Թեժ գիծ +37410 511 211

Կանանց քարտ

Կանանց քարտ (Woman's card)

Քո կանացիության այցեքարտը 

Սիրելի' կանայք,

Ձե'ռք բերեք Ձեզ համար հատուկ նախատեսված Կոնվերս Բանկի MasterCard Woman's card-ը:

Ի՞նչ հնարավորություններ է ընձեռում Woman's card-ը:

  • Եթե ունեք Կոնվերս Բանկի քարտ՝ Դուք արդեն մասնակցում եք “Կոնվերս միավորներ” ծրագրին: Դա նշանակում է, որ Ձեր կողմից անկանխիկ կատարված յուրաքանչյուր գործարք Ձեզ բերում է բոնուսային միավորներ.
  • Բոլոր առևտրային կետերի համար, որտեղ չի գործում Կոնվերս Բանկի POS տերմինալ, Ձեր անկանխիկ ծախսած յուրաքանչյուր 1000 դրամի դիմաց կուտակում եք 1 Կոնվերս միավոր, իսկ այն առևտրային կետերի համար, որտեղ գործում է Կոնվերս Բանկի POS տերմինալ, յուրաքանչյուր անկանխիկ վճարած 1000 դրամի դիմաց կուտակվում է 1,5 միավոր:
  • ընդարձակ զեղչային համակարգ` բաղկացած 40 և ավելի բարձրակարգ առևտրի/սպասարկման կետերից, որտեղ ոչ միայն կարող եք օգտվել բարձրորակ ծառայություններից, այլև ստանալ զեղչերի հիանալի հնարավորություն:

Վայելեք Ձեր կանացիությունը`

  • ռեստորաններում և ժամանցի կենտրոններում
  • հագուստի, կոշիկի, սպասքի խանութ-սրահներում
  • գեղեցկության սրահներում, ՍՊԱ կենտրոններում և այլուր:

Տրամադրման և սպասարկման սակագներ`

N Ծառայության տեսակը DEBIT2  CREDIT2
1 Քարտի տրամադրում 0

0

2 Քարտային հաշվի սպասարկման վճար՝ տարեկան միանվագ վճարման դեպքում 5 000  ՀՀ դրամ 6 000 ՀՀ դրամ
3 Գործարքներ առևտրային կետերում 0 0
4 Կանխիկի տրամադրում բանկի կանխիկացման կետերում և բանկոմատներում ՀՀ դրամ 0.2% / Արտարժույթով 0.3% Արտոնյալ ժամանակահատվածով 0.9% /
Ոչ արտոնյալ ժամանակահատվածով 0.5%
5 Կանխիկի տրամադրում ԱՐՔԱ համակարգի այլ բանկերի կանխիկացման կետերում և բանկոմատներում 1% 1%
6 Կանխիկի տրամադրում ԱՐՔԱ համակարգից դուրս գործող կանխիկացման կետերում և բանկոմատներում 1%, նվազագույնը` 1 500 ՀՀ դրամ 1%, նվազագույնը` 1 500 ՀՀ դրամ
7 Կանխիկացման գործարքի օրական առավելագույն սահմանաչափ 500 000 ՀՀ դրամ, 1 500 ԱՄՆ դոլար, 1 000 Եվրո, 50 000 ՌԴ ռուբլի  500 000 ՀՀ դրամ, 1 500 ԱՄՆ դոլար, 1 000 Եվրո
8 Կանխիկացման մեկ գործարքի առավելագույն սահմանաչափ միայն Բանկոմատներից 500 000 ՀՀ դրամ 500 000 ՀՀ դրամ
9 Կանխիկացման գործարքների օրական առավելագույն քանակ 10 10
10 Քարտային հաշվի դրական մնացորդի դիմաց հաշվարկվող % /տարեկան/8 0

0

11 Քարտային հաշվից ՀՀ օրենսդրությամբ սահմանված պարբերականությամբ քաղվածքի տրամադրում /մեկ անգամ/ 0 0
12 Քարտային հաշվից ՀՀ օրենսդրությամբ սահմանված պարբերականությունից բացի հավելյալ քաղվածքի տրամադրում 1 000 ՀՀ դրամ 1 000 ՀՀ դրամ
13 Հավելյալ*/Կից** քարտի տրամադրում 3 000 ՀՀ դրամ 3 000 ՀՀ դրամ
14 Վճարային սահմանաչափի գերազանցման դեպքում գերազանցող գումարի նկատմամբ կիրառվող տույժ

Օրական 0.15%, ընդ որում տույժը չի կիրառվում գերածախսի ձևավորմանը հաջորդող երեք աշխատանքային օրերի ընթացքում:

