վարկի դեպքում վարկի տրամադրման պահին առկա բոլոր վարկերի, այդ թվում նաև ընդհանուր տնտեսություն վարող այլ անդամների վարկերի գծով մայր գումարների և կուտակված տոկոսների ամսական մարումների առավելագույն չափը չի կարող գերազանցել վարկառուի և վերջինիս հետ ընդհանուր տնտեսություն վարող այլ անդամների, առկայության դեպքում համավարկառու/ներ/ի ամսական զուտ եկամուտների հանրագումարի 55-70%-ը /OTI/՝ PTI+10% /50% և ավելի կանխավճարի դեպքում եկամուտների վերլուծությունը պարտադիր չէ/,
  • վարկի դիմելու պահին վարկառուի տարիքի և վարկի ժամկետի գումարը չի կարող գերազանցել 65-ը:
  • Հողատարածքի ձեռք բերման դեպքում նպատակայնությունը պետք լինի բացառապես բնակելի տարածքի կառուցապատման նպատակով, ընդ որում, շինարարական աշխատանքները պետք է սկսվեն և ավարտվեն առավելագույնը վարկի տրամադրման օրվանից երկու տարվա ընթացքում: Նշված ժամկետում կառուցապատումը չավարտելու և արդյունքների նկատմամբ պետական գրանցում չկատարելու դեպքում Բանկի կողմից այն կդիտարկվի որպես վարկի ոչ նպատակային օգտագործում և կկատարվի տոկոսադրույքի վերանայում կամ վարկի վաղաժամկետ մարման պահանջ:
  • 1 կամ 2 երաշխավորի/համավարկառուի առկայություն,
  • Վերջին մեկ տարվա ընթացքում հաճախորդը պետք է չունենա դասակարգված վարկային պարտավորություն/ներ/ և բոլոր վարկերի գծով 20 օր և ավելի ուշացումներ,
  • Վարկառուի հետ ընդհանուր տնտեսություն վարող անդամները վերջին մեկ տարվա ընթացքում չպետք է ունենան ոչ ստանդարտ, կասկածելի և անհուսալի դասակարգված պարտավորություններ:

Վարկի և տոկոսագումարների մարման կարգ

Կատարվում է ամսական կտրվածքով հետևյալ եղանակներից մեկով`

  • "Անուիտետային" (հավասարաչափ ամսական մարում), որի մեջ փոփոխական մասերով մտնում են մայր գումարը և կուտակված տոկոսները,
  • "Զսպանակաձև" (փոփոխական ամսական մարում), որի մեջ մայր գումարը մտնում է հավասար չափով, իսկ կուտակված տոկոսները` փոփոխական:

Տույժ

Պայմանագրով նախատեսված մարման ժամկետների խախտում թույլ տալու դեպքում Վարկառուն Բանկին վճարում է տույժ` ուշացման յուրաքանչյուր օրվա համար.

  • ժամկետանց վարկի 0.15 տոկոսի չափով,
  • ժամկետանց տոկոսագումարի 0.4 տոկոսի չափով
  • Վարկի և/կամ տոկոսների վճարումների ուշացման 5-րդ աշխատանքային օրը կիրառվում է միանվագ տուգանք 15,000 ՀՀ դրամի չափով:

Ապահովում

Վարկը պետք է ապահովված լինի ձեռքբերվող անշարժ գույքով, իսկ անավարտ նորակառույց շենքում բնակարան ձեռքբերելու դեպքում` այլ բնակելի անշարժ գույքով` ներկայացնելով ձեռք բերվող անշարժ գույքի գնման պայմանագիրը` պայմանով, որ ձեռք բերվող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելուց հետո վարկառուն այն նույնպես կգրավադնի հօգուտ Բանկի: Վարկ/գրավ հարաբերակցությունը` գրավի` անկախ գնահատողի կողմից գնահատված իրացվելի և ձեռքբերման արժեքներից նվազագույնի 90%-ը, իսկ լրացուցիչ այլ անշարժ գույք/եր/ի գրավադրման դեպքում ձեռք բերվող անշարժ գույքի ձեռքբերման փաստացի գնի 100%-ի չափով, ընդ որում, վարկ/գրավադրվող բոլոր գույքերի (ձեռք բերվող և լրացուցիչ գրավադրվող) ընդհանուր գնահատված իրացվելի արժեք հարաբերակցությունը չի կարող գերազանցել 90%-ը: Կարգի իմաստով ձեռքբերման փաստացի գին է համարվում համապատասխան պայմանագրում առկա գնանշումը, եթե Բանկի հիմնավոր կարծիքով այդ գնանշումը համարվում է ողջամիտ:

