Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

"Կոնվերս բանկի" հարգելի հաճախորդներ

12.08.2008


Համաձայն "ԱրՔա" ընկերության ներկայացրած տեղեկատվության` հաջորդ շաբաթ "ԱրմենՏելը" նախատեսում է փոխարինել Կենտրոն /56, 58, 52, 54/ և Շենգավիթ /44, 42, 48/ համայնքների ԱՀԿ-ների միջկայանային վթարային մալուխը, ինչի պատճառով կդադարի առանձնացված կապուղիներով "ԱրՔա" ՓԲԸ-ին միացված բանկոմատների աշխատանքը: Բոլոր այն բանկոմատները, որոնք աշխատում են CBANet, CorNet, GPRS և DSL ցանցերի միջոցով, կշարունակեն աշխատանքը, քանի որ "ԱրՔա"-ն ձեռք է բերել պայմանավորվածություն` վերոնշյալ ցանցերի միացումը շրջանցման եղականով իրականացնելու մասին:

"Կոնվերս բանկը" պատճառած անհարմարությունների համար հայցում է հաճախորդների ներողամտությունը և հաղորդում ըմբռնումով մոտենալ "ԱրմենՏել" ընկերության կողմից իրականացվող վերանորոգման աշխատանքներին:

← Վերադառնալ ցուցակին