Գերածախսը չմարվելու պարագայում, չորրորդ աշխատանքային օրից տույժը հաշվեգրվում է սկսած գերածախսը ձևավորվելու օրվանից:

15 Կորցրած /գողացված/ վնասված քարտի և ծածկագրի կրկնօրինակի տրամադրում 2 000 ՀՀ դրամ 2 000 ՀՀ դրամ
16 Կորցրած /գողացված/ վնասված քարտի և ծածկագրի կրկնօրինակի տրամադրում նույն օրվա ընթացքում 5 000 ՀՀ դրամ 5 000 ՀՀ դրամ
17 Արտերկրում քարտի կորստի դեպքում քարտային հաշվից կանխիկ դրամի տրամադրում գումարի 5% գումարի 5%
18 Հետգանձման անհիմն հայտի ներկայացում 5 000 ՀՀ դրամ 5 000 ՀՀ դրամ 
19 www.arca.am կայքի միջոցով և քարտային հաշիվներով քարտից քարտ փոխանցումներ 0.5%  1%
20 Նվազագույն վճարը չկատարելու դեպքում ժամկետանց գումարի վրա հաշվարկվող տուգանք -  0,15 %-ի չափով՝ կետանցի յուրաք. օրվա համար
21 Արտոնյալ ժամկետի ավարտին պարտադիր նվազագույն վճար - Վարկային  սահմանաչափի օգտագործված մասի 10%
22 Քարտին կատարված մուտքերի և ելքերի վերաբերյալ SMS հաղորդագրության ուղարկում
Գումարների մեջ ներառված են ԱԱՀ-ն
  • 20 ՀՀ դրամ` ՀՀ բջջային օպերատորների հեռախոսահամարներին
  • 40 ՀՀ դրամ` արտերկրյա բջջային օպերատորների հեռախոսահամարներին 
23 Քարտի ապաբլոկավորման վճար 500 ՀՀ դրամ 500 ՀՀ դրամ
24 Քարտի գործողության կասեցում բանկի հավաստագրման համակարգում և տեղադրում Stop-list-ում 15 000 ՀՀ դրամ 15 000 ՀՀ դրամ
25 Քարտի սահմանաչափի նվազեցում հաճախորդի դիմումի համաձայն -
26 Քարտի սահմանաչափի ավելացում հաճախորդի դիմումի համաձայն - 3 000 ՀՀ դրամ
27 Արտասահմանյան ուղևորությունների ընթացքում բժշկական ապահովագրության տրամադրում ըստ ապահովագրական ընկերության սակագների 

2Կազմակերպություններին տրամադրված աշխատավարձային քարտերի դեպքում գործում են այդ կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի պայմաններն ու սակագները:

* Հավելյալ քարտ - նույն հաշվի ներքո բացված, նույն վճարահաշվարկային համակարգի լրացուցիչ քարտ /VISA-VISA, ARCA-ARCA, MasterCard-MasterCard/
 
**  Կից քարտ - նույն հաշվի ներքո բացված, տարբեր վճարահաշվարկային համակարգերի լրացուցիչ քարտ /VISA - ARCA, MasterCard; ARCA – VISA, MasterCard; MasterCard - VISA, ARCA/
 
Քարտային հաշվի արժույթից տարբերվող արժույթով գործառնության/գործարքի հավաստագրման պահին գործառնության/գործարքի հավաստագրման և փաստացի հաշվեգրման ժամանակ կիրառվող փոխարժեքները կարող են տարբերվել: Հավաստագրման ժամանակ կիրառվում են ARCA/VISA/MasterCard վճարահաշվարկային համակարգերի կողմից սահմանված փոխարժեքները, իսկ գործառնության/գործարքի հաշվեգրման ժամանակ կիրառվում է Բանկի կողմից գործառնության/գործարքի հաշվեգրման օրվանը նախորդող բանկային օրվա վերջի համար սահմանված ԱՄՆ դոլարի փոխարժեքը: Բացառություն են կազմում Visa վճարահաշվարկային համակարգի քարտերով Եվրոյով կատարված գործառնությունները/գործարքները, որոնց հաշվեգրման ժամանակ կիրառվում է Բանկի կողմից գործառնության/գործարքի հաշվեգրման օրվանը նախորդող բանկային օրվա վերջի համար սահմանված Եվրոյի փոխարժեքը: Փոխարժեքների տարբերության հետ կապված արժութային և այլ ռիսկերի համար Բանկը պատասխանատվություն չի կրում: 

Պատվիրեք քարտն առցանց այստեղ

Woman's Card քարտի նկարագիրը

Woman's card -ը պատկանում է MasterCard Standard միջազգային վճարային քարտերի դասին և վերջինիս հասու են այս քարտատեսակին բնորոշ բոլոր առավելությունները`

