Վեց նոր մասնաճյուղ, վեց նոր հնարավորություն հաճախորդների համար
29.11.2007
Այսպիսով, "Աբովյան" քաղաքի նոր մասնաճյուղի բացմամբ "Մինչև տարեվերջ 6 նոր մասնաճյուղ" ծրագիրը մտնում է ակտիվ փուլ, որից 2-ը Երևանում, 4-ը` հանրապետության տարբեր մարզերում:
"Էջմիածին" մասնաճյուղ
"Աբովյան" մասնաճյուղ
"Նոր Նորք" մասնաճյուղ
"Իջևան" մասնաճյուղ
"Կասկադ" մասնաճյուղ
"Կումայրի" մասնաճյուղ
Նոյեմբերի 28-ին, սկսվում է գործել "Աբովյան" մասնաճյուղը: Բանկի ավտոմատացված սպասարկման համակարգը հնարավորություն է ընձեռում ունենալու տվյալների միասնական բազա "ON-LINE" կապի միջոցով, որը հնարավորություն կընձեռի "Աբովյան" մասնաճյուղի հաճախորդներին, անհրաժեշտության դեպքում, ցանկացած գործարք կատարել` օգտագործելով գլխամասային գրասենյակի հնարավորությունները: Ի դեպ, "Աբովյան" մասնաճյուղի բացման կապակցությամբ նոյեմբերի 28-ից մինչև դեկտեմբերի 28-ը հայտարարում է ակցիա
"Աբովյան" մասնաճյուղում ընթացիկ հաշիվ բացող իրավաբանական անձանցից չի գանձվում հաշվի նվազագույն մնացորդ, իսկ ֆիզիկական անձանց անվճար որպես նվեր կտրվի VISA ELECTRON պլաստիկ քարտ` 3000 ՀՀ դրամ մնացորդով:
Տարեվերջին "Կոնվերս բանկ" ՓԲԸ մասնաճյուղերի ընդհանուր թիվը կկազմի արդեն 23` նախկին 17-ի փոխարեն: 2008թ. ընթացքում կշարունակվի Բանկի մասնաճյուղերի ընդլայնման գորընթացը, և սպասվում են նոր ուշագրավ առաջարկներ, նորույթներ Բանկի ներկա և ապագա հաճախորդների համար: