"Գյուղի զարգացում. Ֆինանսական ռեսուրսների հասանելիություն" վարկային ծրագիր
26.10.2007
Գյուղի զարգացում, ֆինանսական ռեսուրսների հասանելիություն ծրագրով վարկային կոոպերատիվների տրամադրվող վարկերի պայմաններն են.
Շրջանառու միջոցների համալրման կարճաժամկետ վարկեր
Տրամադրվում են հումքի, գյուղտեխնիկայի և սարքավորումների պահեստամասերի, վերանորոգման նյութերի, վառելիքաքսուքային նյութերի, հանքային պարարտանյութերի, բույսերի պաշտպանության նյութերի, սերմերի, կերերի, անասնաբուժական նյութերի ու դեղերի, երիտասարդ անասունների և թռչունների ձեռքբերման համար:
Վարկի գումարը | Վարկի տոկոսադրույքը | Վարկի ապահովվածությունը | Վարկի ժամկետը |
Կոոպերատիվի կանոնադրական կապիտալի առավելագույնը քառապատիկ չափով* | Սկսած 16%-ից |
|
առավելագույնը` 3 տարի |
*Առաջին վարկավորման առավելագույն չափը չի կարող գերազանցել 8.5 մլն. ՀՀ դրամը: Հաջորդական վարկերի դեպքում, նշված սամանաչափը կարող է վերանայվել Բանկի կողմից:
Վարկի գումարը | Վարկի տոկոսադրույքը | Վարկի ապահովվածությունը | Վարկի ժամկետը |
Կոոպերատիվի կանոնադրական կապիտալի առավելագույնը քառապատիկ չափով* | Սկսած 14%-ից |
|
առավելագույնը` 5 տարի |
*Առաջին վարկավորման առավելագույն չափը չի կարող գերազանցել 8.5 մլն. ՀՀ դրամը: Հաջորդական վարկերի դեպքում, նշված սամանաչափը կարող է վերանայվել Բանկի կողմից:
Այլ անհրաժեշտ պայմաններ
- Վերը նշված պայմաններով վարկերը տրամադրվում են "Կոնվերս Բանկ" ՓԲԸ կողմից սահմանված կանոնադրության տիպային ձև ունեցող կոոպերատիվներին:
- Վարկերի տրամադրման պահին Կոոպերատիվների կանոնադրական հիմնադրամը պետք է ամբողջությամբ համալրված լինի
- Վարկի տրամադրման պահին կոոպերատիվը չպետք է ունենա ժամկետանց պարտավորություններ պետական և/կամ համայնքային բյուջեների, բանկերի և այլ կազմակերպությունների նկատմամբ:
- Ելնելով բիզնեսի առանձնահատկություններից` կարող են սահմանվել արտոնյալ ժամկետներ` առավելագույնը 12 ամսով: Առավելագույն արտոնյալ ժամկետը կարող է գործել մաս-մաս:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Կոոպերատիվները չեն ենթադրում համատեղ արտադրական գործունեություն, այլ` համատեղ պատասխանատվություն...:
"Գյուղի զարգացում, ֆինանսական ռեսուրսների հասանելիություն" ծրագրով վարկավորման գործընթացի փուլերն ընդգրկում են.
- Հաճախորդի հետ հանդիպում, պայմաններին տեղեկացում, նախնական հարցազրույց
- Կոոպերատիվի պետական գրանցում և փաստաթղթերի ներկայացում
- Ուսումնասիրություն, գրավի գրանցում, եզրակացության ներկայացում
- Վարկի տրամադրման վերաբերյալ որոշում
- Պայմանագրի կնքում և վարկի տրամադրում, մոնիթորինգ