  • առանց սահմանափակումների կանխիկի ստացում և անկանխիկ
    գործարքների իրականացում նշանի առկայությամբ աշխարհի
    ցանկացած առևտրի/սպասարկման և կանխիկացման կետերում
  • ինտերնետային միջավայրում վիրտուալ առևտրի,
    վճարումների իրականացման հնարավորություն
  • քարտից քարտ գումարների արագ փոխանցում
  • քարտապանի նախընտրած եղանակով քաղվածքի անվճար ստացում
  • գործարքի պահին գործարքի վերաբերյալ SMS հաղորդագրության ստացում
  • աշխատավարձի փոխանցում անմիջապես քարտային հաշվին
  • քարտապանի անձնական տվյալների և քարտային շարժի,
    մնացորդի գաղտնիության և անվտանգության ապահովում
  • քարտային հաշվի ներքո հավելյալ քարտի տրամադրում
    ընտանիքի անդամներին
  • վարկային գծի ձեռք բերման հնարավորություն
  • ՀՀ սահմաններից դուրս քարտը կորցնելու դեպքում քարտապանի քարտային հաշվին առկա գումարի փոխանցում
  • Վիրտուալ /ինտերնետ/ միջավայրում միջազգային չափանիշներին համահունչ անվտանգության 3D Secure արդի համակարգի ապահովում 

Ուշադրությու'ն, հատուկ Woman's card քարտապանների համար`

  • Զեղչեր ավելի քան 40 տեղական առևտրային կետերում: 

Woman's Card քարտի վարկային գծի պայմանները

Սահմանափակումներ 

  • Չկա

Արժույթը

  • ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո

Դրամական միջոցներով ապահովված

  • ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո

Վարկային Սահմանաչափի գումարը 

  • 50 000 -1 000 000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ

Ժամկետը

  • 36 ամիս

Վարկային սահմանաչափի տրամադրման ժամկետ

  • Մինչև հաճախորդի կողմից քարտի փակման դիմումի ներկայացումը կամ Բանկի հիմնավոր կարծիքով սահմանաչափի փակումը

Պատրաստման և տրամադրման ժամկետը

  •  Առավելագույնը 5 աշխատանքային օր

Տոկոսադրույքը

  • Հաստատվում է Վարչության կողմից

Սահմանաչափի սահմանումը

  • "Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ի հաշվետեր և ոչ հաշվետեր հաճախորդ-ների համար առավելագույնը զուտ աշխատավարձի կամ միջին ամսական եկամուտների /ձեռնարկատիրական գործունեությունից, թոշակներից, վարձակալությունից և այլ փաստաղթղային հիմնավորված եկամուտների/ մինչև եռապատիկը կախված հաճախորդի վարկունակությունից:

Մարման և տոկոսի հաշվարկման կարգ

  • Յուրաքանչյուր ամսվա ընթացքում հաճախորդի կատարած գործարքներն արտացոլվում են ամսական քաղվածքում:Քաղվածքի ձևավորման օր է համարվում յուրաքանչյուր ամսվա 1-ը,10 կամ 25-ը /ոչ աշխատանքային օր լինելու դեպքում հաջորդող աշխատանքային օրը/:
  • Աշխատավարձային քարտերի դեպքում քաղվածքի ձևավորման օր է համարվում յուրաքանչյուր ամսվա 25-ը կամ 10-ը` կախված հաճախորդի ցանկությունից: /ոչ աշխատանքային օր լինելու դեպքում հաջորդող աշխատանքային օրը/:
  • Վարկային սահմանաչափը կարող է մարվել 2 տարբերակով՝

Տարբերակ 1. Արտոնյալ ժամանակահատվածով վարկային քարտեր

  • Հաճախորդին տրամադրվում է 15 օր տևողությամբ արտոնյալ ժամկետ` քաղվածքի ձևավորման օրվանից սկսած, որի ընթացքում վարկային սահմանաչափի օգտագործած մասը ամբողջությամբ մարելու դեպքում տոկոսային վճար չի գանձվում:
  • Հաճախորդը պարտավոր է մինչև արտոնյալ ժամկետի ավարտը մարել քաղվածքով նշված պարտքը Բանկի Սակագներ և դրույքներով սահմանված չափով:
  • Հաճախորդի օգտագործած վարկային սահմանաչափը վերականգնվում է մարված գումարների չափով:
  • Արտոնյալ ժամկետի ավարտին ձևավորված պարտավորությունը ամբողջապես չմարելու դեպքում հաշվարկվում են տոկոսներ` ըստ տվյալ պահին Բանկի սակագներով սահմանված տոկոսադրույքների: Հաճախորդը պարտավոր է քաղվածքը ձևավորվելուց հետո մուտքագրել հաշվին վարկային սահմանաչափի օգտագործած մասի առնվազն 10 % գումար գումարած տվյալ ամսվա համար հաշվարկված տոկոսները ,որից նվազեցվելու են յուրաքանչյուր ամսվա համար հաշվարկված տոկոսները ,իսկ մուտքագրված գումարի մնացած մասով վերականգնվելու է հաճախորդի օգտագործված վարկային սահմանաչափը: Վարկային սահմանաչափի համար նախատեսված 10% նվազագույն վճարը չկատարելու դեպքում օգտագործված սահմանաչափը այդքան մասով համարվում է ժամկետանց, և հաշվարկվում է ժամկետանց գումարի տույժ օրական 0.15%-ի չափով:

