Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

"Սայաթ-Նովա" նոր մասնաճյուղի բացմամբ "Կոնվերս բանկի" մասնաճյուղերի թիվը հասավ 24-ի

11.08.2008


Ժամանակակից ոճով և հարմարավետ վերակառուցված "Սայաթ-Նովա" մասնաճյուղը հանրությանը կմատուցի ունիվերսալ բանկին հատուկ բանկային ծառայությունների ողջ փաթեթը:

Ինչպես, նշեց բանկի գործադիր տնօրեն Արարատ Ղուկասյանը բանկի քաղաքականությունը ուղղված է հասարակության բոլոր խավերին համապարփակ, մատչելի և ժամանակակից ծառայությունների մատուցմանը: "Համոզված եմ, որ մայրաքաղաքի բնակիչները և հյուրերը հնարավորություն կունենան օգտվելու մեր բանկի ծառայություններից և տալ իրենց գնահատականը: Բանկը որդեգրել է հանրապետության ողջ տարածքով մեկ ընդլայնվելու և բանկային ծառայություններ մատուցելու քաղաքականություն, որի ականատեսը կլինենք մոտ ապագայում" - ընդգծեց նա:

"Սայաթ-Նովա" մասնաճյուղի բացմամաբ "Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ի մասնաճյուղերի թիվը հասավ 24-ի:

Մասնաճյուղի բացման առթիվ բանկը նախաձեռնել է ակցիաների մի ամբողջ փաթեթ. օգոստոսի 10-ից մինչև սեպտեմբերի 30-ը նորաբաց մասնաճյուղում կկազմակերպվի "Հսկա" ակցիան: Այն նոր ավանդատու-հաճախորդներին առաջարկում է նոր ժամկետային ավանդի ընդունում` տարեկան 9% տոկոսադրույքով, որն ընդունվում է ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով: "Մանուկ" ավանդատեսակի շրջանակներում ավանդ ներդրող հաճախորդների երեխաներին կտրվեն նվերներ: Նվերներ են սպասվում նաև առաջին 100 նոր հաճախորդներին և առաջին 10 օրվա ընթացքում արագ դրամական փոխանցումների համակարգով գումար ուղարկող և ստացող հաճախորդներին:

← Վերադառնալ ցուցակին