Բանկ ներկայացվելիք անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

1. Վարկային հայտ-հարցաթերթիկ,
2. Անձը հաստատող փաստաթուղթ, Հանրային ծառայությունների համարանիշ կամ բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տրամադրված տեղեկանք հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ (չի պահանջվում, եթե հաճախորդը ներկայացնում է նույնականացման քարտը, որտեղ ամրագրված է հանրային ծառայությունների համարանիշը),
3. Բնակության վայրի մասին տեղեկանք` նշելով համատեղ ապրող ընտանիքի անդամներին,
4. Տեղեկանք աշխատավայրիցորի տրամադրման ժամկետը Բանկ ներկայացնելու օրվա դրությամբ չպետք է գերազանցի 20 օրացուցային օրը: Վարկառուից կարող է պահանջվել նաև վերջինիս գործատուի կողմից Վարկառուի համար ներկայացվող, վերջինիս հասանելի տարեկան անհատական հաշվետվության պատճենը.
4.1. Ոչ ձեռնարկատիրական այլ գործունեության իրականացման դեպքում /օր.` ներդրումային գործունեություն, գույքը վարձակալության տալ, ներդրումներ ավանդներում և այլն/ պետք է ներկայացվի տեղեկանք այդ գործունեությունից ստացված եկամուտների վերաբերյալ,
4.2. Ձեռնարկատիրական գործունեության իրականացման դեպքում`

  • տեղեկանք գործունեությունից ստացված եկամուտների վերաբերյալ՝ իրավաբանական անձանց համար;
  • ֆինանսական վերլուծություն՝ անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց համար:

4.2.1. Անհրաժեշտության դեպքում վարկառուի Ա/Ձ հանդիսանալու դեպքում՝ լիցենզավորում կամ որոշակի գործունեություն իրականացնելու թույլտվություն պահանջող գործունեությամբ զբաղվելու պարագայում՝ համապատասխան լիցենզիան և/կամ թույլտվությունը, եթե վերջինս հանդիսանում է վարկառուի եկամտի վրա էական ազդեցություն ունեցող գործոն:
5. Վարկառուի կամ համավարկառուների սեփականությունը հանդիսացող գույք/եր/ի սեփականության իրավունքի վկայական/ներ/ /առկայության դեպքում/,
6. Գնվող գույքի սեփականության իրավունքի վկայականի բնօրինակը և ձեռքբերման հիմքը /առք ու վաճառքի պայմանագիր, ժառանգության վկայագիր և այլն/, որը պետք է ներկայացվի մինչ համապատասխան վարկի տրամադրումը. բացառիկ դեպքերում կարող է պահանջվել նախքան վարկային հայտի հաստատումը,
7. ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրից միասնական տեղեկանք` գրավադրվող գույքի սահմանափակումների վերաբերյալ /վարկի հաստատումից հետո/,
8. Վարկառուի և գրավատուների (եթե տարբեր են) ամուսնության վկայականները (առկայության դեպքում),
9. Գրավի նախնական գնահատման եզրակացություն/ակտ,
10. Վարկառուի՝ անհատ ձեռնարկատեր հանդիսանալու դեպքում տեղեկանք ՊԵԿ-ից՝ պետության հանդեպ վերջինիս ունեցած պարտավորությունների վերաբերյալ,
12.Գրավատու/ներ/ի ԱՔՌԱ հաշվետվություններն ու ԱՔՌԱ համաձայնությունները (եթե տարբեր են վարկառուից/համավարկառուից կամ նրա ընտանիքի անդամներից), որոնք պետք է ներկայացվեն մինչ վարկի հաստատումը:
11. Ձեռք բերվող գույքի գնի վերաբերյալ հայտարարությունը, իսկ եթե Վարկառուի կողմից վճարվել է որոշակի կանխավճար, ապա դրա վճարումը հավաստող փաստաթղթերը,
12. Բանկի պահանջով նաև այլ փաստաթղթեր:

Այլ պարտադիր պայմաններ

  • Եթե Վարկն ամբողջությամբ մարվում է Վարկի գործողության առաջին 3 օրացուցային տարիների ընթացքում, Վարկառուն Բանկի հայեցողությամբ վերջինիս վճարում է Վարկը վաղաժամկետ մարելու տուգանք Վարկի սկզբնական գումարի 3% (երեք տոկոսի)-ի չափով, եթե Կողմերի համաձայնությամբ Վարկի վաղաժամկետ մարման տուժանքի այլ չափ սահմանված չէ:

Վարկը ենթակա է մոնիտորինգի համապատասխան ներքին իրավական ակտերի համաձայն

*Կանխավճարի հաշվարկման համար հիմք է վերցվում գույքի իրացվելի և ձեռքբերման արժեքներից նվազագույնը:

Վարկը տրամադրվում է Գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում

Տեղեկատվական ամփոփագիր

Ֆինանսներ բոլորի համար