Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

"ՀԻԹ ԱՄԱՌ" ակցիա խնայողական հաշիվ բացող քաղաքացիների համար

16.06.2008


"ՀԻԹ ԱՄԱՌ" ակցիայի շրջանակներում խնայողական հաշիվ բացող քաղաքացիներին բանկն առաջին 6 ամսվա համար անվճար` առանց քարտային հաշվի ամսական սպասարկման վճարի տրամադրում է VISA վարկային քարտ և դեպոզիտային պահատուփեր` 50% զեղչով:

Խնայողական հաշիվ բացող քաղաքացիներին 3 ամիս հետո հնարավորություն է ընձեռվում արտոնյալ պայմաններով դիմել բանկի կողմից առաջարկվող անհատական վարկերին: Ակցիայի մասնակիցների համար կկիրառվի բանկում գործով վարկերի տոկոսադրույքներից 1% ցածր պայմանը:

Խնայողական հաշիվ բացելն այս ժամանակահատվածում կարևորվում է նաև այն հանգամանքով, որ քաղաքացիների խնայած ֆինանսական միջոցներն ամառային արձակուրդների ընթացքում կպահվեն բանկի խնայողական հաշիվներում, իսկ թանկարժեք իրերը` բանկի ապահով պահատուփերում:

"Կոնվերս բանկն" այս տարի արդեն երկրորդ անգամ է, ինչ ակցիայի շրջանակներում բանկի աշխատակիցների համար կիրառում է խրախուսման համակարգ: Առաջին անգամ այն կիրառվել է այս տարի մարտի 24-ից մայիսի 31-ն անցկացված "Զարթոնք" ավանդի ակցիայի ժամանակ, որի արդյունքում ներգրավվել է ավելի քան 2 միլիարդ դրամի ավանդ: "Զարթոնք" ակցիայի ժամանակ բանկին վստահել են ավելի քան 600 ավանդատու, ընդ որում այդ ավանդատուների 42.6 տոկոսը նոր ավանդատուներ էին:

← Վերադառնալ ցուցակին