Տարբերակ 2. Առանց արտոնյալ ժամանակահատվածի վարկային քարտեր

  • Վարկային սահմանաչափը տրամադրվում է առանց մարման արտոնյալ ժամանակահատվածի, տոկոսների հաշվեգրումը կատարվում է օգտագործված վարկային սահմանաչափի վրա օրական կտրվածքով:
  • Հաճախորդը պարտավորվում է յուրաքանչյուր ամսվա իր նախընտրած օրը կատարել վարկային սահմանաչափի օգտագործված մասի վրա տվյալ օրվա դրությամբ կուտակված տոկոսների / և /կամ տուժանքի /մարում: Տվյալ ժամկետում տոկոսների չվճարման դեպքում հաշվարկվում է տույժ՝ ժամկետանց տոկոսագումարի 0.4 տոկոսի չափով:
  • Հաճախորդին տրվում է հնարավորություն նախօրոք՝ տոկոսների մարման ժամկետից 15 օր առաջ, կատարել կուտակված տոկոսների մարում:
  • Հաշվարկված տոկոսը գործարքը հաշվեգրվելու օրվանից մինչև այդ գործարքի գումարի մարման օրը ընկած ժամանակահատվածի համար առանձին գործարքների գծով կուտակված տոկոսների հանրագումարն է:
  • Հաճախորդի կողմից կատարված պարբերական մուտքագրումները հաշիվներին ուղղվում են օգտագործված սահմանաչափի մարմանը, որից հետո սահմանաչափը վերականգնվում է նույն գումարի չափով:

Տուգանքներ

  • Առանձին դեպքերում կախված Քարտի օգտագործման վայրից և գործարքի բնույթից քարտի վարկային սահմանաչափը մեկ կամ մի քանի գործարքների արդյունքում կարող է գերազանցվել, որի դեպքում հաշվարկվում է տուգանք Բանկի Սակագներ և դրույքներով սահմանված չափով:

"ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ"

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

Ֆիզիկական անձի դեպքում

  • Դիմում - հայտ
  • Անձը հաստատող փաստաթուղթ
  • Հանրային ծառայությունների համարանիշ կամ ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանք

Հաշվարկային քարտի դեպքում՝ նաև.

  • Գործատուի ձևաթղթի վրա` տեղեկանք աշխատանքի վայրից, որտեղ պետք է նշված լինի զբաղեցրած պաշտոնը, աշխատանքի ստաժը և զուտ աշխատավարձի չափը (չի վերաբերվում դրամական միջոցներով ապահովված կամ կորպորատիվ հաշվարկային քարտերին): Տեղեկանքի տրամադրման ժամկետը չպետք է գերազանցի 20 օրացուցային օրը:

Անհատ ձեռնարկատիրոջ դեպքում

  • Դիմում - հայտ
  • Անհատ ձեռնարկատիրոջ կամ վերջինիս կողմից լիազորված անձի անձը հաստատող փաստաթուղթ
  • Բանկում հաշիվ չունենալու դեպքում՝ Բանկի "Ընթացիկ և խնայողական հաշիվների բացման և վարման կարգով" սահմանված փաստաթղթեր

Հաշվարկային քարտի դեպքում՝ նաև.

  • Բանկի կողմից անցկացված բիզնես վերլուծության արդյունքը
  • Այլ եկամուտները հիմնավորող փաստաթղթեր
  • Տեղեկանք ՀՀ Պետական Եկամուտների Կոմիտեից՝ պետության հանդեպ վերջինիս ունեցած պարտավորությունների վերաբերյալ

Անհրաժեշտության դեպքում կարող են պահանջվել նաև այլ փաստաթղթեր:

Արդյունավետ տոկոսադրույքի հաշվարկման կարգը և օրինակը /համաձայն "Սպառողական կրեդիտավորման մասին" ՀՀ օրենքի/

Ֆինանսներ բոլորի համար

Քարտի օգտագործման կանոններ

Տեղեկատվական ամփոփագիր