Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Հրապարակվել է "Կոնվերս բանկ" ՓԲԸ-ի 2007թ.-ի տարեկան հաշվետվությունը

01.08.2008


Համաձայն տարեկան գործունեության հաշվետվության` 2007 թվականի "Կոնվերս բանկ" ՓԲԸ-ի համար հանդիսացավ ՀՀ բանկային համակարգում իր առաջատար դիրքերի վերահաստատման տարի, որի ընթացքում բանկի հիմնական ցուցանիշի աճն էականորեն բարձր էր միջին բանկային աճի ցուցանիշներից:
Մասնավորապես` Բանկի ակտիվներն աճեցին 23.2 մլրդ դրամով կամ 65.5%, ընդ որում վարկային ներդրումներն աճեցին մոտ 18.3 մլրդ դրամով կամ մոտ 2.5 անգամ, իսկ Բանկի պարտավորություններն աճեցին 21.8 մլրդ դրամով կամ 84.8%: Նշանակալի էր նաև ակտիվ հաճախորդների և բանկային քարտերի թվի աճը` 32.2% և 33.7% համապատասխանաբար: Բանկի ֆինանսական արդյունքը` շահույթը մինչև հարկումը, կազմեց մոտ 1.8 մլրդ դրամ:

2007թ. գործունեության հիմնական ցուցանիշներից էր 7 նոր մասնաճյուղերի /"Աբովյան", "Էջմիածին", "Նոր Նորք", "Զվարթնոց օդանավակայան", "Կումայրի", "Իջևան", "Մոսկովյան"/ գործարկումը Երևանում և ՀՀ մարզերում, ագրոբիզնեսի ֆինանսավորման նպատակով Բանկի նոր ուղղության զարգացման նախադրյալների ստեղծումը, ALLURE և ZOLOTAYA KORONA արագ դրամական փոխանցումների նոր համակարգերի ներդրումը, VISA MINI և GIFT քարտերի թողարկումը, նոր ավանդատեսակների ներդրումը, "Մեկ սերվերի" տեխնոլոգիայի անցումը:

Բանկի հիմնական բաժնետեր դարձավ "ԸԴՎԱՆՍԴ ԳԼՈԲԱԼ ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ" ԷԼԷԼՍԻ-ն` ի դեմս ղեկավար Էդուարդո Էռնեկյանի: "Global Finance" ամսագրի կողմից "World's Best Emerging Market Bank Awards, 2007" անվանակարգում ճանաչվեց ՀՀ լավագույն բանկ: USAID-ի կողմից ստացավ "Certificate of Gratitude" for successful employer participation in the "Find What You Seek" Job Fair մրցանակ: "Լիդեր" վարկային կազմակերպության կողմից ճանաչվեց լավագույնը "Լավագույն բանկ" անվանակարգում և պարգևատրվեց "Ոսկե հավաստագրով":

"Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ի մասին հավելյալ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել բանկի հանրային կապերի պատասխանատու` Լուսինե Մարգարյանին, հեռ. 511 237, էլ. փոստ [email protected]

"Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ն Հայաստանի առաջատար բանկերից մեկն է: Բանկի հիմնական նպատակն է հասարակության բոլոր խավերին մատուցել համապարփակ, որակյալ, մատչելի և ժամանակակից բանկային ծառայություններ:

"Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ն ստեղծվել է 1993 թվականին և բանկային գործառնություններ իրականացնելու համար ունի ՀՀ ԿԲ-ի կողմից տրված N57 բանկային լիցենզիան: Բանկի բաժնետերերն են` "Ընդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս" ԷԼԷԼՍԻ` 95% /նախագահ` Էդուարդո Էռնեկյան/ և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցի` 5%:

Բանկն ունի 461 աշխատակից, բանկի 23 մասնաճյուղերից բաղկացած ցանցն ընդգրկում է Հայաստանի 13 քաղաքները: 2008թ. հունիսի 30-ի դրությամբ բանկի ընդհանուր կապիտալը 12.3 մլրդ դրամ է, ակտիվները` 62.3 մլրդ դրամ, պարտավորությունները` 49.9 մլրդ դրամ:

← Վերադառնալ ցուցակին