Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

"Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն ամփոփել է 2008թ. կիսամյակային գործունեությունը

05.08.2008


Ընդհանուր ակտիվները կազմել են 62.3 մլրդ դրամ, այդ ցուցանիշով զբաղեցնելով 6-րդ տեղը: Ակտիվների ծավալը նախորդ կիսամյակի նկատմամբ աճել է` 5.9%-ով կամ 3.5 մլրդ դրամով: Բանկի ակտիվների տեսակարար կշիռը ՀՀ բանկային համակարգում կազմում է մոտ 7%:

Ընդհանուր կապիտալը կազմում է 12.3 մլրդ դրամ, այդ ցուցանիշով բանկը զբաղեցրել է 6-րդ տեղը: Կապիտալի ծավալը նախորդ կիսամյակի նկատմամբ աճել է` 11.1%-ով կամ 1.3 մլրդ դրամով, այդ ցուցանիշով զբաղեցնելով 5-րդ տեղը: Բանկի կապիտալի տեսակարար կշիռը ՀՀ բանկային համակարգում կազմում է մոտ 6.2%:

Շահույթը մինչև հարկումը առաջին կիսամյակում կազմել է 1.6 մլրդ դրամ, այդ ցուցանիշով բանկը զբաղեցրել է 4-րդ տեղը: Շահույթը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամաբ աճել է` 128%-ով կամ 0.9 մլրդ դրամով: Բանկի այս ցուցանիշի կշիռը ՀՀ բանկային համակարգում կազմում է մոտ 10.2%:

Վարկային ներդրումների ծավալը կազմել է` մոտ 34 մլրդ դրամ: Բանկային վարկավորման ընդհանուր ծավալում բանկը զբաղեցնում է 6-րդ տեղը: Վարկային ներդրումները նախորդ կիսամյակի նկատմամբ աճել է 5.3 մլրդ դրամով կամ 18.5%-ով: Բանկի մասը ընդհանուր վարկային ներդրումների մեջ կազմում է 6.4%: Բնակչությունից ներգրավված ավանդների ծավալը կազմել է` մոտ 41.4 մլրդ դրամ, այդ ցուցանիշով բանկը զբաղեցրել է 6-րդ տեղը: Ավանդները նախորդ կիսամյակի նկատմամաբ աճել են 2.3 մլրդ դրամով կամ 5.9%-ով: Բանկի մասը ընդհանուր ներգրավված ավանդների մեջ կազմում է 8.2%:

Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդները կազմել են 13 մլրդ դրամ նախորդ կիսամյակի նկատմամբ աճելով 5 մլրդ դրամով կամ 62.5%-ով:

← Վերադառնալ ցուցակին